Արկադի Պետրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արկադի Պետրոսյան | |
---|---|
Ի ծնե | Արկադի Աշոտի Պետրոսյան |
Ծնվել է | 1933, նոյեմբերի 23 |
Ծննդավայր | Բռնակոթ, Սյունիքի մարզ |
Վախճանվել է | 2013 |
Մահվան վայր | Երևան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Զավակներ | Աշոտ Արկադիի Պետրոսյան |
Կայք | arkadipetrosyan.com |
Արկադի Աշոտի Պետրոսյան (նոյեմբերի 23, 1933, Բռնակոթ, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2013, Երևան, Հայաստան), հայ նկարիչ, գրաֆիկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արկադի Պետրոսյանը ծնվել է 1933 թվականի նոյեմբերի 23-ին Սիսիան քաղաքին հարակից Բռնակոթ գյուղում, Սյունիքի մարզ։
1951 թվականին ընդունվել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան` Մկրտիչ Քամալյանի դասարան։ 1952-1955 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1960-1965 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի նկարչության բաժնում։ 1970 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ։ 1970 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, պրոֆեսոր` 1997 թվականից[1]։ 1980- 1984 թվականներին եղել է Հայաստանի նկարիչների միության փոխնախագահը։
1967 թվականին նկարազարդել է հայկական «Հազարան բլբուլ» հեքիաթը, նկարազարդումները տպագրվել են նաև «Արվեստ» ամսագրում։
Ստեղծագործական ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ շրջանի գործերին (կոմպոզիցիաներ, դիմանկարներ, նատյուրմորտներ, թեմատիկ պատկերներ, գրաֆիկա) բնորոշ են գունաշերտի փոխակերումները և պայմանական մեկնաբանումները[2]։
- «Պառկած ֆիգուր», 1966
- «Սփռոցով նատյուրմորտ», 1968
- «Երաժշտություն», 1972
- Գրաֆիկական 4 թերթ՝ հայկական ժողովրդական մոտիվներով, 1969
Գեղանկարչական և գրաֆիկական հետագա նկարաշարերում ի հայտ եկած հնագույն և քրիստոնեական շրջանի գծածավալային և ուրվագծային ձևամիջոցները վերածվել են արդիական նկարագրով սյուրռեալիստական պատկերների։
- «Տարբեր ներկայացումներ», 1974
- «Ժամանց», 1982
- «Դարեր շարունակ» նկարաշար, 1985
- «Հանդիպում», 1989
- «Հեծյալը», 2000
- «Հավատքի ճանապարհին», 2001
- «Ձիու հետ», 2001
Գրաֆիկական շարք՝
- «Սասունցի Դավիթ», 1968
- Ղազարոս Աղայանի «Զանգի Զրանգի» հեքիաթի մոտիվներով, 1973
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1959 Հայաստանի նկարիչների միություն, Գրաֆիկական աշխատանքների առաջին ցուցահանդես
- 1971 Ուլան Ուդե, Մոնղոլիա
- 1972 ԽՍՀՄ 50-ամյակին նվիրված ցուցահանդեսում ներկայացրել է 3 իլուստրացիաներ «Սասունցի Դավիթ» էպոսից
- 1977 Երևանի ժամանակակից արվեստի թանգարան
- 1980 Տարտու, Էստոնիա
- 1981 Լիսաբոն, Պորտուգալիա
- 1985 Գերմանիա
- 1990 Անհատական ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում
- 1993 Նյու Յորք, ԱՄՆ
- 1994 Սանկտ Պետերբուրգ, ՌԴ
- 1995 Զապորոժիե , ՌԴ
- 1996 Լոս Անջելես , ԱՄՆ
- 1996 Տարբեր ցուցահանդեսներ Հայաստանում և արտերկրում
- 2000 Երևան, Հայաստան, Մոսկվա, Ռուսաստան
- 2001 Իտալիա
- 2003 Հայաստանի նկարիչների միություն, անհատական ցուցահանդես
- 2018 Հայաստանի նկարիչների միություն, Հոբելյանական ցուցահանդես՝ նվիրված Արկադի Պետրոսյանի ծննդյան 85-ամյակին
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1959 Սայաթ-Նովայի 250 ամյակին նվիրված ցուցահանդեսի առաջին մրցանակ
- 2003 «Վահագն Հովնանյան» մրցանակաբաշխության առաջին մրցանակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արկադի Պետրոսյանի կենսագրականը Գալա արտ ցուցասրահի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արկադի Պետրոսյան (կատալոգ), Ե., 1990
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Հայաստանի նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Նոյեմբերի 23 ծնունդներ
- 1933 ծնունդներ
- Բռնակոթ (Սյունիքի մարզ) գյուղում ծնվածներ
- 2013 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Հայ գրաֆիկներ
- Հայ նկարիչներ