Ասատուր Բալջյան
Ասատուր Բալջյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 10, 1982 (42 տարեկան) Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | օպերային երգիչ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ |
Ասատուր Հարությունի Բալջյան (օգոստոսի 10, 1982, Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օպերային երգիչ, բարիտոն։ Հայաստանի Նախագահի երիտասարդական մրցանակակիր (2008)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասատուր Բալջյանը ծնվել է 1982 թվականի օգոստոսի 10-ին, Էջմիածնում։ Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (պրոֆեսոր Վալերի Հարությունյանի դասարան), այնուհետև ուսումը շարունակել է Թել Ավիվի Buchmann-Mehta School of Music-ում (պրոֆեսոր Թամար Ռախումի դասարան)։ Ուսման նպատակով տեղափոխվել է Գերմանիա և վերապատրաստվել Lotte Lehmann Akademie-ում (Քարան Ամսթրոնգի դասարան)։ Բեռլինում նաև երկու տարի վոկալ պատրաստություն է անցել պրոֆեսոր Լավինյա Քերեքեշի դասարանում։ Գերմանիայից իր հետ Հայաստան է բերել գերմանացի կոմպոզիտոր Յոհան Ադոլֆ Հասսեի "Տիգրան Մեծ" և "Զենոբիա" օպերաների անտիպ պարտիտուրաները և աշխարհահռչակ մեցցո֊սոպրանո և կոմպոզիտոր Քեթրի Բերբերյանի արխիվը։
2006-2008 թվականներին եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբի անդամ, 2007-2008 թվականներին` Կամերային երաժշտական թատրոնի դերասան, 2007-2009 թվականներին՝ Օպերային թատրոնի մեներգիչ, 2009-2012 թվականներին` Երուսաղեմի հայոց պատրիարքարանի Սուրբ Հակոբյանց մայրավանքի դպրապետ, ժառանգավորաց վարժարանի եկեղեցական երաժշտության ուսուցիչ, 2012-2017 թվականներին՝ Գերմանիայի հայոց թեմի երաժշտապետ, սարկավագ (Սաքսոն-Անհալտ երկրամաս)[2]։ 2018-2021 թվականներին` Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գեղարվեստական ծրագրերի ղեկավար։ 2022 թվականից ապրում և ստեղծագործում է Բոստոնում։ Հանդիսանում է Ուոթերթաունի (ԱՄՆ) Ս. Հակոբ հայկական եկեղեցու դպրապետն ու ավագ սարկավագը։ Համերգներով հանդես է եկել Շվեյցարիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Իսրայելում , Ռուսաստանի դաշնությունում , Հնդկաստանում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Ղազախստանում, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում, Այժմ համերգային ակտիվ գործունեություն է իրականացնում ԱՄՆում։
Դերերգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ | Բեմադրիչ | Ստեղծագործություն | Դերերգ |
---|---|---|---|
Ալեքսանդր Սպենդիարյան | Գեորգի Իսահակյան | «Ալմաստ օպերա» | Թաթուլ |
Լեհար | «Ուրախ այրին» օպերետ | Կոմս Դանիլո | |
Էդուարդ Սադոյան | Դավիդ Հակոբյան | Հեյ, ո՞վ կա այդտեղ | տղա |
Հիմնվելով Անլռելի Զանգակատուն պոեմի և Կոմիտասյան մեղեդիների վրա |
Մարիամ Պիվազյան | Կոմիտասյան պատարագ | Կոմիտաս |
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիթենբերգ քաղաքի ամենամյա երաժշտական խաղերի հաղթող, Գերմանիա, 2012
- Տարվա լավագույն արտիստ, Չելյաբինսկ, ՌԴ, 2008
- ՀՀ Նախագահի երիտասարդական մրցանակ, 2008[1][3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Ասատուր Բալջյան, Հայաստանի Նախագահի երիտասարդական մրցանակ բարձր կատարողական արվեստի համար». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Հայաստանի նախագահի մրցանակակիրը կատարելագործվեց «դրսում» և վերադարձավ «ավարով»
- ↑ LLC, Helix Consulting. «ԿԱՅԱՑԱՎ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ»-Ի ՀԱՆՁՆՈՒՄԸ». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- https://boghossianprize.am/hy/379 Արխիվացված 2022-07-16 Wayback Machine
- https://www.panorama.am/am/news/2008/05/26/mrcanak1/1325727
- https://www.aravot.am/2018/06/15/964087/
- https://zarkfoundation.com/library/%d5%a1%d5%bd%d5%a1%d5%bf%d5%b8%d6%82%d6%80-%d5%a2%d5%a1%d5%ac%d5%bb%d5%b5%d5%a1%d5%b6/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Von Haydn bis zur Gegenwart, ein Konzert mit Artak Kirakosyan und Asatur Baljyanin in der jüdischen Gemeinde zu Berlin
- Lotte Lehmann Woche ganz international: Start am Freitag
- Ասատուր Բալջյանի կատարումներից youtube.com կայքում
- Ասատուր Բալջյան, 2008 թ., Բարձր կատարողական արվեստի համար Արխիվացված 2022-07-16 Wayback Machine
- Օգոստոսի 10 ծնունդներ
- 1982 ծնունդներ
- Ապրող անձինք
- Վաղարշապատ քաղաքում ծնվածներ
- Բարիտոններ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ օպերային երգիչներ
- Պողոսյան մրցանակի դափնեկիրներ