Jump to content

Ավգուստ Հաքստհաուզեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավգուստ Հաքստհաուզեն
August Haxthausen
Ծնվել էփետրվարի 3, 1792(1792-02-03)[1] կամ փետրվարի 3 (14), 1792[2]
Բյոկենդորֆ, Brakel, Höxter, Դետմոլդ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա
Մահացել էդեկտեմբերի 31, 1866(1866-12-31)[1] (74 տարեկան) կամ դեկտեմբերի 31 1866 (հունվարի 12 1867)[2] (74 տարեկան)
Հաննովեր, Պրուսիայի թագավորություն[3]
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
Մասնագիտությունգյուղատնտես, տնտեսագետ, իրավաբան, ագարակապան, գրող, առասպելագիր, դիվանագետ և փաստաբան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[4]
ՀայրՎերներ Ադոլֆ ֆոն Հաքստհաուզեն
 August von Haxthausen Վիքիպահեստում

Ավգուստ Հաքստհաուզեն (անգլ.՝ August Franz Ludwig Maria, Baron von Haxthausen-Abbenburg, փետրվարի 3, 1792, Բյոկենդորֆ - դեկտեմբերի 31, 1866, Հաննովեր), պրուսական ազգագրագետ։ 1843 թ.-ին ռուսական գյուղական համայնքներն ուսումնասիրելու նպատակով ճանապարհորդել է Կենտրոնական Ռուսաստանում, Ուկրաինայում, Պովոլժիեում և Կովկասում։ 1856 թ.-ին հրատարակել է «Անդրկովկաս» (հայ մասնակի հրատարակչություն «Ճանապարհորդութիւն յայսկոյս Կովկասու այն է ի Հայս և ի Վիրս», 1872 թ.) ուղեգրություն-ուսումնասիրությունը, որտեղ ամփոփել է նաև Հայաստանին վերաբերող ճանապարհորդական նոթերը (գլուխներ IX, X, XI)։ Հաքստհաուզենը տեղեկություններ է տվել Էջմիածնի, հայ եկեղեցու, կաթողիկոսների ընտրության կարգի, եկամտի աղբյուրների, հայ ժողովրդի հեռավոր անցյալի, հայոց գրերի ստեղծման հանգամանքների, հայ-ռուսական հարաբերությունների, բանահյուսության, ուսումնակրթական կենտրոնների, հայկական բանաստեղծության առանձնահատկությունների մասին։ Առաջինը Հաքստհաուզենն է հայկական բանահյուսության հին ու նոր մի քանի նմուշներ (հեքիաթներ, առասպելներ և այլն) թարգմանաբար ներկայացրել եվրոպական գիտական աշխարհին։ Հայաստանում Հաքստհաուզենին ուղեկցել է Խաչատուր Աբովյանը։ Հաքստհաուզենը բարձր է գնահատել Աբովյանին, նրան համարել ամենակրթված անձանցից մեկը և խորապես ցավել նրա անհետացման համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Исаев Ю. Н. Чувашская энциклопедия (ռուս.)Чувашское книжное издательство, 2006. — 2567 с. — ISBN 978-5-7670-1471-2
  3. Deutsche Nationalbibliothek Record #118547305 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավգուստ Հաքստհաուզեն» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 328