Jump to content

Աշխատանքային սթրես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշխատանքային սթրես՝ աշխատանքային պայմանների անհամապատասխանության պատճառով (Լուիս Քերոլի վեպի առաջին էջի նկարազարդումը)

Աշխատանքային սթրես, աշխատանքի ընթացքում առաջացած հոգեբանական-հուզական հիվանդագին վիճակ։ Այն կարող է առաջացնել տարբեր տեսակի հոգեկան հիվանդություններ, այդ թվում՝ մեծ դեպրեսիվ խանգարում, տագնապ, հետտրավմատիկ սթրեսային խանգարում, այլ տեսակի հուզական խանգարումներ (դժգոհություն, հոգնածություն, սթրես և այլն), ամնեզիա։ Այս խանգարումները ոչ միայն խաթարում են մարդու առողջական համակարգը, այլև հանգեցնում են աշխատողի կողմից իր պարտականությունների անբավարար կատարմանը։ Աշխատանքային սթրեսը նաև կապված է տարբեր կենսաբանական ռեակցիաների հետ, որոնք կարող են խաթարել առողջությունը[1], օրինակ՝ սրտային անբավարարություն, իսկ ծայրահեղ դրսևորումները մարդուն կարող են հասցնել մահվան։

Նախադրյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային սթրեսը ժամանակակից աշխատավայրերի կարևոր խնդիրն է. աշխատողների մեկ երրորդի մոտ նկատվում է այս խնդիրը[2]։ Աշխատողների մեկ քառորդը կարծում է, որ աշխատանքը սթրեսային գործոն է իրենց կյանքում[3]։

Առողջություն և առողջապահություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային սթրեսը ավելի հաճախ դիտարկում են բժշկական տեսանկյունից, քան՝ ֆինանսական կամ սոցիալական[4]։ Շատ հետազոտություններ հաստատում են, որ մարդը որքան քիչ է ազդում աշխատանքի գործընթացի վրա, այնքան ավելի շատ է նրա մոտ սրտային անբավարարություն ստանալու վտանգը[5]։ Բժշկական շատ այլ կազմակերպություններ ցույց են տվել, որ աշխատանքային սթրեսը մեծացնում է հենաշարժողական համակարգի հիվանդությունների զարգացման վտանգը, որի պատճառով ավելանում է առողջապահական հիմնարկներին դիմելու հաճախականությունը։ 1998 թվականին 46, 000 աշխատողների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր հոգեբանական տեսանկյունից բողոքում էին աշխատանքային անհարմար պայմաններց, ավելի շատ գումար են ծախսել բուժման համար, քան նրանք, ովքեր իրենց աշխատանքը համարում էին հանգիստ։ Նրանց մոտ, ովքեր բողոքել են նաև դեպրեսիայից, ծախսերը հասել են մինչև 150 տոկոսի, այսինքն՝ ավելի քան 1,700 դոլար մեկ անձի համար։ Բացի այդ, հարկադիր անաշխատունակության ժամանակահատվածները նման դեպքերում կարող են տևել ավելի երկար է, քան սովորական վնասվածքների և հիվանդությունների ժամանակ։

Աշխատանքային սթրեսի հոգեբանական գործընթացները կարող են երկարաժամկետ բացասական հետևանքներ թողնել առողջության վրա։ Հետազոտություն է անցկացվել այն մասին, թե ինչպես է նման սթրեսը ազդում սրտանոթային համակարգի, ինչպես նաև արյան բարձր ճնշման վրա։ Աշխատանքային սթրեսի հետևանքով առաջացած հիվանդությունները լայնորեն տարածված են Միացյալ Նահանգներում։

Աշխատանքային սթրեսից առաջացած խանգարուները կարելի է բաժանել հետևյալ չորս կետերի միջև.

