Արթուր Դալալոյան
Արթուր Դալալոյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Ամբողջական անուն՝ | Արթուր Հրաչի Դալալոյան |
Մասնագիտացում՝ | սպորտային մարմնամարզիկ |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | ապրիլի 26, 1996[1] (28 տարեկան) |
Ծննդավայր՝ | Տիրասպոլ |
Ակումբ՝ | Դինամո |
Մարզիչ(ներ)՝ | Կալինին, Շապկին |
Հասակ՝ | 162 սմ |
Քաշ՝ | 63 կգ |
Արթուր Հրաչի Դալալոյան (ապրիլի 26, 1996[1], Տիրասպոլ), հայկական ծագում ունեցող ռուսաստանցի մարզիկ։ Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն։ Արժանացել է Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետի կոչման։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արթուրը սկսել է մարմնամարզությամբ զբաղվել 6 տարեկանից Նովոսիբիրսկում։ Հաճախել է նաև ձյուդոյի և կավագործության պարապմունքների[2]։ Մարզումները սկսելուց մեկ տարի անց ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա։ Նա իր կարիերան շարունակել է «Դինամո» ակումբում։ Առաջին մարզիչը եղել է Ալեքսանդր Կալինինը[3]։ 13 տարեկանում դարձել է Ռուսաստանի պատանեկան հավաքականի անդամ։ Սակայն երկու տարի անց հեռացվել է հավաքականից՝ կարգապահական կանոնները խախտելու համար։ Այդ ժամանակ զուգափայտերի վարժություններում և բազմամարտում արդեն մեծ հաջողություններ էր գրանցել Ռուսաստանում և բազմամարտում դարձել էր թիմային և անհատական բրոնզե մեդալակիր[4]։
Հավաքական վերադառնալուց հետո երիտասարդ մարզիկը շարունակել է հաջողությունների շարքը։ Ոսկե մեդալներ է նվաճել զուգափայտի վրա և ազատ վարժություններում։ Հաջողություններ է գրանցել նաև թիմային մրցումներում և հենացատկում[5]։ 2013 թվականին սկսել է հանդես գալ միջազգային մրցումներում։ Բրազիլիայում մասնակցել է համաշխարհային գիմնազիադային և դարձել եռակի չեմպիոն (թիմային մրցումներում, օղակների վարժությունում և հենացատկում), ինչպես նաև բազմամարտում նվաճել է բրոնզ, հորիզոնական ձողի վարժություններում՝ արծաթ։ 2014 թվականին ելույթներ է ունեցել Ռուսաստանում և դարձել կրկնակի չեմպիոն (թիմային մրցումներում և ազատ վարժություններու) և եռակի մրցանակակիր (օղակների և հորիզոնական ձողի ավարժություններում նվաճել է արծաթ, հենացատկում՝ բրոնզ։ Մասնակցել է Եվրոպայի առաջնությանը և թիմային պայքարում բազմամարտում զբաղեցրել երկրորդ հորիզոնականը[5]։ Նույն թվականին մասնակցել է Ռուսաստանի գավաթ մրցաշարին։ Սակայն այստեղ չի կարողացել դառնալ մրցանակակիր[5]։
Նոր շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին մեծահասակների առաջնություններում գրանցել է իր առաջին խոշոր հաղթանակները։ Ազատ վարժություններում դարձել է Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր, Գավաթի մրցաշարում թիմային բազմամարտում նվաճել է արծաթե մեդալ, իսկ հենացատկում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը[5]։ 2016 թվականի դեկտեմբերին դարձել է Վորոնինի գավաթի հաղթող[6]։
