Ավիվ Ալուշ
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 12, 1982 (40 տարեկան) |
Ծննդավայր | Կարմիել, Իսրայել |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | հուդայականություն |
Մասնագիտություն | դերասան, հեռուստահաղորդավար, թատրոնի դերասան, կինոդերասան, մոդել, հեռուստատեսային դերասան և երաժիշտ |
Աբրահամ Ավիվ Ալուշ (եբրայերեն՝ אברהם אביב אלוש, հունիսի 12, 1982, Կարմիել, Իսրայել), հրեա դերասան, երգիչ, մոդել և հեռուստահաղորդավար։ Առավել հայտնի է դարձել Ամոս Դահարիի դերով, որը նա մարմնավորել է հրեական հայտնի «Գեղեցկուհին և հացթուխը» հեռուստասերիալում։ Ավիվը նկարահանվել է նաև հոլիվուդյան «Խրճիթը» ֆիլմում, որտեղ մարմնավորել է Հիսուսի կերպարը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալուշը ծնվել է Իսրայելի Կիրյատ Բյալիկ քաղաքում՝ միզրահի հրեաների ընտանիքում։ Հայրը Թունիսի հրեաներից է, իսկ մայրը՝ Եմենի[1]։ Մեծացել է Իսրայելի Կարմիել քաղաքում՝ կրտսեր քրոջ Ռեուտ Ալուշի հետ, որը նույնպես դերասան է։
2000-2003 թվականներին ծառայել է Իսրայելի զինված ուժերում։ Ծառայությունը անց է կացրել Գոլանի բրիգադում (տեղակայման վայրը՝ Գոլանի բարձունքներ)։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականին Ավիվ Ալուշը նկարահանվել է «Գեղեցկուհին և հացթուխը» հեռուստասերիալում, որտեղ նրա խաղընկերը եղել է Ռոտեմ Սելան։ Իսրայելում հեռուստասերիալը մեծ հեղինակություն է ունեցել։ Այն բարձր է գնահատել նաև «Haaretz» պարբերականը[2]։ 2017 թվականին Amazon-ը ձեռք է բերել ԱՄՆ-ում հեռուստասերիալի երկու եթերաշրջանների նկարահանման իրավունքները, որը հեռարձակվել է Amazon Prime Video-ով[3]։
2017 թվականին նկարահանվել է հոլիվուդյան Խրճիթը ֆիլմում։ Մինչ այդ նա նկարահանվել էր միայն իսրայելական ֆիլմերում և հեռուստասերիալներում[4]։ Նկարահանվելով այդ ֆիլմում՝ Ալուշը դարձել է առաջին իսրայելցի դերասանը, որը մարմնավորել է Հիսուսի դերը անգլալեզու ֆիլմերում[5]։
Ավիվ Ալուշը խաղում է նաև թատրոնում։ Հաբիմա թատրոնում նա մասնակցել է «Վտանգավոր կապեր» ներկայացման բեմադրմանը[6]։ 2012 թվականին էլ խաղացել է «Վենետիկի վաճառականը» ներկայացման մեջ, որտեղ մարմնավորել է Գրատիանոյի կերպարը[7]։
Մոդելային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավիվ Ալուշը նկարահանվել է FILA և Castro ընկերությունների գովազդային հոլովակներում[8][9]։
Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականին, Էլայ Բոտների հետ համագործակցությամբ, թողարկել է «Hachi Karov Elayeich» («Քեզ ամենամոտը») սինգլը, որը «Tablet» ամսագրի կողմից ճանաչվել է Իսրայելի 2018 թվականի ամռան ամենաթեժ երգը[10]։ 2019 թվականի մարտին դուետը նոր սինգլ է թողարկել, իսկ ավելի ուշ արդեն տեսահոլովակ[11]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականին ամուսնացել է հրեա իրավաբան Նոֆար Քորենի հետ։ Նրանք ունեն երկու որդի և մեկ դուստր[1]։ Զույգը բնակվում է Թել Ավիվում։
Կորոնավիրուսի համավարակի ժամանակ Ավիվ Ալուշը, ընտանիքի հետ միասին, տեղափոխվել է Իսրայելի հյուսիսում գտնվող ֆերմաներից մեկը՝ Մեյրոն քաղաքի մոտ[12]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավիվ Ալուշը նկարահանվել է հետևյալ ֆիլմերում ու հեռուստասերիալներում[1].
- Կղզին (հեռուստասերիալ) (2007)
- Մրցավարը (հեռուստասերիալ) (2007)
- Ասֆուր (հեռուստասերիալ) (2010-2011)
- Ալենբի (հեռուստասերիալ) (2012)
- Գորդյան հանգույց (հեռուստասերիալ) (2012-2015)
- Գեղեցկուհին և հացթուխը (հեռուստասերիալ) (2013)
- Կարմիր գլխարկը (2014)
- Իսրայելական սիրային պատմություն (2016)
- Կնոջ պատշգամբը (2016)
- Խրճիթը (2017)
- Արցունքների հովիտը (שעת נעילה) հեռուստասերիալ (2020)[13]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «Avraham Aviv Alush»։ IMDB։ Վերցված է 19 March 2017
- ↑ 'Big Brother' Co-host Pens Israeli Romantic Comedy - and Scores Haaretz. 2 January 2013
- ↑ Keslassy Elsa (20 June 2017)։ «Amazon Nabs Global Rights to Keshet Hit Show ‘The Baker and the Beauty’»։ Variety։ Վերցված է 20 June 2017
- ↑ «Israeli Actor Aviv Alush To Play Jesus»։ Jewish Business News։ Վերցված է 19 March 2017
- ↑ Chattaway Peter T. (9 March 2017)։ «Exclusive: The Shack co-star Aviv Alush on being the first Israeli actor to play Jesus in an English-language movie»։ Patheos։ Վերցված է 19 March 2017
- ↑ Sex and Power Take the Stage in Stunning Tel Aviv Production of 'Dangerous Liaisons' Haaretz. 29 January 2016
- ↑ The Merchant of Venice (2012) Shakespeare's Globe. Retrieved on 19 March 2019
- ↑ FILA - CHANGE THE GAME YouTube. 27 March 2015
- ↑ CASTRO הפרסומת Facebook. 4 September 2017
- ↑ Your Mid-July Treat: Vibe With the Hottest Israeli Song of the Summer Tablet. 13 July 2018
- ↑ עילי בוטנר ואביב אלוש - כל יום YouTube. 7 March 2019
- ↑ https://www.ynet.co.il/articles/0,7340,L-5820866,00.html
- ↑ https://www.kan.org.il/page.aspx?landingPageId=1233
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ավիվ Ալուշ Internet Movie Database կայքում
|