Առաքելությունն անիրագործելի է 7
Այս հոդվածը կամ նրա հատվածը պարունակում է տեղեկատվություն սպասվող կամ արտադրության ընթացքում գտնվող կինոնկարի մասին։ Հոդվածի բովանդակությունը կարող է փոխվել կինոնկարի նկարահանվելու և ցուցադրվելու կամ այլ տեղեկատվություն հայտնվելու հետ։ |
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | Լրտեսական մարտաֆիլմ |
Հիմք | Բրյուս Գելերի «Առաքելությունն անիրագործելի է» հեռուստասերիալի վրա |
Թվական | 2021 |
Պրեմիերա | Նոյեմբերի 19, 2021(Միացյալ Նահանգներ) |
Լեզու | Անգլերեն |
Ռեժիսոր | Քրիսթոֆեր ՄաքՔուորի |
Պրոդյուսեր |
|
Սցենարի հեղինակ | Քրիսթոֆեր ՄաքՔուորի |
Դերակատարներ |
|
Օպերատոր | Ֆրեյզեր Թագարթ |
Երաժշտություն | Լոռն Բելֆ |
Մոնտաժ | Էդդի Հեմիլթոն |
Կինոընկերություն |
|
Տեղայնացնող | Paramount Pictures |
Նախորդ | Առաքելությունն անիրագործելի է։ Հետևանքներ |
IMDb | ID 9603212 |
ԿինոՊոիսկ | ID 1229684 |
«Առաքելությունն անիրագործելի է 7» (անգլ.՝ Mission: Impossible 7), սպասվելիք ամերիկյան լրտեսական մարտաֆիլմ, որի հեղիանկը և ռեժիսորը Քրիսթոֆեր ՄաքՔուորին է, իսկ գլխավոր դերում հանդես է գալիս Թոմ Քրուզը, որը մարմնավորում է Իթան Հանթի դերը։ Այն «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարի յոթերորդ մասն է և ՄաքՔուորիի կողմից նկարահանված երրորդ ֆիլմը՝ «Վտարվածների տոհմը» և «Հետևանքներ» ֆիլմերից հետո։ Դերասանական կազմը ներառում է Քրուզին, Վինգ Ռեյմսին, Հենրի Չերնիին, Սայմոն Պեգին, Ռեբեկա Ֆերգյուսոնին և Վանեսա Կիրբիին, որոնք հանդես են գալիս ֆիլմաշարի նախորդ մասերում կերտած իրենց դերերով, ինչպես նաև Հեյլի Էթվելին, Պոմ Կլեմենտիեֆին, Շի Ուինգհեմին և Էսայ Մորալեսին, որոնք միանալու են ֆիլմաշարին։
«Առաքելությունն անիրագործելի է 7» ֆիլմի թողարկումը նախատեսվում է 2021 թվականի նոյեմբերի 19-ին Paramount Pictures-ի կողմից, որին կհաջորդի հոսքային թողարկում Paramount+ - ով 45 օր անց։ Մեկ այլ անանուն սիքվելը, որի ռեժիսորը նույնպես Քրիսթոֆեր ՄաքՔուորին է, լույս է տեսնելու 2022 թվականի նոյեմբերի 4-ին։
Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թոմ Քրուզ՝ Իթան Հանթ, Անիրագործելի առաքելությունների ջոկատի (ԱԱՋ) գործակալ և օպերատիվ խմբի ղեկավար։
- Վինգ Ռեյմս՝ Լյութեր Սթիքել, ԱԱՋ գործակալ, Հանթի թիմի անդամ և նրա ամենամտերիմ ընկեր։
- Սայմոն Պեգ՝ Բենջի Դան, ԱԱՋ տեխնիկական ոլորտի գործակալ և անթի թիմի անդամ։
- Ռեբեկա Ֆերգյուսոն՝ Իլսա Ֆաուսթ, նախկին ԳՀԾ գործակալ, որը «Վտարվածների տոհմը» և «Հետևանքներ» ֆիլմերի ընթացքում միավորվել է Հանթի թիմի հետ։
- Վանեսա Կիրբի՝ Ալանա Միթսոպոլիս, սև շուկայում զենքի վաճառական, որը նաև հայտնի է որպես «Սպիտակ այրի»։
- Հենրի Չերնի՝ Յուջեն Քիթրիջ, ԱԱՋ-ի նախկին տնօրեն, որը վերջին անգամ հանդես է եկել առաջին «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմում։
