Ասյա Ահաթ
Ասյա Ահաթ | |
---|---|
Ի ծնե անուն | ուկրաիներեն՝ Баленко Інесса Ассія Юріївна |
Ծնվել է | հունիսի 3, 1965[1] (58 տարեկան) Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Ժանրեր | դասական երաժշտություն և փոփ |
Մասնագիտություն | ջութակահարուհի, երգչուհի և Ջութակահար |
Գործիքներ | ջութակ |
Պարգևներ | |
Կայք | assiaahhatt.com |
Assia Ahat Վիքիպահեստում |
Ասյա Ահաթ (անգլ.՝ Assia Ahhatt, իսկական անունը՝ Ինեսա Դանիլովա, հունիսի 3, 1965[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի երգիչ, ջութակահար և երաժիշտ
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1965 թվականի հունիսի 3-ին Ուկրանիայի մայրաքաղաք՝ Կիևում[3][4]։ Հայրը գիտաշխատող է, մայրը՝ ինժեներ։ Ասյայի դաստիարակությամբ զբաղվել են տոհմիկ մանկավարժներ տատն ու պապը։
Նա սկսել է նվագել դեռ մանկուց՝ 5 տարեկանից։ Կիևի Ազգային երաժշտական ակադեմիան ավարտելուց հետո վերապատրաստվել է Ֆրանսիայում՝ Նիսի երաժշտական ակադեմիայում և ելույթ է ունեցել Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և այլ եվրոպական երկրներում՝ նվագելով դասական ջութակ։ Որպես Ուկրաինայի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար և Capris Plus լարային քառյակի առաջին ջութակ՝ ամեն տարի հանդես է եկել համերգներով և շրջագայել ամբողջ Եվրոպայով։
1999 թվականին նա ձայնագրել է իր առաջին աշխատանքը փոփ երաժշտության ոճում, որից հետո ստեղծեց իր դեբյուտային ալբոմը, որը կոչվում էր՝ «Homo Novus», և հենց այստեղ էր, որ Ասյան համատեղեց ակուստիկ և էլեկտրոնային ջութակների նվագը[5]։
2000 թվականին կատարեց ազգային շրջագայություն՝ «Homo Novus» ալբոմին ճանաչում հաղորդելու համար։ Նույն թվականին Լեհաստանում EMI records-ը երգչի հետ կնքեցին պայմանագիր։ Հետագայում այն նույն պայմանագրի համաձայն ձայնագրել է «Ուր ես հիմա» երգը։ Նույն տարում նա մասնակցում է Վարշավայի «8 լավագույն ջութակահարները» երաժշտական փառատոնին։
2002 թվականին Ասսիան սկսում է իր երգչախմբի կարիերան, պայմանագիր է կնքում Universal Universal Records-ի հետ և թողարկում է «To You, Anais» ալբոմը։ 2003 թվականին երգչուհին հրապարակեց «Շոկոլադ» ալբոմը, որտեղ երգերը հնչում են ռուսերեն, լեհերեն և ֆրանսերեն։ Ասիան գրում է «Երազները» երգը, որը հորինել է իր ստեղծած գեղարվեստական լեզվով։ Այս երգի մի մասը հնչում է երգչուհու 2005 թվականին թողարկած նոր «Հոգին հիվանդ է» ալբոմում։ Նույն թվականին Ասիա Ախատը ստեղծում է «69» խումբը, որտեղ նա հանդես է գալիս որպես՝ երաժշտական պրոդյուսեր և համահեղինակ[6][7]
Ասիան բազմիցս նվագել է Ուկրաինայի օրհներգը՝ աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյի ելույթներից առաջ։
2006 թվականին թողարկվեց՝ «Տաք համբույր» ալբոմը «69» խմբի հետ համատեղ, ինչպես նաև «Ես սիրում եմ» ալբոմը, որը գրված է Լաունջ երաժշտության ոճով։ 2007 թվականին թողարկվել է «Ես լավագույնն եմ» ալբոմը։ 2010 թվականին «69» խմբի հետ համատեղ թողարկվեց «Հրեշտակները չեն ծխում» ալբոմը։
Հերթական անգամ մասնակցում է տարբեր փառատոնների և հեռուստատեսային նախագծերի։
Ասիա Ախատը մասնակցում է բրենդային հագուստի ապրանքանիշերի գովազդին[5]։ 2011 թվականին L'Officiel բրենդը Ասիային անվանեց «ոճի պատկերակ»։
Երգչուհին բազմաթիվ բարեգործական համերգներ է տալիս Ուկրաինայում մանկատներին օգնելու նպատակով։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1999 — «Homo Novus»
- 2002 — «To You, Anais»
- 2003 — «Շոկոլադ»
- 2005 — «Հոգին հիվանդ է»
- 2006 — «Տաք համբույր» «69» խմբի հետ համատեղ
- 2006 — «I like it…»
- 2007 — «Ես լավագույնն եմ»
- 2010 — «Հրեշտակները չեն ծխում» «69» խմբի հետ համատեղ
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2010 — Ամանորյա զուգընկերներ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://file.liga.net/persons/-assiya_ahat
- ↑ https://www.president.gov.ua/documents/802016-19825
- ↑ http://teldir.ru/ukraine/fio/172939/p15(չաշխատող հղում)
- ↑ http://tabloid.pravda.com.ua/lounge/4d2ec36250b91/
- ↑ 5,0 5,1 http://kievvlast.com.ua/base/dose-_balenko_igor_nikolaevich29649.html
- ↑ Сын Асии Ахат хочет стать президентом | Новости на Gazeta.ua
- ↑ «Ахат Асия». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ասիա Ախատի պաշտոնական կայքը
- Seize the Day Entertaining Արխիվացված 2015-04-02 Wayback Machine
- Ասիա Ախատի պաշտոնական էջը՝ Ֆեյսբուքում
- Ասիա Ախատի Յութուբյան ալիքը
- Ասիա Ախատի բլոգը՝ Թվիթերում
- Ասիա Ախատը՝ Իստագրամում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասյա Ահաթ» հոդվածին։ |
|