Առաքելությունն անիրագործելի է։ Հետևանքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առաքելությունն անիրագործելի է։ Հետևանքներ
անգլ.՝ Mission: Impossible – Fallout
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ, թրիլեր և արկածային ֆիլմ
ՀիմքԱռաքելությունն անիրագործելի է
Թվականհուլիսի 27, 2018[1], օգոստոսի 2, 2018[2][3], օգոստոսի 1, 2018[1], հուլիսի 25, 2018[1], հուլիսի 26, 2018[1], օգոստոսի 3, 2018[1], օգոստոսի 10, 2018[1], օգոստոսի 17, 2018[1], օգոստոսի 29, 2018[1], օգոստոսի 30, 2018[1], հուլիսի 12, 2018[4], օգոստոսի 31, 2018[4] և հուլիսի 12, 2018[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔրիստոֆեր ՄաքՔուորի
ՊրոդյուսերՋեֆրի Ջեյքոբ Աբրամս, Բրայան Բյորկ, Թոմ Քրուզ և Դևիդ Էլիսոն
Սցենարի հեղինակՔրիստոֆեր ՄաքՔուորի
ԴերակատարներՌեբեկա Ֆերգյուսոն, Հենրի Քավիլ, Սայմոն Պեգ, Վանեսա Կիրբի, Ալեք Բոլդուին, Շոն Հարիս, Անջելա Բասեթ, Թոմ Քրուզ[5], Վինգ Ռեյմս, Միշել Մոնագան, Ուես Բենթլի[6], Կրիստոֆեր Յոներ[6], Ջոուի Անսա[6], Վելիբոր Տոպիչ[6] և Ալիքս Բենեզեշ[6]
ՕպերատորՌոբ Հարդի
ԵրաժշտությունԼորն Բելֆ
ՄոնտաժԷդդի Համիլթոն
Պատմվածքի վայրԲելֆասթ, Բեռլին, Փարիզ, Լոնդոն, Քաշմիր և Ռամշտայն օդային բազա
Նկարահանման վայրՓարիզ, Լյուսե-ֆյորդ, Բրենթվուդ, Քուինսթաուն, Լոնդոն[7], Նոր Զելանդիա, Շառլ դը Գոլի հրապարակ[7], Parvis des droits de l'homme?[7], Պալե-Ռոյալ[7], Ministry of the Economy and Finance building?[7], Սեն Մարտեն նեղուց[7], rue François-Miron?[7], Կոնտի նավամատույց[7], avenue de Saxe?[7][8], Մեծ պալատ[7], jardin du Palais-Royal?[7], Բրոնյարի պալատ[7], Պոն Նյոֆ[7] և rue Albert-de-Lapparent?
ԿինոընկերությունBad Robot Productions, Paramount Pictures, Skydance Media և TC Productions
Տևողություն147 րոպե[9]
Բյուջե178 000 000 $[10]
Շահույթ791 657 398 $[11] և 220 159 104 $[12]
ՆախորդԱռաքելությունն անիրագործելի է: Վտարվածների տոհմը
ՀաջորդԱռաքելությունն անիրագործելի է 7
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ
 Mission: Impossible – Fallout Վիքիպահեստում

«Առաքելությունն անիրագործելի է։ Հետևանքներ[13] (անգլ.՝ Mission: Impossible – Fallout), ռեժիսոր Քրիստոֆեր Մակքուորիի ամերիկյան արկածային մարտաֆիլմը։ «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարի վեցերորդ մասն է, «Առաքելությունն անիրագործելի է։ Վտարվածների տոհմը» (2015) ֆիլմի շարունակությունը։ Ֆիլմի գլխավոր դերակատարը Թոմ Քրուզն է։ ԱՄՆ-ում առաջնախաղը տեղի է ունեցել 2018 թվականի հուլիսի 27-ին[14], Ռուսաստանում՝ հուլիսի 26-ին IMAX 3D ձևաչափով[15]։

2018 թվականի հուլիսի 13-ին ֆիլմն առաջատար է դարձել Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում ցուցադրման արդյունքում հավաքված գումարով՝ չորս օրվա ընթացքում հավաքելով 239,7 մլն ռուբլի[16]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվական։ Սոլոմոն Լեյնին բռնելուց երկու տարի անց նրա լուծարված «Սինդիկատ» ահաբեկչական կազմակերպության մնացորդները վերափոխվեցին «Առաքյալներ» կոչվող խմբի։ Կանգ առնելով Բելֆաստում՝ Իթան Հանթը իմանում է «Առաքյալների» վերջին գործառության մանրամասները։ Նրանք Կոլիմի ռուսական ռմբային հրաձգարանից առևանգել են երեք պլուտոնիումի գունդ դյուրակիր ռումբի համար։ Իթան Հանթը ուղևորվում է Բեռլին, որտեղ «Առաքյալները» պատրաստվում էին վաճառել պլուտոնիումը ահաբեկիչ Ջոն Լարքին։ Հանթը հանդիպում է Բենջի Դաննին ու Լյութեր Սթիքելին։ Գործառությունը ծրագրված կերպով չի ընթանում, հանցագործները թաքնվում են պլուտոնիումի հետ միասին։ Հանթին հաջողվում է բռնել ֆիզիկոս-միջուկային գիտնականին, որն օգնել էր հավաքել ռումբը։ Նրան ցույց են տալիս կեղծ լրատվական ռեպորտաժներ աղետային ահաբեկչությունների մասին, ու նա համաձայնվում է համագործակցել՝ բացահայտելով տեղեկությունն այն մասին, թե ում ձեռքին են գտնվում ռումբերը և նրանց ապահովիչները։

Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենն ուղարկում է իր գործակալ Ավգուսթ Ուոքերին՝ վերահսկելու թիմի գործողությունները պլուտոնիումի վերագրավման համար։ Ավգուսթն ու Իթանը թռչում են Փարիզ՝ Ջոն Լարքի ու «Առաքյալների» միջև համաձայնության համար։ Այն պետք է անցկացվեր միջնորդի՝ զինավաճառի մասնակցությամբ, որը հայտնի է որպես «Սպիտակ այրի»։ Փարիզի վրայով թռչող ինքնաթիռից պարաշյուտով թռչելով՝ Իթանն ու Ավգուսթը կայծակի հարված են ստանում։ Իթանը գիտակցության է գալիս ու վերակենդանացնում Իթանին՝ նրա կոստյումին միացնելով իր թթվածնային կաշեփողրակը։ Հետապնդելով Սպիտակ այրիին՝ Հանթը բախվում է Լարկի հետ, բայց նրան սպանում է հանկարծակի հայտնված Մի-6 գործակալ Իլզա Ֆաուսթը։ Իթան Հանթը գործողությունների շարունակության համար ստիպված էր ներկայանալ որպես Ջոն Լարկ ու հանդիպել Սպիտակ այրիին, որը, ինչպես պարզ դարձավ, այն նույն Մաքսի դուստրն է առաջին ֆիլմից։

«Առաքյալների» վարձկաններն սկսում են Լարկ-Հանթի և Սպիտակ այրիի հետապնդումը։ Ընդհարման ժամանակ հետապնդողների մի մասը ոչնչացվում է, Հանթին ու Սպիտակ այրիին հաջողվում է թաքնվել, բայց Այրին չի տալիս պլուտոնիումը, քանի դեռ Լարկ-Հանթը չի ապացուցի իր օրինապահությունը։ Լարկ-Հանթը պետք է ազատեր Սինդիկատի նախկին առաջնորդ Սոլոմոն Լեյնին, որը բռնվել էր անցած ֆիլմի գործողությունների ընթացքում։ Լեյնին Փարիզով պետք է անցկացնի զինված ուղեկցորդ պահակախումբը։ Հանթը հաջողությամբ իրականացնում է Լեյնի ձերբակալման գործողությունն ու դրա դիմաց որպես վճար ստանում պլուտոնիումի գնդերից մեկը։ Դրանից հետո նա ստիպված էր դիմակայել ոստիկանությանն ու MI-6 գործակալներին։ Նրանց գլուխ կանգնած է Իլզան, որը փորձում է ստանալ Լեյնին։ Հետապնդումից ու փոխհրաձգությունից հետո Լեյնն ազատ է արձակվում, իսկ Սպիտակ այրին Լեյնին պլուտոնիումի հետ փոխանակելու գործարքի վայր է նշանակում Լոնդոնը։

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ԱԱՋ հանդիպում է Ալան Հանլիին ԿՀՎ թիմի հետ գործողությունների պահպանման համար։ Ալանը, կարծելով, որ իր դիմաց Լարկն է, փորձում է կանգնեցնել Իթանին։ Հանթն իրեն չբացահայտելու համար ստիպված էր անշարժացնել Հանլիին։ Ավգուսթն ու Իթանը միավորում են ուժերը։ Ավգուսթ Ուոլքերը բացահայտում է իր ինքնությունը. պարզվում է, որ նրա տեսքի տակ քողարկվել էր կենդանի մնացած Ջոն Լարկը՝ Սոլոմոն Լեյնի օգնականը։ Պարզվում է, որ Կենտրոնական հետախուզական վարչության ջոկատում կա «Առաքյալների» մի քանի գործակալ ու հարձակվում է Առաքելությունն անիրագործելի է ջոկատի վրա։ Լարկը սպանում է Հանլիին։ ԱԱՋ-ն սկսում է Ավգուսթի ու Սոլոմոնի հետապնդումը, բայց նրանք անհետանում են Լոնդոնից ու տեղափոխվում Քաշմիր։ Բայց Լարկը պահանջում է դադարեցնել հետապնդումը։ Չարագործի ձեռքերում էր Իթանի նախկին կին Ջուլիան։ Իթան Հանթին ու նրա գործընկերներին անհրաժեշտ էր կանգնեցնել երկու լիցքերի պայթեցումը, որոնք գտնվում էին Սոլոմոնի ձեռքերում ու ազատել հարազատներին։ Սողոմոնը ծրագրում է պայթեցնել նրանց ու աղտոտել քաղցրահամ ջրի աղբյուրները աշխարհի ամենաբնակեցված շրջանի համար՝ Հնդկաստանի, Պակիստանի ու Չինաստանի սահմանագծին։ Լարված հետապնդման արդյունքում Իթանը հասնում է Լարկին, ում մոտ գտնվում է պայթուցիչը, ու վերջին պահին վնասազերծում այն։