  1. Արյան հոսքը դեպի ուղեղի և մեծ մկանային խմբերն է հասնում, իսկ մաշկը, վերջույթները և որոշ օրգաններ չեն ստանում թթվածին։
  2. Առաջանում է ուղեղի գերլարվածություն, ինչն առաջացնում է անհանգստության ուժեղ զգացում՝ միաժամանակ սրելով տեսողությունը և լսողությունը։
  3. Արյան մեջ գլյուկոզ և ճարպաթթուներ են արտանետվում։
  4. Վատթարանում է մարսողական և իմունային համակարգերի աշխատանքը։

Աշխատանքային սթրեսի պատճառը աշխատանքային պայմաններն են։ Հարցն այն է, թե ինչն է ավելի մեծ ազդեցություն ունենում՝ աշխատանքային պայմաննե՞րը, թե՞ աշխատողի անձնական-հոգեբանական վիճակը։ Այս հարցի տարբեր պատասխանները առաջացնում են խնդրի լուծման տարբեր եղանակներ։ Եթե կարծում եք, որ անձնական առանձնահատկություններն ավելի կարևոր են, ապա առաջին պլանում են հայտնվում հարմարվողականությունը։ Ենթադրվում է, որ հարմարվողականությունը կօգնի աշխատողին հարմարվել նույնիսկ ոչ շատ լավ աշխատանքային պայմաններին։ Այս տեսակետը օգնում է աշխատողին ռազմավարությունների մշակման համար, որի միջոցով նա կհարմարվի պայմանների փոփոխություններին։

Այնուամենայնիվ, անհատական առանձնահատկությունները չպետք է հաշվի առնվեն, և ակնհայտ է, որ ոչ բոլոր աշխատանքային պայմանները կարող են հավասարապես բարենպաստ լինել բոլոր աշխատողների համար։ Այս մոտեցումը՝ դեպի աշխատանքի պայմանների բարելավումը, սթրեսի կանխարգելման գլխավոր միջոցն է։ Աշխատանքային պայմանների լայնածավալ ուսումնասիրությունները, ներառյալ այն պայմանները, որոնք ճանաչվում են որպես ռիսկի գործոններ, իրականացվել են ԵՄ-ում 1990, 1995 և 2000 թվականներին։ Արդյունքները ցույց են տվել աշխատանքի ինտենսիվության աճ։ 1990 թվականին 48% -ը պնդում էր, որ նրանք պետք է աշխատեն ինտենսիվորեն՝ առնվազն մեկ քառորդ աշխատանքային ժամ, 1995 թվականին մարդկանց 54%-ը դժգոհում էր ինտենսիվ աշխատաժամերից, իսկ 2000 թվականին դժգոհողների թիվը հասավ 56 %-ի։

ԱՄՆ-ի բնակիչներն ունեն երկար աշխատանքային շաբաթ։ Ուսումնասիրություններից մեկի համաձայն՝ 2000 թվականին տղամարդկանց ավելի քան 26 տոկոսը և կանանց 11 տոկոսը շաբաթական ավելի քան 50 ժամ են աշխատել։ Սա նշանակում է, որ նախորդ երեք տասնամյակների ընթացքում աշխատաժամանակի տևողությունը մեծացել է, հատկապես կանանց մոտ։ ԱՄՆ-ի Աշխատանքի նախարարության տվյալների համաձայն՝ տեղի է ունեցել աշխատաժամի ավելացում աշխատող կանանց համար, տղամարդկանց համար ընդլայնված աշխատանքային շաբաթվա երկարացում (40 ժամ) և ամուսնական զույգերի մոտ՝ աշխատաժամերի ակնհայտ ավելացում։

Աշխատավայրում աշխատողի դիրքը նույնպես ազդում է սթրեսի մակարդակի բարձրացմանը։ 21-րդ դարասկզբին տնտեսական հեղաշրջումները հանգեցրել են աշխատողների սթրեսային ծանրաբեռնվածության ավելացմանը։ Համակարգչային տեխնիկայի և կապի բարձր տեխնոլոգիական միջոցների զանգվածային ներդրումը թույլ է տվել ձեռնարկություններին հասնել բարձր արտադրողականության։ Սա հանգեցրեց ավելի մեծ մրցակցության, և աշխատողների պահանջների բարձրացմանը, ուստի աշխատանքի գործընթացը դարձել է ավելի հանգիստ։

Հետևյալ տնտեսական գործոնները կարող են աշխատավայրում սթրեսի պատճառ դառնալ.

