Առվույտի մլուկ
Առվույտի մլուկ | |
Առվույտի մլուկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Կիսակարծրաթևավորներ (Hemiptera) |
Ընտանիք | Miridae |
Ցեղ | Adelphocoris |
Տեսակ | Առվույտի մլուկ (A. lineolatus) |
Միջազգային անվանում | |
Adelphocoris lineolatus |
Առվույտի մլուկ (լատին․՝ Adelphocoris lineolatus), կուրամլուկների ընտանիքի միջատ, առվույտի, իշառվույտի, կորնգանի, երեքնուկի, շաքարի ճակնդեղի, բամբակենու և այլնի վնասատու։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի երկարությունը 7,5-9 մմ է, գորշ է կամ դեղնավուն կանաչ, առաջնամեջքին կա 3-4 բիծ, իսկ վահանի վրա՝ 2 սև շերտ։ Տարեկան զարգանում է 1-3 սերունդ։ Ձվերը ձմեռում են բույսի ցողուններում, իսկ թրթուրները ծնվում են գարնանը և 25-30 օր անց փոխակերպվում են հասուն մլուկների։ Էգը ձվադրում է ցողունների մեջ, կողմնային ճյուղերի և ծաղկակիրների վրա՝ նախապես կնճիթով դրանք ծակելով։ Առվույտի մլուկը ծծում է երիտասարդ ընձյուղների, կոկոնների, ծաղիկների և պտուղների հյութերը։ Ծաղկաբողբոջները դեղնում են, իսկ կոկոններն ու ծաղիկները՝ թափվում։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Արևելյան Ասիայում՝ Ճապոնիայում, Ռուսաստանի եվրոպական մասում, Այսրկովկասում, Միջին Ասիայում։
Պայքարի միջոցառումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ագրոտեխնիկական միջոցառումներ, ֆոսֆորօրգանական միջատասպանների օգտագործում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |