Առաքելությունն անիրագործելի է: Հետևանքներ
«Առաքելությունն անիրագործելի է։ Հետևանքներ[13] (անգլ.՝ Mission: Impossible – Fallout), ռեժիսոր Քրիստոֆեր Մակքուորիի ամերիկյան արկածային մարտաֆիլմը։ «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարի վեցերորդ մասն է, «Առաքելությունն անիրագործելի է։ Վտարվածների տոհմը» (2015) ֆիլմի շարունակությունը։ Ֆիլմի գլխավոր դերակատարը Թոմ Քրուզն է։ ԱՄՆ-ում առաջնախաղը տեղի է ունեցել 2018 թվականի հուլիսի 27-ին[14], Ռուսաստանում՝ հուլիսի 26-ին IMAX 3D ձևաչափով[15]։
2018 թվականի հուլիսի 13-ին ֆիլմն առաջատար է դարձել Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում ցուցադրման արդյունքում հավաքված գումարով՝ չորս օրվա ընթացքում հավաքելով 239,7 մլն ռուբլի[16]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվական։ Սոլոմոն Լեյնին բռնելուց երկու տարի անց նրա լուծարված «Սինդիկատ» ահաբեկչական կազմակերպության մնացորդները վերափոխվեցին «Առաքյալներ» կոչվող խմբի։ Կանգ առնելով Բելֆաստում՝ Իթան Հանթը իմանում է «Առաքյալների» վերջին գործառության մանրամասները։ Նրանք Կոլիմի ռուսական ռմբային հրաձգարանից առևանգել են երեք պլուտոնիումի գունդ դյուրակիր ռումբի համար։ Իթան Հանթը ուղևորվում է Բեռլին, որտեղ «Առաքյալները» պատրաստվում էին վաճառել պլուտոնիումը ահաբեկիչ Ջոն Լարքին։ Հանթը հանդիպում է Բենջի Դաննին ու Լյութեր Սթիքելին։ Գործառությունը ծրագրված կերպով չի ընթանում, հանցագործները թաքնվում են պլուտոնիումի հետ միասին։ Հանթին հաջողվում է բռնել ֆիզիկոս-միջուկային գիտնականին, որն օգնել էր հավաքել ռումբը։ Նրան ցույց են տալիս կեղծ լրատվական ռեպորտաժներ աղետային ահաբեկչությունների մասին, ու նա համաձայնվում է համագործակցել՝ բացահայտելով տեղեկությունն այն մասին, թե ում ձեռքին են գտնվում ռումբերը և նրանց ապահովիչները։
Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենն ուղարկում է իր գործակալ Ավգուսթ Ուոքերին՝ վերահսկելու թիմի գործողությունները պլուտոնիումի վերագրավման համար։ Ավգուսթն ու Իթանը թռչում են Փարիզ՝ Ջոն Լարքի ու «Առաքյալների» միջև համաձայնության համար։ Այն պետք է անցկացվեր միջնորդի՝ զինավաճառի մասնակցությամբ, որը հայտնի է որպես «Սպիտակ այրի»։ Փարիզի վրայով թռչող ինքնաթիռից պարաշյուտով թռչելով՝ Իթանն ու Ավգուսթը կայծակի հարված են ստանում։ Իթանը գիտակցության է գալիս ու վերակենդանացնում Իթանին՝ նրա կոստյումին միացնելով իր թթվածնային կաշեփողրակը։ Հետապնդելով Սպիտակ այրիին՝ Հանթը բախվում է Լարկի հետ, բայց նրան սպանում է հանկարծակի հայտնված Մի-6 գործակալ Իլզա Ֆաուսթը։ Իթան Հանթը գործողությունների շարունակության համար ստիպված էր ներկայանալ որպես Ջոն Լարկ ու հանդիպել Սպիտակ այրիին, որը, ինչպես պարզ դարձավ, այն նույն Մաքսի դուստրն է առաջին ֆիլմից։
«Առաքյալների» վարձկաններն սկսում են Լարկ-Հանթի և Սպիտակ այրիի հետապնդումը։ Ընդհարման ժամանակ հետապնդողների մի մասը ոչնչացվում է, Հանթին ու Սպիտակ այրիին հաջողվում է թաքնվել, բայց Այրին չի տալիս պլուտոնիումը, քանի դեռ Լարկ-Հանթը չի ապացուցի իր օրինապահությունը։ Լարկ-Հանթը պետք է ազատեր Սինդիկատի նախկին առաջնորդ Սոլոմոն Լեյնին, որը բռնվել էր անցած ֆիլմի գործողությունների ընթացքում։ Լեյնին Փարիզով պետք է անցկացնի զինված ուղեկցորդ պահակախումբը։ Հանթը հաջողությամբ իրականացնում է Լեյնի ձերբակալման գործողությունն ու դրա դիմաց որպես վճար ստանում պլուտոնիումի գնդերից մեկը։ Դրանից հետո նա ստիպված էր դիմակայել ոստիկանությանն ու MI-6 գործակալներին։ Նրանց գլուխ կանգնած է Իլզան, որը փորձում է ստանալ Լեյնին։ Հետապնդումից ու փոխհրաձգությունից հետո Լեյնն ազատ է արձակվում, իսկ Սպիտակ այրին Լեյնին պլուտոնիումի հետ փոխանակելու գործարքի վայր է նշանակում Լոնդոնը։