  • Ճնշումը ներդրողների կողմից,
  • Առևտրային և մասնագիտական միավորումների բացակայություն աշխատավայրում,
  • Ընկերության ներսում առաջացած մրցակցություն,
  • Աշխատանքային պայմանների լուրջ փոփոխություններ։

Կոպիտ և ահաբեկիչ վերաբերմունքը աշխատողի նկատմամբ ևս կարող է նրան հանգեցնել սթրեսի։

Աշխատանքային սթրեսը հանգեցնում է տրամադրության և քնի խանգարումների, դիսպեպսիայի, գլխացավի, ինչպես նաև ընտանիքի և ընկերների հետ փոխհարաբերությունների խնդիրների։ Քրոնիկական հիվանդությունների ընթացքում աշխատանքային սթրեսի ազդեցությունը դժվարությամբ է ուսումնասիրվում, քանի որ սթրեսից բացի ուղեկցող մի շարք գործոններ կան։ Այնուամենայնիվ, կարող ենք վստահաբար ասել, որ սթրեսը մեծ դեր է խաղում հոգեկան խանգարումների զարգացման գործում՝ ազդելով արյան և հենաշարժողական համակարգի վրա։

Կանխարգելում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքի ճիշտ կազմակերպման և սթրեսի վերահսկման միջոցների համադրությունը աշխատանքային սթրեսի դեմ պայքարի ամենաարդյունավետ մեթոդն է[6]։ Ահա մի քանի հնարավոր միջոցներ՝ աշխատավայրում իրավիճակի բարելավման համար.

  • Աշխատողների նկատմամբ պահանջները պետք է համապատասխանեն նրանց աշխատունակության հնարավորություններին,
  • Աշխատողների անձնական նախաձեռնության խրախուսում,
  • Պարտականությունների հստակ տարանջատում,
  • Աշխատանքի կատարման հետ կապված որոշումների կայացման որոշակի ազատության տրամադրում,
  • Աշխատողների առաջխաղացման հեռանկարների հստակ նշում,
  • Աշխատողների միջև սոցիալական ակտիվության հնարավորությունների ապահովում,
  • Աշխատաժամերի համապատասխանեցում աշխատողների ցանկություններին և հնարավորություններին,
  • Պայքար խտրականության դեմ (ռասայական, սեռական, ազգային, կրոնական, լեզվական և այլն),
  • Դիմել անկողմնակալ դիտորդին՝ ընթացիկ որևէ խնդիր պարզելու համար[7]։

21-րդ դարում աշխատակազմի վերապատրաստման միջոցառումներ են իրականացվել, հիվանդանոցի քաղաքականությունը փոխվել է, որպեսզի նվազեցնի աշխատանքային սթրեսի աղբյուրների ազդեցությունը, և աշխատողների օգնության ծրագրեր են իրականացվել։ Հեռահար աշխատանքը սթրեսի մակարդակը նվազեցնելու միջոցներից մեկն է։ Աշխատողը կարող է ինքնուրույն ընտրել, թե որտեղ պետք է կատարի գործատուի առաջադրանքները՝ ունենալով իր աշխատանքի գործընթացի վերահսկողության նկատմամբ մեծ աստիճան։ Աշխատողները կարծում են, որ հեռավար աշխատանքը լավագույնն է աշխատանքի և հանգստի հարաբերակցությունն ապահովելու համար[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «NIOSH Work Organization and Stress Related Disorders». United States National Institute for Occupational Safety and Health. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 1-ին.
  2. Northwestern National Life Insurance Company [1991]. Employee burnout: America’s newest epidemic. Minneapolis, MN: Northwestern National Life Insurance Company.
  3. Princeton Survey Research Associates [1997]. Labor day survey: state of workers. Princeton, NJ: Princeton Survey Research Associates.
  4. St. Paul Fire and Marine Insurance Company [1992]. American workers under pressure technical report. St. Paul, MN: St. Paul Fire and Marine Insurance Company.
  5. Sauter S, Hurrell J, Murphy L, Levi L [1997]. Psychosocial and organizational factors. In: Stellman J, ed. Encyclopaedia of Occupational Health and Safety. Vol. 1. Geneva, Switzerland: International Labour Office, pp. 34.1-34.77.
  6. Sauter SL, Murphy LR, Hurrell JJ, Jr. [1990]. Prevention of work-related psychological disorders. American Psychologist 45(10):1146-1158.
  7. Bittel, Lester R. Management Skills for Success. Alexander Hamilton Institute Incorporated,1984. Print.
  8. Jones JW, Barge BN, Steffy BD, Fay LM, Kuntz LK, Wuebker LJ [1988]. Stress and medical malpractice: organizational risk assessment and intervention. Journal of Applied Psychology 73(4):727-735.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]