2017 թվականը բեկումնային է եղել Դալալոյանի համար։ Ռուսաստանի առաջնությունում անհատական և թիմային բազմամարտերում նվաճել է ոսկե մեդալ, հենացատկում՝ ածաթ[5]։ Մի քանի ամիս անց առաջին անգամ մասնակցել է միջազգային խոշոր մրցումների։ Եվրոպայի առաջնությունը հաջողությամբ է եզրափակել։ Անհատական բազմամարտում զիջել է միայն ուկրաինացի Օլեգ Վերնյաևին[7], իսկ հենացատկում դարձել է Եվրոպային չեմպիոն՝ առաջ անցնելով այնպիսի խոշոր մարզիկներից, ինչպիսիք են Օլեգ Վերնյաևը, Մարյան Դրուգալեսկուն և Իգոր Ռադիվիլովը[8]։ Ռուսաստանի գավաթի մրցաշարում նվաճել է երկու ոսկի (հենացատկում և թիմային մրցումներում) և երկու արծաթ (ազատ վարժություններում և զուգաթայտերի վարժությունում)[5]։ Ցուցաբերելով հրաշալի արդյունքներ՝ առաջին անգամ հայտնվել է աշխարհի առաջնությունում, որտեղ ելույթ է ունեցել ազատ վարժություններում և հենացատկում։ Սակայն սրունքաթաթի վնասվածքի պատճառով չի կարողացել իրեն լավ դրսևորել և մնացել է առանց մեդալի[9]։
2018 թվականին մասնակցել է Ռուսաստանի առաջնությանը և պաշտպանել իր տիտղոսները անհատական և թիմային բազմամարտում, դարձել երկրորդը ազատ վարժություններում և երրորդը՝ օղակներում[5]։ 2018 թվականի Եվրոպայի առաջնությանը նվաճել է երեք ոսկի (թիմային բազմամարտում, հենացատկում և զուգափայտի վարժություններում) և մեկ բրոնզ՝ ազատ վարժություններում[10]։ Մրցույթի ավարտին Ամառային մարզաձևերում Եվրոպայի առաջին միասնական առաջնությունում Ռուսաստանի հավաքականի թիմային հաղթանակի համար Արթուր Դալալոյանին շնորհվել է հատուկ մրցանակ[11]։
2019 թվականին Շչեցինում կայացած Եվրոպայի առաջնությունում բազմամարտից ստացել է արծաթե մեդալ՝ զիջելով իր հայրենակից և թիմակից Նիկիտա Նագորնիին։ Ազատ վարժություններում նվաճել է ոսկե մեդալ, իսկ հորիզոնական ձողերի և հենացատկի վարժություններում՝ բրոնզե մեդալ։
2019 թվականին Շտուտգարտում կայացած աշխարհի առաջնությանը անհատական բազմամարտում ստացել է արծաթե մեդալ՝ զիջելով միայն Նիկիտա Նագորնիին։ Թիմային մրցումներում Նիկիտա Նագորնիի, Իվան Ստրետովիչի, Դավիթ Բելյավսկիի և Դենիս Աբլյազինի հետ 28 տարվա ընդմիջումից հետո Ռուսաստանին հաղթանակ են բերել։
Երբ հանգստանում ես մրցումներից հետ, աստիճանաբար ամեն ինչ մոռանում ես։ Մնում է միայն այն բարձր զգացումը, որ դու դարձել ես թիմային չեմպիոն, որ քո թիմը մոլորակի վրա լավագույնն է։ Ես նույնիսկ լույս աշխարհ չէի եկել, որ ԽՍՀՄ-ի հավաքականը վերջին անգամ ունեցել է թիմային հաղթանակ այս մրցաշարում"[12]: |
2021 թվականին մասնակցել է Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղերին։ Նրա աքիլեսյան գարշապարի ջիլը վնասված է եղել, բայց դա էլ չի խանգարել, որ թիմը դառնա օլիմպիական չեմպիոն[13]։
Արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Մրցաշար | Անցկացման վայր | Մրցաձև | Տեղ | Միավոր | Տեղ (որակավորում) | Միավոր (որակավորում) |
---|---|---|---|---|---|---|---|
2014 | Սպորտային մարմնամարզության Ռոսաստանի գավաթ | Պենզա | Թիմային բազմամարտ | 5 | 239,250 | 4 | 247,050 |
Ազատ վարժություններ | 8 | 12,600 | 9 | 14,550 | |||
Օղակներ | 7 | 14,267 | 6 | 14,550 | |||
Զուգափայտեր | Որակավորման չի անցել | 11 | 14,250 | ||||
2015 | Սպորտային մարմնամարզության Ռոսաստանի առաջնություն | Պենզա | Թիմային բազմամարտ | 4 | 249,850 | 7 | 386,200 |
Ազատ վարժություններ | 3 | 15,133 | 5 | 14,850 | |||
Հենացատկ | 6 | 13,733 | 5 | 13,900 | |||
Սպորտային մարմնամարզության Ռոսաստանի գավաթ | Պենզա | Թիմային բազմամարտ | 2 | 254,400 | 2 | 254,200 | |
Հենացատկ | 3 | 14,300 | |||||
2016 | Սպորտային մարմնամարզության Ռոսաստանի առաջնություն | Պենզա | Թիմային բազմամարտ | 3 | 422,068 | Որակավորում տեղի չի ունեցել | |