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ԱԱՋ հանդիպում է Ալան Հանլիին ԿՀՎ թիմի հետ գործողությունների պահպանման համար։ Ալանը, կարծելով, որ իր դիմաց Լարկն է, փորձում է կանգնեցնել Իթանին։ Հանթն իրեն չբացահայտելու համար ստիպված էր անշարժացնել Հանլիին։ Ավգուսթն ու Իթանը միավորում են ուժերը։ Ավգուսթ Ուոլքերը բացահայտում է իր ինքնությունը. պարզվում է, որ նրա տեսքի տակ քողարկվել էր կենդանի մնացած Ջոն Լարկը՝ Սոլոմոն Լեյնի օգնականը։ Պարզվում է, որ Կենտրոնական հետախուզական վարչության ջոկատում կա «Առաքյալների» մի քանի գործակալ ու հարձակվում է Առաքելությունն անիրագործելի է ջոկատի վրա։ Լարկը սպանում է Հանլիին։ ԱԱՋ-ն սկսում է Ավգուսթի ու Սոլոմոնի հետապնդումը, բայց նրանք անհետանում են Լոնդոնից ու տեղափոխվում Քաշմիր։ Բայց Լարկը պահանջում է դադարեցնել հետապնդումը։ Չարագործի ձեռքերում էր Իթանի նախկին կին Ջուլիան։ Իթան Հանթին ու նրա գործընկերներին անհրաժեշտ էր կանգնեցնել երկու լիցքերի պայթեցումը, որոնք գտնվում էին Սոլոմոնի ձեռքերում ու ազատել հարազատներին։ Սողոմոնը ծրագրում է պայթեցնել նրանց ու աղտոտել քաղցրահամ ջրի աղբյուրները աշխարհի ամենաբնակեցված շրջանի համար՝ Հնդկաստանի, Պակիստանի ու Չինաստանի սահմանագծին։ Լարված հետապնդման արդյունքում Իթանը հասնում է Լարկին, ում մոտ գտնվում է պայթուցիչը, ու վերջին պահին վնասազերծում այն։
Ֆիլմի վերջում ԿՀՎ տնօրեն Էրիկա Սլոունն ու Հանթը Սպիտակ այրիի միջոցով Սոլոմոն Լեյնին փոխանցում են արդարադատությանը։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թոմ Քրուզ - Իթան Հանթ[17]
- Հենրի Քավիլ - Ավգուսթ Ուոլքեր / Ջոն Լարկ[18]
- Վինգ Ռեյմս - Լյութեր Սթիքելլ[19]
- Սայմոն Պեգ - Բենջի Դանն[19]
- Ռեբեկա Ֆերգյուսոն - Իլզա Ֆաուսթ՝ MI6 բրիտանական գործակալ[20]
- Շոն Հարրիս - Սոլոմոն Լեյն[19]
- Վանեսա Կիրբի[21] - սպիտակ այրի, Մաքսի դուստրը
- Ալեք Բոլդուին - ԿՀՎ ղեկավար Ալան Հանլի[19]
- Միշել Մոնագան - Ջուլիա Հանթ[22]
- Ալջելա Բասեթ - ԿՀՎ տնօրեն Էրիկա Սլոուն[23]
- Ֆրեդերիկ Շմիդտ - Զոլա[24]
- Ուես Բենթլի - Պատրիկ[25]
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 97% դրական ակնարկ 10-ից 8,3, միջին գնահատական ունեցող 376 մեկնաբանության հիման վրա[26], Metacritic կայքում՝ 100-ից 86 միավոր՝ 60 ակնարկի հիման վրա[27]։
Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակ | Կատեգորիա | Առաջադրվող | Արդյունք |
---|---|---|---|
BAFTA | Լավագույն ձայն | Առաջադրված | |
«Քննադատների ընտրություն» | Լավագույն էքշն-ֆիլմ | Հաղթանակ | |
Լավագույն տեսողական էֆեկտ | Առաջադրված | ||
ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի մրցանակաբաշխություն | ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի մրցանակաբաշխություն լավագույն կասկադյորական թիմ | Առաջադրված | |
«Սատուրն» | Լավագույն արկածային ֆիլմ կամ մարտաֆիլմ | Հաղթանակ | |
Տղամարդու լավագույն դերակատար | Թոմ Քրուզ | Առաջադրված | |
Լավագույն սցենար | Քրիստոֆեր Մակքուորի | Առաջադրված | |
Լավագույն տեսողական էֆեկտներ | Առաջադրված |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Internet Movie Database — 1990.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 4,0 4,1 Mission: Impossible - Fallout (2018): Release Info — 1990.
