Շառլ դը Գոլի հրապարակ (Փարիզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շառլ դը Գոլի հրապարակ
Place Charles-de-Gaulle
Paris-Arc-de-Triomphe001.jpg
ԵրկիրRoyal Standard of the King of France.svg Ֆրանսիա
Գտնվում էՓարիզի 8-րդ շրջան, Փարիզի 16-րդ շրջան, Փարիզի 17-րդ շրջան, Ելիսեյան դաշտեր և Շելո
Երկարություն240 մետր
Լայնություն240 մետր
Անվանվել էՇառլ դը Գոլ
Կոորդինատներ: 48°52′26.000000100396″ հս․ լ. 2°17′41.00000009992″ ավ. ե. / 48.87388888891677396° հս․. լ. 2.2947222222499777° ավ. ե. / 48.87388888891677396; 2.2947222222499777

Շառլ դը Գոլի հրապարակ (ֆր.՝ Place Charles-de-Gaulle), մինչև 1970 թվականը «Աստղերի հրապարակ» (ֆր.՝ place de l’Étoile) , հրապարակ՝ Փարիզի 8-րդ թաղամասի արևմուտքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակի կառուցումը չկար քաղաքաշինության պլանում։ Այնուամենայնիվ, Տյուլյերի պալատի և այգու շինարարությունը պահանջում էր, որ թագավորական նստավայրը ունենա պատշաճ շրջակայք։ Լյուդվիկոս XIII֊ի հրամանով սկսեցին տարածքի բարելավման աշխատանքներ։ Ապա Փարիզի նշանավոր լանդշավտային ճարտարապետ Անդրե լե Նոտրը Շայո բլրի մոտ ներկայիս Ելիսեյան դաշտերի մոտ մի կլոր հրապարակ կառուցեց, որից սկիզբ էին առնում հինգ փողոցներ, որի շնորհիվ էլ ստացավ «Աստղերի հրապարակ» անունը։ Այնուամենայնիվ, ճարտարապետական տեսանկյունից, այդ աշխատանքները ավելի շատ նպատակաուղղված էին ճանապարհների բարեկարգմանը, քան հրապարակի կառուցմանը։ Հրապարակն իր վերջնական տեսքն ստացավ 1854 թվականին, երբ Նապոլեոն III֊ի հրամանով Փարիզին միացվեցին մոտակա մի քանի արվարձանային քաղաքներ։ Հրապարակից դուրս եկող հինգ փողոցներին, Փարիզի քաղաքապետ բարոն Ժորժ էժեն Օսմանի նախաձեռնությամբ ավելացվեցին ևս յոթը։ Նրա ճարտարապետական նախագծով հրապարակից ճառագայթաձև սկիզբ են առնում 12 պողոտաներ։ Դրանցից ամենահայտնին Ֆոշ պողոտան է (Ֆոշ պողոտա[en]), որն ունի 120 մ լայնություն։ Հրապարակի կենտրոնում խոյացող Հաղթական Կամար տանող բոլոր պողոտաները կրում են Ֆրանսիայի մարշալների անունները՝ Կարնո Լազար, Մարսո, Օշ և այլոց, կամ Ֆրանսիայի հաղթանակների անուններով՝ Ավենյու Ֆրիդլանդ, Վագրամ, Ենա։ Ամենահայտնին նրանցից Ելիսեյան դաշտն է, որը կապում է աստղերի հրապարակը Համաձայնության հրապարակին։

Հրապարակը թռչնի թռիչքի բարձրությունից

Հրապարակի գլխավոր տեսարժան կառույցի դեր կատարող Հաղթական կամարը կառուցվել է Նապոլեոնի հրամանով, նվիրված Աուստերլիցի ճակատամարտում նրա հաղթանակին։ Նրա ներքևում գտնվում է «Անհայտ զինվորի» գերեզմանը, վերևում՝ դիտակետը։ 1923 թվականից ի վեր հուշարձանի մոտ միշտ վառվում է անմար կրակը։ Ամեն տարի հունիսի 14֊ին, Աստղերի հրապարակում, Ֆրանսիայի նախագահը ընդունում է զինվորական շքերթ։ Աշխույժ երթևեկության պատճառով, Հաղթական կամար կարելի է հասնել բացառապես ստորգետնյա անցումով․ այստեղ չկա ոչ մի լուսակիր կամ երթևեկության նշան։ Հրապարակի շուրջը երեք շարքով տնկված են ծառեր, որոնց հետևում գտնվում են 1868 թվականին ճարտարապետներ Հիտորֆի և Ռո դը Ֆլյորի բարոկկո ճարտարապետական ոճով կառուցված միանման առանձնատներ։ Դրանք կոչվում են մարշալների առանձնատներ, թեպետ մարշալներից որևէ մեկը երբևէ չի ապրել կամ անգամ մնացել այնտեղ։ Առանձնատների բոլոր մուտքերը հրապարակի կողմից «թաքցված են» որպեսզի հանդիսավորությամբ ընդգծվեն կամարների ճակտոնները։ 1970 թվականին, Շառլ դը Գոլի մահից հետո, Աստղերի հրապարակը, պաշտոնապես վերանվանվել է Շառլ դը Գոլի հրապարակ։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարիզի մետրոպոլիտեն֊գիծ Paris m 1 jms.svg, Paris m 2 jms.svg, Paris m 6 jms.svg: գիծ֊Paris RER A icon.svgՇառլ դը Գոլ— էտուալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]