Ավիվ Ալուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավիվ Ալուշ
Ծնվել էհունիսի 12, 1982(1982-06-12)[1] (41 տարեկան)
ԾննդավայրԿարմիել, Իսրայել
Քաղաքացիություն Իսրայել
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունդերասան, հեռուստահաղորդավար, թատրոնի դերասան, կինոդերասան, մոդել, հեռուստատեսային դերասան և երաժիշտ
Ամուսին(ներ)2011

Աբրահամ Ավիվ Ալուշ (եբրայերեն՝ אברהם אביב אלוש‎, հունիսի 12, 1982(1982-06-12)[1], Կարմիել, Իսրայել), հրեա դերասան, երգիչ, մոդել և հեռուստահաղորդավար։ Առավել հայտնի է դարձել Ամոս Դահարիի դերով, որը նա մարմնավորել է հրեական հայտնի «Գեղեցկուհին և հացթուխը» հեռուստասերիալում։ Ավիվը նկարահանվել է նաև հոլիվուդյան «Խրճիթը» ֆիլմում, որտեղ մարմնավորել է Հիսուսի կերպարը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալուշը ծնվել է Իսրայելի Կիրյատ Բյալիկ քաղաքում՝ միզրահի հրեաների ընտանիքում։ Հայրը Թունիսի հրեաներից է, իսկ մայրը՝ Եմենի[2]։ Մեծացել է Իսրայելի Կարմիել քաղաքում՝ կրտսեր քրոջ Ռեուտ Ալուշի հետ, որը նույնպես դերասան է։

2000-2003 թվականներին ծառայել է Իսրայելի զինված ուժերում։ Ծառայությունը անց է կացրել Գոլանի բրիգադում (տեղակայման վայրը՝ Գոլանի բարձունքներ

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Ավիվ Ալուշը նկարահանվել է «Գեղեցկուհին և հացթուխը» հեռուստասերիալում, որտեղ նրա խաղընկերը եղել է Ռոտեմ Սելան։ Իսրայելում հեռուստասերիալը մեծ հեղինակություն է ունեցել։ Այն բարձր է գնահատել նաև «Haaretz» պարբերականը[3]։ 2017 թվականին Amazon-ը ձեռք է բերել ԱՄՆ-ում հեռուստասերիալի երկու եթերաշրջանների նկարահանման իրավունքները, որը հեռարձակվել է Amazon Prime Video-ով[4]։

2017 թվականին նկարահանվել է հոլիվուդյան Խրճիթը ֆիլմում։ Մինչ այդ նա նկարահանվել էր միայն իսրայելական ֆիլմերում և հեռուստասերիալներում[5]։ Նկարահանվելով այդ ֆիլմում՝ Ալուշը դարձել է առաջին իսրայելցի դերասանը, որը մարմնավորել է Հիսուսի դերը անգլալեզու ֆիլմերում[6]։

Ավիվ Ալուշը խաղում է նաև թատրոնում։ Հաբիմա թատրոնում նա մասնակցել է «Վտանգավոր կապեր» ներկայացման բեմադրմանը[7]։ 2012 թվականին էլ խաղացել է «Վենետիկի վաճառականը» ներկայացման մեջ, որտեղ մարմնավորել է Գրատիանոյի կերպարը[8]։

Մոդելային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավիվ Ալուշը նկարահանվել է FILA և Castro ընկերությունների գովազդային հոլովակներում[9][10]։

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին, Էլայ Բոտների հետ համագործակցությամբ, թողարկել է «Hachi Karov Elayeich» («Քեզ ամենամոտը») սինգլը, որը «Tablet» ամսագրի կողմից ճանաչվել է Իսրայելի 2018 թվականի ամռան ամենաթեժ երգը[11]։ 2019 թվականի մարտին դուետը նոր սինգլ է թողարկել, իսկ ավելի ուշ արդեն տեսահոլովակ[12]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին ամուսնացել է հրեա իրավաբան Նոֆար Քորենի հետ։ Նրանք ունեն երկու որդի և մեկ դուստր[2]։ Զույգը բնակվում է Թել Ավիվում։

Կորոնավիրուսի համավարակի ժամանակ Ավիվ Ալուշը, ընտանիքի հետ միասին, տեղափոխվել է Իսրայելի հյուսիսում գտնվող ֆերմաներից մեկը՝ Մեյրոն քաղաքի մոտ[13]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավիվ Ալուշը նկարահանվել է հետևյալ ֆիլմերում ու հեռուստասերիալներում[2].

  • Կղզին (հեռուստասերիալ) (2007)
  • Մրցավարը (հեռուստասերիալ) (2007)
  • Ասֆուր (հեռուստասերիալ) (2010-2011)
  • Ալենբի (հեռուստասերիալ) (2012)
  • Գորդյան հանգույց (հեռուստասերիալ) (2012-2015)
  • Գեղեցկուհին և հացթուխը (հեռուստասերիալ) (2013-2021)
  • Կարմիր գլխարկը (2014)
  • Իսրայելական սիրային պատմություն (2016)
  • Կնոջ պատշգամբը (2016)
  • Խրճիթը (2017)
  • Արցունքների հովիտը (שעת נעילה) հեռուստասերիալ (2020)[14]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.adorocinema.com/personalidades/personalidade-668859/
  2. 2,0 2,1 2,2 «Avraham Aviv Alush». IMDB. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  3. 'Big Brother' Co-host Pens Israeli Romantic Comedy - and Scores Haaretz. 2 January 2013
  4. Keslassy, Elsa (2017 թ․ հունիսի 20). «Amazon Nabs Global Rights to Keshet Hit Show 'The Baker and the Beauty'». Variety. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.
  5. «Israeli Actor Aviv Alush To Play Jesus». Jewish Business News. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  6. Chattaway, Peter T. (2017 թ․ մարտի 9). «Exclusive: The Shack co-star Aviv Alush on being the first Israeli actor to play Jesus in an English-language movie». Patheos. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  7. Sex and Power Take the Stage in Stunning Tel Aviv Production of 'Dangerous Liaisons' Haaretz. 29 January 2016
  8. The Merchant of Venice (2012) Shakespeare's Globe. Retrieved on 19 March 2019
  9. FILA - CHANGE THE GAME YouTube. 27 March 2015
  10. CASTRO הפרסומת Facebook. 4 September 2017
  11. Your Mid-July Treat: Vibe With the Hottest Israeli Song of the Summer Tablet. 13 July 2018
  12. עילי בוטנר ואביב אלוש - כל יום YouTube. 7 March 2019
  13. https://www.ynet.co.il/articles/0,7340,L-5820866,00.html
  14. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավիվ Ալուշ» հոդվածին։