Ֆիլմի վերջում ԿՀՎ տնօրեն Էրիկա Սլոունն ու Հանթը Սպիտակ այրիի միջոցով Սոլոմոն Լեյնին փոխանցում են արդարադատությանը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 97% դրական ակնարկ 10-ից 8,3, միջին գնահատական ունեցող 376 մեկնաբանության հիման վրա[26], Metacritic կայքում՝ 100-ից 86 միավոր՝ 60 ակնարկի հիման վրա[27]։

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակ Կատեգորիա Առաջադրվող Արդյունք
BAFTA Լավագույն ձայն Առաջադրված
«Քննադատների ընտրություն» Լավագույն էքշն-ֆիլմ Հաղթանակ
Լավագույն տեսողական էֆեկտ Առաջադրված
ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի մրցանակաբաշխություն ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի մրցանակաբաշխություն լավագույն կասկադյորական թիմ Առաջադրված
«Սատուրն» Լավագույն արկածային ֆիլմ կամ մարտաֆիլմ Հաղթանակ
Տղամարդու լավագույն դերակատար Թոմ Քրուզ Առաջադրված
Լավագույն սցենար Քրիստոֆեր Մակքուորի Առաջադրված
Լավագույն տեսողական էֆեկտներ Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Internet Movie Database — 1990.
  2. Internet Movie Database — 1990.
  3. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  4. 4,0 4,1 Mission: Impossible - Fallout (2018): Release Info — 1990.
  5. https://theworldofmovies.com/5-similarities-between-mission-impossible-1-mission-impossible-6/
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 ČSFD (չեխերեն) — 2001.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 http://www.leparisien.fr/culture-loisirs/cinema/mission-impossible-6-le-plus-gros-tournage-jamais-realise-a-paris-31-07-2018-7839555.php
  8. https://www.leparisien.fr/culture-loisirs/mission-impossible-6-a-la-poursuite-de-tom-cruise-sur-le-tournage-du-film-11-04-2017-6843783.php
  9. Mission: Impossible - Fallout (2018): Technical Specifications — 1990.
  10. http://www.boxofficemojo.com/movies/?id=missionimpossible6.htm
  11. Box Office Mojo — 1999.
  12. Box Office Mojo — 1999.
  13. «Миссия невыполнима: Последствия». Централ партнершип (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
  14. Pamela McClintock (2016 թ․ նոյեմբերի 8). «Tom Cruise's 'Mission: Impossible 6' Lands Summer 2018 Release Date». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
  15. Миссия невыполнима: Последствия 2018
  16. «Фильм "Миссия невыполнима: Последствия" стал лидером российского проката». ТАСС (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
  17. Borys Kit (2016 թ․ սեպտեմբերի 16). «Tom Cruise Closes 'Mission: Impossible 6' Deal, Preproduction to Resume (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
  18. Kroll, Justin (2017 թ․ մարտի 7). «Henry Cavill Joins Tom Cruise in 'Mission: Impossible 6'». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
  19. 19,0 19,1 19,2 19,3 Adam Holmes (2017 թ․ մարտի 29). «Mission: Impossible 6 Announces Cast, One Major Actor Won't Return». CINEMABLEND. Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
  20. Roger Friedman (2015 թ․ դեկտեմբերի 8). «Mission Accomplished: Rebecca Ferguson First Tom Cruise Leading Lady Doing a Second "M:I"». Showbiz411 (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
  21. Kroll, Justin (2017 թ․ մարտի 23). «'Sherlock' Star Sian Brooke Joins Tom Cruise in 'Mission: Impossible 6' (EXCLUSIVE)». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
  22. Hipes, Patrick (2017 թ․ հունիսի 13). «Michelle Monaghan Returning For 'Mission: Impossible 6'». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
  23. D'Alessandro, Anthony (2017 թ․ մայիսի 18). «Angela Bassett Boards 'Mission: Impossible 6'». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
  24. N'Duka, Amanda (2017 թ․ ապրիլի 4). «'Mission: Impossible 6' Adds Frederick Schmidt; Golden Brooks Cast In 'The Darkest Minds'». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
  25. Mission: Impossible 6 Trailer Reveals Tom Cruise, Henry Cavill | Collider
  26. «Mission: Impossible – Fallout» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  27. «Mission: Impossible – Fallout» (անգլերեն). Metacritic. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առաքելությունն անիրագործելի է։ Հետևանքներ» հոդվածին։