Jump to content

Աշանտի (երգչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Աշանտի
անգլ.՝ Ashanti
Ծնվել էհոկտեմբերի 13, 1980(1980-10-13) (43 տարեկան)
ԾննդավայրԳլեն Կոուվ, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունGlen Cove High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, պարուհի, հեռուստատեսային դերասանուհի, մոդել, երաժշտական պրոդյուսեր, կինոդերասանուհի և ստուդիական երաժիշտ
Ժանրերփոփ, ժամանակակից R&B և հիփ հոփ
Համատեղ ապրող(ներ)Nelly
Պարգևներ և մրցանակներ
ashantithisisme.com

Աշանտի Շեկվոյա Դուգլաս (անգլ.՝ Ashanti Shequoiya Douglas род. հոկտեմբերի 13, 1980(1980-10-13), Գլեն Կոուվ, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), առավել հայտնի Աշանտի, ամերիկացի երգչուհի, դերասանուհի, պրոդյուսեր, պարուհի և մոդել։ Մեծ ճանաչում է բերել Ashanti դեբյուտային ալբոմը, որն առաջին իսկ շաբաթվա ընթացքում վաճառվել է կես միլիոն խմբաքանակով, ինչը, Nielsen SoundScan ընկերության տվյալներով, երգչուհու համար ռեկորդ է դարձել։ «Foolish» երգը 10 շաբաթվա ընթացքում զբաղեցրել Է Billboard Hot 100 հիթ-շքերթի առաջին հորիզոնականը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշանտի Դուգլասը[2] ծնվել է 1980 թվականի[3] հոկտեմբերի 13-ին Քուինսում (Նյու-Յորք)[4]։ Նրա մայրը՝ Թինա Դուգլասը, պարի նախկին ուսուցչուհի է, իսկ հայրը՝ Քեն Քեյ Թոմաս Դուգլասը, նախկին երգիչ է։ Երգչուհին կրտսեր քույր ունի՝ Քենեշը։ Մայրը ավագ դստերը անվանել է Աֆրիկայի Աշանտի պետության պատվին, որը գտնվում էր ժամանակակից Գանայի տարածքում[5]։ Երգչուհու պապը՝ Ջեյմսը, 1960-ականներին Սևամորթների իրավունքների համար պայքարի ակտիվիստ է եղել և ելույթ է ունեցել Մարտին Լյութեր Քինգի հետ[6]։ Փոքր տարիքում Աշանտին հաճախել է պարի դասերի և երգել եկեղեցական երգչախմբում։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ashanti (2002)
  • Chapter II (2003)
  • Concrete Rose (2004)
  • The Declaration (2008)
  • Fifth Studio Album (2012)[7][8][9]
  • Սաբրինա՝ փոքրիկ կախարդ (2002)
  • Հարսնացուն և նախապաշարմունքները (2004)
  • Մափետովի շոուն. Օզ երկրի հրաշագործը(2005)
  • Մարզիչ Carter-ը (2005)
  • Սատկիր, Ջոն Տակեր (2006)
  • Չարի բնակավայր 3 (2007)
  • Մուտանտների երկիրը (2015)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.billboard.com/music/rb-hip-hop/ashanti-hollywood-walk-of-fame-star-1235056961/
  2. The Sky's the Limit(անգլ.) // Vibe : magazine. — Vibe Media Group, 2002. — Т. 10. — № 7. — С. 84. — ISSN 1070-4701.
  3. Laufenberg 2005, էջ. 25
  4. Birchmeier, Jason. «Ashanti > Biography». Allmusic. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 30-ին.
  5. «Ashanti: new singer reigns as music's princess of hip-hop soul». Jet. 2002. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին.
  6. Howstuffworks «Ashanti’s Story»
  7. «Ashanti Is 'So Excited' For Her Fifth Studio Album | News Video | MTV». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
  8. Ashanti Talks About New Album
  9. Доступ ограничен

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշանտի (երգչուհի)» հոդվածին։