Խրճիթը (ֆիլմ)
Խրճիթը անգլ.՝ The Shack | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | վեպի էկրանավորում, ֆենթեզի ֆիլմ և դրամա |
Հիմք | Խրճիթը |
Թվական | մարտի 3, 2017 և ապրիլի 6, 2017[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ստյուարտ Հեզելդայն |
Պրոդյուսեր | Ջիլ Նեթեր |
Սցենարի հեղինակ | Ջոն Ֆուսկո և Դեսթին Դենիել Քրեթոն[2] |
Դերակատարներ | Սեմ Ուորթինգտոն, Օկտավիա Սպենսեր, Ավիվ Ալուշ, Ռադա Միթչել, Ալիսե Բրագա, Քիմ ՄակԳրոու, Գրեհեմ Գրին[2], Գեյջ Մանրո[2], Ռայան Ռոբինս[2], Մեգան Շարպանտիե, Էմիլի Հոլմս և Ջեյ Բրազո |
Օպերատոր | Դեքլան Քուին |
Երաժշտություն | Աարոն Զիգման |
Մոնտաժ | Ուիլյամ Սթեյնքամփ |
Պատմվածքի վայր | Օրեգոն |
Նկարահանման վայր | Վանկուվեր |
Տևողություն | 132 րոպե |
Բյուջե | 20 000 000 $[3] |
Պաշտոնական կայքէջ |
«Խրճիթը» (անգլ.՝ The Shack), ռեժիսոր Սթյուարթ Հեզելդայնի ամերիկյան ֆենտեզի-դրամա, որը հիմնված է Ուիլյամ Պ. Յանգի համանուն վեպի վրա։ Գլխավոր դերակատարներն են՝ Սեմ Ուորթինգտոնը, Օկտավիա Սպենսերը, Ռադա Միտչելը և Գրեմ Գրինը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2017 թվականի մարտի 1-ին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Առեղծվածային իրադարձություններ են տեղի ունենում Մաք Ֆիլիպսի կյանքում՝ վերապրելով ընտանեկան ողբերգություն։ Նա մեկուսացած խրճիթում անհատապես հրավեր է ստացել հանդիպելու Բարձրյալին։ Այդ հանդիպման շնորհիվ՝ Մաքն իր համար բացել է կարևոր ճշմարտություններ, որոնք ընդմիշտ փոխել են նրա կյանքը։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Դեր |
---|---|
Սեմ Ուորթինգտոն | Մաք Ֆիլլիպս |
Օկտավիա Սպենսեր | Պապա / Էլոիզա |
Ռադա Միթչել | Նեն |
Գրեմ Գրին | Պապա |
Ռայան Ռոբբինս | Էմիլ Դյուսեթ |
Թիմ Մաքգրո | Վիլլի |
Մեգան Շարպանտիե | Քեյթ Ֆիլիպս |
Դերեք Հեմիլթոն | Մաքի հայր |
Ավիվ Ալուշ | Հիսուս Քրիստոս |
Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի ապրիլի 22-ին Summit Entertainment ընկերությունն իրավունք է ստացել էկրանավորելու Ուիլյամ Պ. Յանգի «Խրճիթ» վեպը։ Ջոն Ֆուսկոն սկսել է աշխատել սցենարի վրա[4]։ Որոշ ժամանակ անց հաստատվել է, որ Ֆորեսթ Ուիթաքերը բանակցություններ է վարում ստուդիայի հետ, որպեսզի դառնա ֆիլմի ռեժիսոր և կատարի երկրորդական դեր[5]։ Սակայն 2014 թվականի նոյեմբերի 5-ին հայտնի է դարձել, որ ռեժիսորի աթոռը զբաղեցրել է Սթյուարթ Հեզելդայնը[6]։
2015 թվականի մարտի 6-ին հաստատվել է, որ ֆիլմում Աստծո դերը ստացել է Օկտավիա Սպենսերը[7]։ 2015 թվականի ապրիլի 30-ին վեպի էկրանավորման գլխավոր դերը ստացել է Սեմ Ուորթինգտոնը[8]։ Միաժամանակ, որոշ ժամանակ անց, դերասանական կազմին են միացել Գրեմ Գրինը, Ռադա Միտչելը և Ավիվ Ալուշը[9]։
Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարահանումներն սկսվել են 2015 թվականի հունիսի 8-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում։
Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի առաջին թրեյլերը թողարկվել է 2016 թվականի դեկտեմբերի 1-ին[10]։
Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրիստոնեական ռոք խումբ «Skillet»-ն իրենց «Unleashed» ալբոմից թողարկել է «Stars» երգի ակուստիկ տարբերակը, որն օգտագործվել է ֆիլմի տեսահոլովակում[11]։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Խրճիթ» ֆիլմը, ընդհանուր առմամբ, քննադատների կողմից ստացել է բացասական կարծիքներ։ «Rotten Tomatoes» կայքում ֆիլմի վարկանիշը 19% է, ըստ 67 գրախոսությունների միջին բալը 10-ից 3,9։ Կայքի քննադատական կոնսենսուսը հայտնում է.
![]() |
Անվիճելի արժանի գաղափարով «Խրճիթը» վնասել է սցենարը, որը հոգևոր վերելքը խառնել է մելոդրամատիկ կլիշեների և բռնապետական քարոզների հետ[12]։ | ![]() |
«Metacritic» կայքում ֆիլմը 100-ից վաստակել է 32 միավոր՝ ըստ քննադատների 18 գրախոսությունների, որը համապատասխանում է «ընդհանուր առմամբ անբարենպաստ արձագանքներ» կարգավիճակին[13]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://www.imdb.com/title/tt2872518/business?ref_=tt_dt_bus
- ↑ «Summit Buys Screen Rights To Runaway Bestseller ‘The Shack’» (անգլերեն)։ deadline.com։ 2013-04-22
- ↑ «Forest Whitaker In Talks To Direct And Co-Star In Summit’s ‘The Shack’» (անգլերեն)։ deadline.com։ 2014-01-30
- ↑ «Faith-Based Bestseller ‘The Shack’ Film Finds Director In Stuart Hazeldine» (անգլերեն)։ deadline.com։ 2014-11-04
- ↑ «Octavia Spencer to Play God in The Shack» (անգլերեն)։ movieweb.com։ 2015-03-06
- ↑ «Sam Worthington to Star in ‘The Shack’ With Octavia Spencer (EXCLUSIVE)» (անգլերեն)։ variety.com։ 2015-04-30
- ↑ «‘The Shack’ Movie: Graham Greene & Others Join Cast Of Lionsgate’s Faith-Based Pic» (անգլերեն)։ deadline.com։ 2015-06-05
- ↑ «‘The Shack’ Trailer: Sam Worthington Meets The Holy Trinity» (անգլերեն)։ deadline.com։ 2016-12-01
- ↑ «Skillet -“Stars” (The Shack Version)»։ 2017-01-27
- ↑ «The Shack на сайте Rotten Tomatoes»
- ↑ «The Shack на сайте Metacritic»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Վանկուվերում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2017 ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Lionsgate ֆիլմեր
- 2010-ականների դրամա ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Ֆիլմեր կրոնի մասին
- Վեպերի էկրանավորումներ
- 2017 դրամա ֆիլմեր
- Summit Entertainment ֆիլմեր