Աքիլեսյան գարշապար
Աքիլլեսյան գարշապար, հետհոմերոսյան առասպել (փոխանցվել է հռոմեացի գրող Գիգինից), որում պատմվում է թե ինչպես Աքիլլեսի մայրը, Թետիսը, իր որդու մարմինը դարձրել է անխոցելի։ Նրան սուզել է Ստիքսի սուրբ ջրերի մեջ գարշապարից բռնած։ Թետիսի բռնած գարշապարը չի սուզվել ջրի մեջ և մնացել է նրա միակ խոցելի տեղը։ Հետագայում Պարիսը իր նետով հենց այդ տեղում մահացու վիրավորում է հերոսին։
Առասպելի սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշանավոր հերոսին դեռ մանուկ ժամանակից կանխատեսված էր, որ նա ապրելու է երկար, բայց անփառունակ կյանք, կամ նա պետք է հերոսաբար մահանա Տրոյայի պատերի մոտ։ Նրա մայրը չէր ցանկանում, որ իր որդին այդքան շուտ մահանար և որոշում է իրեն դարձնել անխոցելի։ Դրա համար, երբ որդին ծնվում է, մայրը սուզում է իրեն Ստիքս գետի սուրբ ջրերը։ Ընդ որում նա պահում էր Աքիլեսին գարշապարից։ Այժմ Աքիլեսին չէին կարող վնասել, բայց գարշապարը, որին չի կպել Ստիքսի կախարդական ջուրը, մնաց խոցելի։
Շատ տարիներ հետո Աքիլեսը հույնների հետ հարձակվում է Տրոյայի վրա։ Մարտերից մեկի ժամանակ Ապոլոն աստվածը (որին ավելի վաղ վիրավորել էր Աքիլեսը) Պարիսի նետը ուղարկեց Աքիլեսի գարշապարի վրա։ Չնայած նրան, որ վերքը շատ փոքր էր՝ մահացու էր։
Ժամանակակից մշակույթի մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Աքիլեսյան գարշապար» արտահայտությունը օգտագործում են ինչ-որ մեկի թույլ, «ցավոտ» կողմը նշելու համար։ Այդ կողմը կարող է լինել ինչպես ֆիզիկական այդպես էլ բարոյական։