Բացի այդ՝ Հեյլի Էթվելը, Պոմ Կլեմենտիեֆը, Էսայ Մորալեսը և Շի Ուինգհեմը դեռևս չբացահայտված դերեր են մարմնավորում։ ՄաքՔուորին նկարագրել է Էթվելի կերպարը, որպես «Բնության ավերիչ ուժ» այն ժամանակ, երբ Էթվելը բացատրել է, որ իր կողմից կերտված կերպարի հավատարմությունը «ոչ միանշանակ է» և ասել է․ «Ես ապրում եմ էքզիստենցիալ ճգնաժամի մեջ հոկտեմբերից ի վեր՝ մտածելով 'ո՞վ եմ ես, ո՞վ եմ ես'։ Կերպարի որոնման մեջ գտնվող դերասանուհի․․․ Այստեղ երկիմաստություն կա․․․ ամենահետաքրքիր բանը, որը մենք ուսումնասիրում ենք, նրա դիմադրությունն է այն իրավիճակին, որում նա հայտնվել է։ Ինչպես է նա սկսում, որտեղ է հայտնվում։ Ճանապարհորդությունը, թե որտեղ է նա գալիս, ինչ է նրանից պահանջվում և որտեղ է նա ի վերջո լինում»[1]։
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հունվարի 14-ին Քրուզը հայտարարել է, որ «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարի յոթերորդ և ութերորդ ֆիլմերը նկարահանվելու են զուգահեռաբար, և ՄաքՔուորին դառնալու է այդ երկու ֆիլմերի ռեժիսորը և հեղինակը, որոնք թողարկվելու են 2021 թվականի հուլիսի 23-ին և 2022 թվականի օգոստոսի 5-ին[2][3]։ 2019 թվականի փետրվարին Ֆերգյուսոնը հաստատել է, որ վերադառնալու է յոթերորդ մասում[4][5]։ 2019 թվականի սեպտեմբերին ՄաքՔուորին հայտարարել է իր ինստագրամյան կայքէջում, որ Հեյլի Էթվելը միացել է յոթերորդ ֆիլմի դերասանական կազմին[6]։ 2019 թվականի սեպտեմբերին Պոմ Կլեմենտիեֆը միացել է ինչպես յոթերորդ, այդպես էլ ութերորդ ֆիլմի դերասանների խմբին[7]։ 2019 թվականի դեկտեմբերին Սայմոն Պեգը հաստատել է իր վերադարձը և Շի Ուինգհեմի մասնակցությունը երկու ֆիլմերին[8][9]։ 2020 թվականի հունվարին Նիկոլաս Հոլտն ընդգրկվել է ֆիլմի դերերից մեկի համար՝ Հենրի Չերնիի հետ միասին, որը կատարելու է Յուջեն Քիթրիջի դերն առաջին անգամ 1996 թվականի ֆիլմից ի վեր[10][11]։ Վանեսա Կիրբին նույնպես հայտարարել է, որ մասնակցելու է երկու ֆիլմերին[12]։ 2020 թվականի մայիսին հաղորդվել է, որ պլանավորման վերաբերյալ տարաձայնությունների պատճառով Էսայ Մորալեսը փոխարինելու է Հոլտին և յոթերորդ, և ութերորդ ֆիլմում[13]։
Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարահանումները պետք է սկսվեին 2020 թվականի փետրվարի 20-ին Վենետիկում և այնուհետև տևեին երեք շաբաթ՝ մինչև մարտի կեսերին 40 օրով Հռոմ տեղափոխվելը[14][15], սակայն Իտալիայում COVID-19 համավարակի պատճառով երկրում ֆիլմի արտադրությունը դադարեցվել էր[16]։ Երեք շաբաթ անց նկարահանումները շարունակվել են Անգլիայի Սուրեյ քաղաքում[17]։
Ֆիլմի արտադրությունը շարունակվելու է սեպտեմբերին։
Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
«Առաքելությունն անիրագործելի է 7» ֆիլմի թողարկումը նախատեսվում է 2021 թվականի նոյեմբերի 19-ին[18]։ Ի սկզբանե այն պլանավորվում էր թողարկել 2021 թվականի հուլիսի 23-ին[19], սակայն պրեմիերան հետաձգվել է COVID-19 համավարակի պատճառով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.joblo.com/movie-news/hayley-atwells-mi7-character-teased-as-a-destructive-force-of-nature
