Դենիս Աբլյազին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենիս Աբլյազին
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝սպորտային մարմնամարզիկ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 3, 1992(1992-08-03) (31 տարեկան)
Ծննդավայր՝Պենզա, Ռուսաստան

Դենիս Միխայլովիչ Աբլյազին (ռուս.՝ Денис Михайлович Аблязин, օգոստոսի 3, 1992(1992-08-03), Պենզա, Ռուսաստան), ռուս մարմնամարզիկ, օլիմպիական չեմպիոն թիմային բազմամարտում (2020), Օլիմպիական խաղերի վեցակի մեդալակիր (2012, 2016, 2020), աշխարհի չեմպիոն (2014 թվականին՝ ազատ վարժություններում, 2019 թվականին՝ թիմում), Եվրոպայի և Ռուսաստանի բազմակի չեմպիոն, 2013 թվականի Ունիվերսիադայի հաղթող թիմային առաջնությունում։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիս Աբլյազինը ծնվել է 1992 թվականի օգոստոսի 3-ին Պենզայում։ Պենզայի Ն․ Լավրովայի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի սան է։ Հանդես է գալիս Մոսկվայի քաղաքային ֆիզկուլտուրային-մարզական միավորման (ՄԳՖԿ) կազմում։ 2011 թվականին մասնակցել է աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, 2010 թվականի աշխարհի գավաթի խաղարկությունում նվաճել է արծաթե մեդալ, 2009 և 2010 թվականներին դարձել Ռուսաստանի չեմպիոն, 2008 թվականին՝ Ռուսաստանի առաջնության հաղթող։

Դենիս Աբլյազինը մասնակցել է Լոնդոնում կայացած Ամառային օլիմպիական խաղերին։ Մրցումների որակավորման փուլում Դենիսը հանդես է եկել բոլոր մարզաձևերում, բացառությամբ նժույգթափերի վարժությունների և անցել է եզրափակիչ օղակների մրցումներում, հենացատկում, ինչպես նաև ազատ վարժություններում։ Թիմային առաջնությունում Դենիսը հանդես է եկել երեք մարզաձևերում և բոլոր վարժությունների համար ստացել է բարձր միավորներ, սակայն Ռուսաստանի հավաքականն արդյունքում գրավել է միայն 6-րդ տեղը։

Անհատական վարժություններում Աբլյազինը նվաճել է երկու մեդալ։ Ազատ վարժություններում Դենիսը ճապոնացի Կոհեյ Ուտիմուրայի հետ հավաքել է նույն միավորը, բայց զիջել է նրան կատարման տեխնիկայի համար ստացած ավելի ցածր միավորի պատճառով ու արժանացել բրոնզե մեդալի։ Հենացատկում Աբլյազինը նվաճել է արծաթե մեդալ՝ զիջելով միայն հարավկորեացի Յան Հան Սոնին։

2016 թվականին Ռուսաստանի հավաքականի կազմում Աբլյազինը դարձել է Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր թիմային բազմամարտում։ Այնուհետև նա արծաթե մեդալ է նվաճել հենացատկում և բրոնզե մեդալ օղակներով վարժություններում։

Սովորել է Պենզայի պետական համալսարանում։

Ռոսգվարդիայի զինծառայող է։ Ունի ենթասպայի զինվորական կոչում (2016)[1]։

2016 թվականի սեպտեմբերի 29-ին ամուսնացել է մարմնամարզուհի Քսենյա Սեմյոնովայի հետ[2]։ 2017 թվականի հունվարի 21-ին ծնվել է նրանց որդին՝ Յարոսլավը[3]։ 2018 թվականին զույգը բաժանվել է։

2021 թվականին Տոկիոյի Օլիմպիական խաղերում Դենիս Աբլյազինը դարձել է օլիմպիական չեմպիոն թիմի կազմում[4]։ Հենացատկում հավաքել է նույն միավորները կորեացի մարզիկի հետ, սակայն երկու ցատկի պակաս բարդության պատճառով գրավել է երկրորդ տեղը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենիքին մատուցած ծառայությունների համար I աստիճանի մեդալ (13 օգոստոսի, 2012 թվական) – ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, 2012 թվականի Լոնդոնի (Մեծ Բրիտանիա) XXX Օլիմպիական խաղերի ժամանակ ցուցաբերած բարձր մարզական նվաճումների համար[5].
  • Ռուսաստանի Դաշնության Նախագահի պատվոգիր (19 հուլիսի, 2013 թվական) – 2013 թվականի 20-րդ համաշխարհային ամառային Ունիվերսիադայում ցուցաբերած մարզական բարձր նվաճումների համար[6]
  • «Պենզա քաղաքի զարգացման գործում ունեցած ավանդի համար» պատվո նշան (2012)[7]
  • Բարեկամության շքանշան (25 օգոստոսի, 2016 թվական) – Ռիո դե Ժանեյրոյում (Բրազիլիա) 2016 թվականի XXXI Ամառային Օլիմպիական խաղերում ցուցաբերած մարզական բարձր նվաճումների, հաղթանակի հասնելու կամքի և նպատակասլացության դրսևորման համար[8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Чемпионам и призёрам Олимпиады-2016 присвоены внеочередные воинские звания — Спецпроект — Москва — Interfax-Russia
  2. «Денис Аблязин и Ксения Семёнова поженились»։ PenzaNews։ 29 сентября 2016։ Վերցված է 2016-09-29 
  3. Прославленные гимнасты Аблязин и Семёнова стали родителями
  4. «Artistic Gymnastics - Final Results»։ Tokyo 2020 (en-us)։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-25-ին։ Վերցված է 2021-07-26 
  5. «Указ Президента Российской Федерации от 13 августа 2012 года № 1165 «О награждении государственными наградами Российской Федерации»»։ Официальный интернет-портал правовой информации։ 15 августа 2012։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-25-ին։ Վերցված է 2012-08-15 
  6. Распоряжение Президента Российской Федерации от 19 июля 2013 года № 277-рп «О поощрении» Archived 2013-09-21 at the Wayback Machine.
  7. Памятный знак «За заслуги в развитии города Пензы» Archived 2015-06-11 at the Wayback Machine., официальный сайт Пензенской городской Думы
  8. Указ Президента Российской Федерации от 25.08.2016 № 429 «О награждении государственными наградами Российской Федерации»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]