Ազատ վարժություններ | 8 | 13,400 | 4 | 15,267 | |||
Նժույգ | 4 | 13,500 | 3 | 14,700 | |||
Օղակներ | 5 | 14,467 | 8 | 14,567 | |||
Հենացատկ | 3 | 14,667 | 4 | 14,617 | |||
Զուգափայտեր | 4 | 15,100 | 5 | 15,367 | |||
Սպորտային մարմնամարզության Ռոսաստանի գավաթ | Պենզա | Թիմային բազմամարտ | 3 | 415,933 | Որակավորում տեղի չի ունեցել | ||
Ազատ վարժություններ | 5 | 14,400 | |||||
Զուգափայտեր | 2 | 14,800 | |||||
2017 | Սպորտային մարմնամարզության Ռոսաստանի առաջնություն | Կազան | Թիմային բազմամարտ | 1 | 329,124 | Որակավորում տեղի չի ունեցել | |
Ազատ վարժություններ | 8 | 9,600 | 4 | 13,966 | |||
Նժույգ | 6 | 13,233 | 5 | 14,033 | |||
Հենացատկ | 2 | 14,133 | 2 | 14,416 | |||
Զուգափայտեր | 4 | 13,133 | 2 | 14,500 | |||
Հորիզոնական ձող | 6 | 12,366 | 3 | 13,766 | |||
Եվրոպայի առաջնություն | Կլուժ-Նապոկա | Ազատ վարժություններ | Որակավորման չի անցել | 10 | 14,300 | ||
Նժույգ | Որակավորման չի անցել | 33 | 13,500 | ||||
Օղակներ | Որակավորման չի անցել | 13 | 14,366 | ||||
Հեացատկ | 1 | 14,933 | 3 | 14,533 | |||
Զուգափայտեր | Չի անցել եզրափակիչ | 8 | 14,466 | ||||
Հորիզոնական ձող | Որակավորման չի անցել | 13 | 13,666 | ||||
Սպորտային մարմնամարզության Ռոսաստանի գավաթ | Եկատերինբուրգ | Թիմային բազմամարտ | 1 | 255,1 | Որակավորում տեղի չի ունեցել | ||
Ազատ վարժություններ | 2 | 14,800 | 1 | 14,750 | |||
Օղակներ | 4 | 14,533 | 2 | 14,700 | |||
Հենացատկ | 1 | 14,866 | 3 | 14,500 | |||
Զուգափայտեր | 2 | 14,900 | 8 | 15,200 | |||
Աշխարհի առաջնություն | Մոնրեալ | Ազատ վարժություններ | Որակավորման չի անցել | 48 | 13,333 | ||
Հենացատկ | 8 | 13,966 | 9 | 14,608 | |||
2018 | Սպորտային մարմնամարզության Ռոսաստանի առաջնություն | Կազան | Թիմային բազմամարտ | 1 | 332,150 | Որակավորում տեղի չի ունեցել | |
Ազատ վարժություններ | 2 | 14,566 | 2 | 14,750 | |||
Օղակներ | 3 | 14,333 | 2 | 14,400 | |||
Զուգափայտեր | 5 | 14,633 | 3 | 14,750 | |||
Հորիզոնական ձող | 6 | 13,500 | 2 | 13,900 | |||
Սպորտային մարմնամարզության Ռոսաստանի գավաթ | Չելյաբինսկ | Թիմային բազմամարտ | 1 | 250,893 | Որակավորում տեղի չի ունեցել | ||
Ազատ վարժություններ | 2 | 14,400 | 3 | 14,666 | |||
Օղակներ | 2 | 13,900 | 3 | 14,433 | |||
Հենացատկ | 7 | 13,583 | 2 | 14,583 | |||
Զուգափայտեր | 4 | 14,866 | 4 | 14,600 | |||
Հորիզոնական ձող | 2 | 14,166 | 1 | 14,100 | |||
Եվրոպայի առաջնություն | Գլազգո | Թիմային բազմամարտ | 1 | 257,260 | 1 | 259,427 | |
Ազատ վարժություններ | 3 | 14,466 | 2 | 14,600 | |||
Օղակներ | Որակավորման չի անցել | 11 | 14,533 | ||||
Հենացատկ | 1 | 14,900 | 3 | 14,716 | |||
Զուգափայտեր | 1 | 15,433 | 2 | 15,466 | |||
Աշխարհի առաջնություն | Դոհա | Թիմային բազմամարտ | 2 | 256,585 | 1 | 258,402 | |
Ազատ վարժություններ | 1 | 14,900 | 1 | 14,833 | |||
Նժույգ | Որակավորման չի անցել | 72 | 11,766 | ||||
Օղակներ | 22 | 14,100 | |||||
Հենացատկ | 2 | 14,883 | 2 | 14,766 | |||
Զուգափայտեր | 3 | 15,366 | 5 | 15,041 | |||
Հորիզոնական ձող | 8 | 12,666 | 8 | 14,166 | |||
2019 | Եվրոպայի առաջնություն | Շչեցին | Ազատ վարժություններ | 1 | 15,100 | 1 | 14,966 |
Նժույգ | Որակավորման չի անցել | 9 | 14,066 | ||||
