Անտուան Պևզներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտուան Պևզներ
ֆր.՝ Antoine Pevsner
Ծնվել էհունվարի 18, 1884(1884-01-18)[1][2][3][…]
ԾննդավայրՕրյոլ, Ռուսական կայսրություն[4]
Վախճանվել էապրիլի 12, 1962(1962-04-12)[1][2][3][…] (78 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 17-րդ շրջան, Ֆրանսիա[4]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Ֆրանսիա[5]
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ և գծանկարիչ
Ոճաբստրակցիոնիզմ
Ժանրկինետիկ արվեստ
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
 Antoine Pevsner Վիքիպահեստում

Անտուան Պևզներ (ֆր.՝ Antoine Pevsner, իսկական անունը՝ Նոթա Պևզներ[6], հունվարի 18, 1884(1884-01-18)[1][2][3][…], Օրյոլ, Ռուսական կայսրություն[4] - ապրիլի 12, 1962(1962-04-12)[1][2][3][…], Փարիզի 17-րդ շրջան, Ֆրանսիա[4]), ռուս և ֆրանսիացի նկարիչ և քանդակագործ։

Նաում Գաբոյի ավագ եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ճարտարագետների ընտանիքում։ 1909 թվականին ավարտել է Կիևի գեղարվեստական ուսումնարանը։ Նույն թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, սակայն երեք ամիս անց հեռացվել է հրեաների համար սահմանված սահմանափակումների պատճառով։ 1909-1911 թվականներին ապրել է ծնողների մոտ՝ Բրյանսկում։ 1911 թվականին գալիս է Փարիզ, որտեղ ծանոթանում է Ա.Արխիպենկոյի և Ամեդեո Մոդիլիանիի հետ։ Եղբոր՝ Նաումի հետ, 1915 թվականից աշխատել է Քրիստիանիայում(Օսլո

Փետրվարյան հեղափոխությունից հետո՝ 1917 թվականի գարնանը, եղբայրները վերադարձել են Ռուսաստան։ Մասնակցել են գեղարվեստական կյանքին, Մոսկվայում ցուցահանդես կազմակերպել Գ. Կլուցիսի հետ, հրապարակել են «Իրատեսական հրովարտակ»-ը (1920կոնստրուկտիվիզմի առաջին հրովարտակներից մեկը։

1923 թվականին Պևզները լքել է Խորհրդային Ռուսաստանը և հետևելով եղբորը` տեղափոխվել Բեռլին, որտեղ ծանոթացել է Մարսել Դյուշանի և Կատերինա Դրեյերի հետ, ապա նույն թվականին տեղափոխվել Փարիզ։ 1927 թվականին եղբայրները Դյագիլևի համար բեմադրել են Անրի Սոգեի «Կատու» բալետը։

1946 թվականին եղել է Նոր իրողությունների սրահի կազմակերպիչներից մեկը, ապա՝ փոխնախագահը և նախագահը։ Մասնակցել է 1958 թվականի Վենետիկի Բիենալեին, «documenta» (Կասել) առաջին և երկրորդ ցուցահանդեսներին։ Զարգացնելով կոնստրուկտիվիզմի գաղափարները՝ հանգել է կինետիկ արվեստին («Դինամիկ նախագծումը 30 աստիճանի անկյան տակ» Կարակաս(1950-1951),«Անհայտ քաղբանտարկյալի հուշարձան» (1955), այժմ՝ Թեյթ բրիտանական պատկերասրահում, Լոնդոն, «Թռչող հավք» Դետրոյթ (1955))։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Giedion-Welcer С. Antoin Pevsner. Neuchatel: Griffon, 1961
  • Dorival B. Le dessin dans l’oeuvre d’Antoine Pevsner. Paris: Collection Prisme, 1965
  • Pevsner, 1884—1962: colloque international/ Jean-Claude Marcadé, ed. Villeurbanne: Art Édition ; Les Amis d’Antoine Pevsner, 1995
  • Antoine Pevsner: catalogue raisonné de l'œuvre sculpté/ Elisabeth Lebon, Pierre Brullé, eds. Paris: Association «Les amis d’Antoine Pevsner»; Galerie-éditions Pierre Brullé, 2002
  • Պևզներ Ալ. «Ճամփեզրին», Մ. Իզմայլովո, 1992
  • Լեյկինդ Օ. Լ., Մախրով Կ. Վ., Սևերյուխին Դ. Յ. «Արտասահմանյան ռուս նկարիչներ. կենսագրական բառարան» СПб: Նոտաբենե, 2000

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]