Արկադի Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արկադի Պետրոսյան
Արկադի Պետրոսյան
Ի ծնեԱրկադի Աշոտի Պետրոսյան
Ծնվել է1933, նոյեմբերի 23
ԾննդավայրԲռնակոթ, Սյունիքի մարզ
Վախճանվել է2013
Մահվան վայրԵրևան
Ազգությունհայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
ԶավակներԱշոտ Արկադիի Պետրոսյան
Կայքarkadipetrosyan.com

Արկադի Աշոտի Պետրոսյան (1933, նոյեմբերի 23, Բռնակոթ, Սյունիքի մարզ - 2013, Երևան), նկարիչ, գրաֆիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկադի Պետրոսյանը ծնվել է 1933թ․ նոյեմբերի 23-ին Սիսիան քաղաքին հարակից Բռնակոթ գյուղում, Սյունիքի մարզ։

1951 թվականին ընդունվել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան` Մկրտիչ Քամալյանի դասարան։ 1952-1955 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1960-1965 թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի նկարչության բաժնում։ 1970 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ։ 1970 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, պրոֆեսոր` 1997 թվականից[1]։ 1980- 1984 թթ. եղել է Հայաստանի նկարիչների միության փոխնախագահը։
1967 թվականին նկարազարդել է հայկական «Հազարան բլբուլ» հեքիաթը, նկարազարդումները տպագրվել են նաև «Արվեստ» ամսագրում։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

«Շքերթ», 1976
«Վիճակ», 2000

Վաղ շրջանի գործերին (կոմպոզիցիաներ, դիմանկարներ, նատյուրմորտներ, թեմատիկ պատկերներ, գրաֆիկա) բնորոշ են գունաշերտի փոխակերումները և պայմանական մեկնաբանումները[2]։

  • «Պառկած ֆիգուր», 1966
  • «Սփռոցով նատյուրմորտ», 1968
  • «Երաժշտություն», 1972
  • Գրաֆիկական 4 թերթ՝ հայկական ժողովրդական մոտիվներով, 1969

Գեղանկարչական և գրաֆիկական հետագա նկարաշարերում ի հայտ եկած հնագույն և քրիստոնեական շրջանի գծածավալային և ուրվագծային ձևամիջոցները վերածվել են արդիական նկարագրով սյուրռեալիստական պատկերների։

  • «Տարբեր ներկայացումներ», 1974
  • «Ժամանց», 1982
  • «Դարեր շարունակ» նկարաշար, 1985
  • «Հանդիպում», 1989
  • «Հեծյալը», 2000
  • «Հավատքի ճանապարհին», 2001
  • «Ձիու հետ», 2001

Գրաֆիկական շարք՝

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1959 Սայաթ-Նովայի 250 ամյակին նվիրված ցուցահանդեսի առաջին մրցանակ
  • 2003 «Վահագն Հովնանյան» մրցանակաբաշխության առաջին մրցանակ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արկադի Պետրոսյան (կատալոգ), Ե., 1990

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արկադի Պետրոսյանի կենսագրականը Գալա արտ ցուցասրահի կայքում
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]