Jump to content

Պոմ Կլեմենտիեֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոմ Կլեմենտիեֆ
ֆրանսերեն՝ Pom Klementieff
Ծնվել էմայիսի 3, 1986(1986-05-03) (40 տարեկան)
ԾննդավայրՔվեբեկ քաղաք, Կանադա[1]
ԿրթությունՖլորան դասընթացներ
ՔաղաքացիությունՖրանսիա Ֆրանսիա
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Նիկոլաս Բեդոս

Պոմ Կլեմենտիեֆ (անգլ.՝ Pom Klementieff, մայիսի 3, 1986(1986-05-03), Քվեբեկ քաղաք, Կանադա[1]), ֆրանսիացի կինոդերասանուհի։ Նա սովորել է Փարիզի Cours Florent դրամատիկական դպրոցում և նկարահանվել է «Գայլ» (2009), «Անքուն գիշեր» (2011), «Hacker's Game» (2015) ֆիլմերում։ Առավել հայտնի է «Գալակտիկայի պահապանները։ 2-րդ մաս» (2017) ֆիլմի Մանտիսի դերով։

Պոմ Կլեմենտիեֆը ծնվել է 1986 թվականին Կանադայի Քվեբեկ քաղաքում։ Մայրը կորեացի է, իսկ հայրը ֆրանսիացի, ով աշխատել է Ֆրանսիայի կառավարությունում[2]։ Նրան կոչել են «Պոմ», որովհետև այդ անունը նման է երկու կորեական բառերի՝ «գարուն»(봄) և «վագր»(범)[3]: Նա ունի ավագ եղբայր։ Կլեմենտիեֆը ապրել է Կանադայում ընդամենը մեկ տարի։ Նրա հոր աշխատանքի պատճառով նրանք ստիպված են եղել մի քանի անգամ քաղաքից քաղաք տեղափոխվել[4]։ Նրանք ապրել են Ճապոնիայում, Ֆրանսիայում, Կանադայում։ Կլեմենտիեֆն ասել է, որ վաղ տարիքում ճանապարհորդելը նրան տվել է «գնչուական ոգի»։

Կլեմենտիեֆի հայրը մահացել է քաղցկեղից, երբ նա հինգ տարեկան էր, իսկ մայրը խելագար էր և չէր կարողանում խնամել երեխաներին, այդ պատճառով Կլեմենտիեֆին խնամում էին հորեղբայրը և հորաքույրը։ Նրա հորեղբայրը մահացել է, երբ Կլեմենտիեֆը 18 տարեկան էր, իսկ եղբայրը ինքանասպան է եղել 25 տարեկան հասակում։ Կլեմենտիեֆն իր հորեղբոր մահից հետո սկսեց հաճախել իրավաբանական դպրոց, որպեսզի հանգստացնի իր հորաքրոջը, բայց դա նրան չգրավեց։ Նա աշխատել է նաև մատուցողուհի և վաճառողուհի Ֆրանսիայում։ Նա 19 տարեկան հասակում սկսեց ելույթ ունենալ Փարիզի Cours Florent թատերական դպրոցում։ Մի քանի ամիս առաջ մինչ իր սովորելը նա հաղթել է թատերական մրցույթում և շահել է երկու տարվա թատերական ուսուցում դպրոցի լավագույն ուսուցիչների հետ։

Առաջին մեծ դեր ունեցել է «Կյանքը նրանից հետո» (2007) ֆրանսիական ֆիլմում, որտեղ խաղացել է Կատրին Դենյովի մարմնավորած գլխավոր հերոսուհու խորթ աղջկա դերը։ Նրա նկարահանումները տևել են 3 օր։ Նկարահանման մի տեսարանի ժամանակ Կլեմենտիեֆը պետք է հրեր մեկին աստիճաններից, սակայն պատահաբար ինքն է ընկել աստիճաններից։ Ռեժիսորն այդ կադրը պահել է և օգտագործել ֆիլմի վերջում։ Նրա առաջին գլխավոր դերը եղավ «Գայլ» ֆիլմում։ Նկարահանումների ժամանակ Կլեմենտիեֆը մնացել էր ճամբարում, որտեղ ջերմությունը իջել էր 0-ից։ Նկարահանումնների ժամանակ նա ընկերացել է քոչվորների հետ, ովքեր այնտեղ էին ապրում, աշխատում գայլերի հետ, ծովում լողանում ձիերի հետ։

Կլեմենտիեֆը կատարել է իր նորամուտը Հոլլիվուդում և զբաղեցրել է ամենաբարձր տեղը Սպայկ Լիի «Օլդբոյ» ֆիլմում, որը համանուն հարավկորեական ֆիլմի ռեմեյքն է։ Նա խաղացել է հակամարտիկի թիկնապահի՝ Հենկ-Բոկի դերը։

Կլեմենտիեֆը վերադարձել է Լոս Անջելես, երբ «Օլդբոյ» նկարահանված է եղել։ Նա շարունակում էր զբաղվել թեկվոնդոյով ֆիլմից հետո, և ուներ մանուշակագույն գոտի՝ 2014 թվականի ամառվանից։ Նրա հաջորդ ֆիլմը եղավ «Hacker's Game» (2015), որտեղ նա խաղում էր հաքեր։ Կլեմենտիեֆը օգտագործում էր բռնցքամարտիկի իր կարողությունները և փոքր բյուջեյի պատճառով նա ստիպված էր ինքը գնել իր շորերը և այն ամենը, ինչը պետք էր նրան ֆիլմի նկարահանումնների ժամանակ։ Նրա միտքն էր մազերը մանուշակագույն ներկելը, որին ռեժիսորները դեմ էին, սակայն հետո համակերպվեցին։ Նա նկարահանվել է նաև «Գալակտիկայի հսկողները։ 2-րդ մաս» ֆիլմում Մանտիի դերում[5]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԴեր
2007Կյանքը նրանից հետոԷմիլի
2008Առանց չարիքի, առանց արյան, առանց հրանոթի
2009ԳայլՆաստասյա
2009Գիշերային ՊիգալՍանդրա
2011Անքուն գիշերԼյուսի
2011ՆրբությունՄատուցաղուհի
2011Սերը ապրում է երեք տարիՋուլիա
2011ՍտվերանկարներՎալերի
2012ՌադիոաստղերՊիցցա սպասարկող
2012Խառնաշփոթ շրջանումԹիա
2012Պալմայի ստվերի տակՄոդել
2013Փարիզ ամեն գնովJess
2013ՕլդբոյՀենթ-Բոկ
2015Hacker's Game Լուիս
2017Ինգրիդ գնում ենք ԱրևմուտքՀարլի Չանգ
2017Գալակտիկայի հսկողները։ 2-րդ մաս Մանտիս
2018Վրիժառուներ․ Անվերջ կռիվՄանտիս
2019Վրիժառուներ 4Մանտիս

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. «Actress Pom Klementieff from Spike Lee's Oldboy». Filler Magazine. Vol. 2, no. 5. Summer 2014. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 2-ին.
  3. Han, Steve (2013 թ․ նոյեմբեր). «Korean French Actress Pom Klementieff Makes US Debut in 'Oldboy' Remake». KoreAm Magazine. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 5-ին.
  4. Chang, Mina (2013 թ․ հուլիսի 2). «Q&A with Pom Klementieff». Anthem Magazine. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 5-ին.
  5. Romano, Nick (2017 թ․ հունվարի 28). «Avengers: Infinity War adds Mantis from Guardians of the Galaxy 2». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոմ Կլեմենտիեֆ» հոդվածին։