- ↑ Orange B. Alan (January 14, 2019)։ «Next 2 Mission: Impossible Sequels Will Shoot Back-To-Back with Fallout Director»։ MovieWeb։ Արխիվացված է օրիգինալից January 15, 2019-ին։ Վերցված է January 14, 2019
- ↑ Williams Trey (January 14, 2019)։ «'Fallout' Director Christopher McQuarrie to Write, Direct Next 2 ‘Mission: Impossible’ Films»։ TheWrap։ Վերցված է January 14, 2019
- ↑ Starkey Adam (February 6, 2019)։ «Rebecca Ferguson confirms she’ll be back for Mission: Impossible 7»։ Metro։ Վերցված է February 8, 2019
- ↑ Anderton Ethan (February 8, 2019)։ «‘Mission: Impossible 7’ Will See the Return of Rebecca Ferguson’s Ilsa Faust»։ Slash Film։ Վերցված է September 9, 2019
- ↑ Couch Aaron, Kit Borys (September 6, 2019)։ «Hayley Atwell Joins Tom Cruise in Next 'Mission: Impossible' Movie»։ The Hollywood Reporter։ Վերցված է September 7, 2019
- ↑ Couch Aaron (November 19, 2019)։ «Next 'Mission: Impossible' Movies Cast 'Guardians' Star Pom Klementieff»։ The Hollywood Reporter։ Վերցված է November 19, 2019
- ↑ It Sure Sounds Like Simon Pegg Announced He’s Back For ‘Mission: Impossible 7’
- ↑ Couch Aaron (December 20, 2019)։ «Next 'Mission: Impossible' Movies Cast Shea Whigham»։ The Hollywood Reporter։ Վերցված է December 20, 2019
- ↑ Kroll Justin (January 9, 2020)։ «Nicholas Hoult Joins Tom Cruise in Next 'Mission: Impossible'»։ Variety։ Վերցված է January 9, 2020
- ↑ Classic 'Mission: Impossible' Character Returning for Sequels
- ↑ Vanessa Kirby shares her powerful thoughts on self-doubt, quietening her self-critic and learning the art of self-forgiveness
- ↑ Kroll Dave McNary,Justin, McNary Dave, Kroll Justin (2020-05-21)։ «‘Mission: Impossible 7’: Esai Morales Replaces Nicholas Hoult as Villain»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2020-05-21
- ↑ Jones Mike (January 19, 2020)։ «Mission Impossible 7 Filming in Rome, Simon Pegg Returning»։ Screen Rant
- ↑ MISSION: IMPOSSIBLE 7, LE RIPRESE DELL'ACTION CON TOM CRUISE AL VIA A VENEZIA Կաղապար:In lang
- ↑ ‘Mission: Impossible 7’ Venice, Italy Shoot To Halt Due To Coronavirus
- ↑ Dela Paz Maggie (March 18, 2020)։ «Production Resumes in Mission: Impossible 7 Set Photos»։ ComingSoon.net։ Վերցված է March 18, 2020
- ↑ Rubin Rebecca (April 24, 2020)։ «'Mission: Impossible' Sequels Get Pushed Back»։ Variety։ Վերցված է April 24, 2020
- ↑ McNary Dave (February 1, 2019)։ «Tom Cruise ‘Mission: Impossible’ Movies Dated for Summers of 2021, 2022»։ Variety։ Penske Media Corporation։ Վերցված է February 1, 2019
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Առաքելությունն անիրագործելի է 7»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|
|