Օղակներ | 9 | 14,566 | |||||
Հենացատկ | 3 | 14,533 | 1 | 14,866 | |||
Զուգափայտեր | 4 | 14,966 | 6 | 14,866 | |||
Հորիզոնական ձող | 3 | 14,800 | 1 | 14,666 | |||
Աշխարհի առաջնություն | Շտուտգարտ | Թիմային բազմամարտ | 1 | 261,726 | 1 | 259,928 | |
Ազատ վարժություններ | 4 | 14,800 | 5 | 14,733 | |||
Նժույգ | Որակավորման չի անցել | 37 | 13,366 | ||||
Օղակներ | 18 | 14,133 | |||||
Հենացատկ | 2 | 14,933 | 2 | 14,716 | |||
Զուգափայտեր | Որակավորման չի անցել | 11 | 14,733 | ||||
Հորիզոնական ձող | 3 | 14,533 | 5 | 14,433 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.munzinger.de/search/go/document.jsp?id=01000009966
- ↑ ««Секрет нашего командного духа, я думаю, в уважении друг к другу, в уважении к труду каждого гимнаста, так как дорогого стоит даже попадание в сборную России – для этого нужно долго и упорно трудиться»». youaremodel.ru. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Артур Далалоян – триумфатор чемпионата Европы-2018 по летним видам спорта!». inoprosport.ru. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ И. Степанцева (2017 թ․ ապրիլի 25). «Гимнаст сборной России признан открытием մրցաշարа в Клуж-Напоке» (ռուսերեն). Московский комсомолец. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 «Артур Грачьевич Далалоян». dinamogym.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «23rd International Mikhail Voronin Cup 2016». Gymmedia. 2016 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Спортивная гимнастика. Чемпионат Европы. Верняев и Дауни победили в բազմամարտ, Далалоян – 2-й, Еремина – 4-я». sports.ru. 2017 թ․ ապրիլի 21. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Российский гимнаст Артур Далалоян завоевал Ոսկի ЧЕ в опорном прыжке». rsport.ria.ru. 2017 թ․ ապրիլի 23. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Артур Далалоян: «На прошлом чемпионате мира выступал с переломом голеностопа. Прыгал на адреналине»». sport.ru. 2018 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Далалоян заявил, что не чувствует себя героем чемпионата Европы». rsport.ria.ru. 2018 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ А. Просветов (2018 թ․ օգոստոսի 18). «Артур Далалоян: «Делал ставку на ազատ վարժություններ, а выиграл Ոսկի на զուգափայտերх»». teamrussia.pro. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Ответственность и страх от побед: гимнаст Далалоян о лучшей в мире команде и лидерстве». "Будущее России. Национальные проекты". 2020 թ․ հունիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ https://www.reuters.com/lifestyle/sports/gymnastics-dalaloyan-reaches-all-around-final-despite-recent-achilles-injury-2021-07-24/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը մեդիա-պորտալի պաշտոնական էջում - Olympics.com(ռուս.)
- Էջը Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքում FIG(անգլ.)
- Էջը Սպորտային մարմնամարզության Ռուսաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքում Արխիվացված 2019-09-07 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Դալալոյան» հոդվածին։ |
|