Արայիկ Ալեքյան
Արտաքին տեսք
Արայիկ Ալեքյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 9, 1959 (65 տարեկան) |
Ծննդավայր | Վեդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1979) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1985) |
Ստեղծագործություն(ներ) | Վազգեն Սարգսյանի հուշարձան |
Մասնագիտություն | քանդակագործ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Հայաստանի նկարիչների միություն |
Ara Alekyan Վիքիպահեստում |
Արայիկ Ժորայի Ալեքյան (օգոստոսի 9, 1959, Վեդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարիչ (2011)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1979 թվականին ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ 1985 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, 1986-1989 թվականներին` սովորել է Մոսկվայի գեղարվեստի ակադեմիայի Երևանյան մասնաճյուղում։ 1988 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է[2]։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2012 թվականին «Դրախտի որոնումներում», Հայաստանյան նոր ֆիգուրատիվ արվեստ, Պեզարո, Իտալիա
- 2012 թվականին «Անտիկյան» պատկերասրահ, Երևան
- 2011 թվականին «Նախնիների պար», Հայաստանի ազգային պատկերասրահ
- 2011 թվականին «Արվեստների քաղաք» ցուցահանդես, Փարիզ, Ֆրանսիա
- 2011 թվականին «Սարդ» ցուցահանդես, ԵվրոԷքսպո 2011, Դուսենդորֆ, Գերմանիա
- 2008, 2007, 2006, 2004 թվականներին Բացօթյա ցուցահանդես, Շառլ Ազնավուրի հրապարակ, Երևան, Հայաստան
- 2007, 2003 թվականներին Հայաստանի նկարիչների միություն, Երևան, Հայաստան
- 2007 թվականին Բացօթյա ցուցահանդես «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, Երևան, Հայաստան
- 2006 թվականին «Ձի», «Ցուլ», «Արջ» քանդակների ցուցադրություն Բրյուսելում, Բելգիա
- 2005 թվականին «Կովկասյան արվեստ ասոցիացիա» Բիենալե, Վրաստան
- 1999 թվականին Միջազգային մշակութային փառատոն, Բեյրութ, Լիբանան
- 1998 թվականին ՆՓԱԿ, Երևան, Հայաստան
- 1998 թվականին Ավանգարդ արվեստ, Երևան, Հայաստան
- 1998 թվականին Ավանգարդ արվեստի միջազգային բիենալե, Գյումրի, Հայաստան
- 1982-1991 թվականներին Հանրապետական ցուցահանդեսներ Հայաստանում
- 1991 թվականին «Գոյակ» արվեստ-բիզնես ասոցիացիա, Հայաստան
- 1990 թվականին «Աշխարհի երիտասարդները» միջազգային ցուցահանդես, Մոսկվա, Ռուսաստան
- 1989 թվականին Միջազգային ցուցահանդես, Մոսկվա, Ռուսաստան
- 1983 թվականին «Քանդակ 83» միջազգային ցուցահանդես, Մոսկվա, Ռուսաստան[3]
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2002 թվականին «Վահագն» մրցանակ «Ռնգեղջյուր» ստեղծագործության համար, Երևան
- 2005 թվականին Սուրեն Տեր-Գրիգորյանի («Շողակաթ» հեռուստաընկերություն, Հայաստան)` «Երկաթից ծնվածը» Արայիկ Ալեքյանի արվեստի մասին ֆիլմը Փարիզում արժանացել է Էպոնա միջազգային փառատոնի Գրան-պրի մրցանակին
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ Արվեստ՝ ծնված երկաթից ու կրակից(չաշխատող հղում)
- ↑ Արա Ալեքյան Արխիվացված 2015-06-02 Wayback Machine(անգլ.)
- ↑ Արարատի քաղաքային զբոսայգում տեղի ունեցավ սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանի բացման արարողությունը և ՀՀ անկախության 18-րդ տարեդարձի տոնակատարությունը
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատեգորիաներ:
- Օգոստոսի 9 ծնունդներ
- 1959 ծնունդներ
- Ապրող անձինք
- Վեդի քաղաքում ծնվածներ
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Հայաստանի վաստակավոր նկարիչներ
- Հայաստանի նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Քանդակագործներ այբբենական կարգով
- Հայ քանդակագործներ