- ↑ https://theworldofmovies.com/5-similarities-between-mission-impossible-1-mission-impossible-6/
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 http://www.leparisien.fr/culture-loisirs/cinema/mission-impossible-6-le-plus-gros-tournage-jamais-realise-a-paris-31-07-2018-7839555.php
- ↑ https://www.leparisien.fr/culture-loisirs/mission-impossible-6-a-la-poursuite-de-tom-cruise-sur-le-tournage-du-film-11-04-2017-6843783.php
- ↑ Mission: Impossible - Fallout (2018): Technical Specifications — 1990.
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=missionimpossible6.htm
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ «Миссия невыполнима: Последствия»։ Централ партнершип (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-30-ին։ Վերցված է 2018-01-27
- ↑ Pamela McClintock (November 8, 2016)։ «Tom Cruise's 'Mission: Impossible 6' Lands Summer 2018 Release Date»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2018-02-05
- ↑ Миссия невыполнима: Последствия 2018
- ↑ «Фильм "Миссия невыполнима: Последствия" стал лидером российского проката»։ ТАСС (ռուսերեն)։ Վերցված է 2018-07-30
- ↑ Borys Kit (September 16, 2016)։ «Tom Cruise Closes 'Mission: Impossible 6' Deal, Preproduction to Resume (Exclusive)»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2018-02-05
- ↑ Kroll Justin (2017-03-07)։ «Henry Cavill Joins Tom Cruise in ‘Mission: Impossible 6’»։ Variety (en-US)։ Վերցված է 2018-02-05
- ↑ 19,0 19,1 19,2 19,3 Adam Holmes (2017-03-29)։ «Mission: Impossible 6 Announces Cast, One Major Actor Won't Return»։ CINEMABLEND։ Վերցված է 2018-02-05
- ↑ Roger Friedman (2015-12-08)։ «Mission Accomplished: Rebecca Ferguson First Tom Cruise Leading Lady Doing a Second “M:I”»։ Showbiz411 (en-US)։ Վերցված է 2018-02-05
- ↑ Kroll Justin (2017-03-23)։ «‘Sherlock’ Star Sian Brooke Joins Tom Cruise in ‘Mission: Impossible 6’ (EXCLUSIVE)»։ Variety (en-US)։ Վերցված է 2018-02-05
- ↑ Hipes Patrick (2017-06-13)։ «Michelle Monaghan Returning For ‘Mission: Impossible 6’»։ Deadline (en-US)։ Վերցված է 2018-02-05
- ↑ D'Alessandro Anthony (2017-05-18)։ «Angela Bassett Boards ‘Mission: Impossible 6’»։ Deadline (en-US)։ Վերցված է 2018-02-05
- ↑ N'Duka Amanda (2017-04-04)։ «‘Mission: Impossible 6’ Adds Frederick Schmidt; Golden Brooks Cast In ‘The Darkest Minds’»։ Deadline (en-US)։ Վերցված է 2018-02-05
- ↑ Mission: Impossible 6 Trailer Reveals Tom Cruise, Henry Cavill | Collider
- ↑ «Mission: Impossible – Fallout» (անգլերեն)։ Rotten Tomatoes։ Վերցված է 2018-08-15
- ↑ «Mission: Impossible – Fallout» (անգլերեն)։ Metacritic։ Վերցված է 2018-08-15
|
|
- Փարիզում նկարահանված ֆիլմեր
- Լոնդոնում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2018 ֆիլմեր
- Առաքելությունն անիրագործելի է
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում
- Անգլերեն ֆիլմեր
- Paramount Pictures ֆիլմեր
- Ֆիլմեր Փարիզի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- IMAX ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ֆիլմեր ահաբեկչության մասին
- Ամերիկյան սիքվել ֆիլմեր
- Ամերիկյան էքշն թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր վրեժի մասին
- 2010-ականների սիքվել ֆիլմեր
- 2010-ականների էքշն թրիլեր ֆիլմեր