Բրոնյարի պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բրոնյարի պալատը արտաքինից
Բրոնյարի պալատը ներսից

Բրոնյարի պալատ (ֆր.՝ Palais Brongniart), պալատ Փարիզում, որ նախկինում կրել է Բորսային պալատ անվանումը, ներքին բակը կորնթյան ոճով շրջապատված 1807—1825 թվականների շինություն է, որտեղ գործել է Փարիզի ֆոնդային բորսան: Այն գտնվում է Փարիզի երկրորդ շրջանի Վիվիեն թաղամասում: Այն անվանվել է ի պատիվ ճարտարապետ Ալեքսանդր Թեոդոր Բրոնյարի (Alexandre Théodore Brongniart), որն սկսել է պալատի շինարարությունը 1807 թվականին նախկին վանքի տեղում (couvent des Filles de Saint Thomas), բայց մահացել է 1813 թվականի հունիսի 6-ին անավարտփողնելով այն: Հետագայում շինարարությամբ զբաղվել է Էլուա Լաբառը, ավարտելով այն 1825 թվականի նոյեմբերին: Պալատի առաստաղը նկարազարդել է Ալեքսանդր Աբել դը Պիոժոլը: Ֆոնդային բորսայի սեփականատեր «Euronext»-ը բորսայի աշխատանքն ամբողջովին դարձրել է համակարգչային և պալատի ազատված սրահները օգտագործում է կոնֆերանսների , սեմինարների ու գործնական հանդիպումների համար:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]