Jump to content

Անտոն Վայնո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոն Վայնո
 
Կուսակցություն՝ Միասնական Ռուսաստան
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Գիտական աստիճան՝ տնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր փետրվարի 17, 1972(1972-02-17)[1] (52 տարեկան)
Ծննդավայր Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
 
Պարգևներ
ՌԴ նախագահի պատվոգիր

Անտոն Էդուարդի Վայնո (էստ․՝ Anton Vaino, փետրվարի 17, 1972(1972-02-17)[1], Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), ռուս պետական գործիչ։ 2016 թվականի օգոստոսի 12-ից Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավարն է և Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական անդամ։ Ռուսաստանի Դաշնության առաջին դասի իրական պետական խորհրդական է (2008)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոն Վայնոն ծնվել է 1972 թվականի փետրվարի 17-ին Տալլինում՝ Էստոնական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում՝ խորհրդային կուսակցական և ռուս տնտեսական աշխատողների ընտանիքում։ Անտոնի նախապապը՝ Հենրի (Հեյնրիխ) Վայնոնը, Տոմսկի տարածաշրջանային կուսակցության կոմիտեի ղեկավար-աշխատակից էր, Սիբիրում խորհրդային իշխանության հաստատման համար պայքարի ակտիվ մասնակից։ Մասնավորապես՝ մասնակցել է Չեխոսլովակյան կորպուսի ապստամբության ճնշմանը, ինչպես նաև Տոմսկի նահանգում հակախորհրդային գյուղացիական ապստամբության ճնշմանը[3]։ Հենրիխի որդին՝ Կարլ Հենրիխովիչ Վայնոն, որը ծնվել է 1923 թվականին, կուսակցական ղեկավար աշխատող էր։ 1978-1988 թվականներին զբաղեցրել է Էստոնիայի Կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը։ Անտոնի հայրը՝ 1949 թվականին ծնված Էդուարդ Կարլովիչ Վայնոնը, Ռուսաստանի Առևտրաարդյունաբերական պալատի Կուբա-Ռուսաստան գործարար խորհրդի նախագահն էր։ 1990-1997 թվականներին Էդուարդը ԱՄՆ-ում «ԱվտոՎԱԶ» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր ներկայացուցիչն էր[4], 2009 թվականից մինչ օրս՝ «ԱվտոՎԱԶ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի հետ արտաքին կապերի և փոխգործակցության գծով փոխնախագահը[5]։ Մայրը Տատյանա Գալինսկայան է, որն ամուսնացել է երկու անգամ՝ առաջին ամուսնության ժամանակ կրելով Վայնո, իսկ երկրորդ ամուսնության ժամանակ՝ Եժևսկայա ազգանունները։

Ընտանիքը մեկնել է Մոսկվա, երբ Անտոնը 5 տարեկան էր։

1996 թվականին Անտոն Վայնոն ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետը։

Պետական ծառայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1996-2001 թվականներին աշխատել է Ճապոնիայի Տոկիո մայրաքաղաքում գտնվող Ռուսաստանի դեսպանատանը։

2001-2003 թվականներին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Ասիայի երկրորդ դեպարտամենտի աշխատակից էր։ Այնուհետև աշխատել է Ռուսաստանի Դաշնության նախագահի արձանագրության վարչությունում։ Զբաղեցրել է խորհրդատուի, խորհրդականի, բաժնի պետի տեղակալի պաշտոնները[6]։

2004-2007 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության նախագահի արձանագրային-կազմակերպչական վարչության պետի տեղակալ։ 2004 թվականի հոկտեմբերի 4-ին նրան շնորհվել է դասական աստիճան՝ Ռուսաստանի Դաշնության երկրորդ դասի պետական իրական խորհրդական[7]։

2007 թվականի ապրիլի 26-հոկտեմբերի 8-ը Ռուսաստանի Դաշնության նախագահի արձանագրության ղեկավարի առաջին տեղակալն էր[8][9]։

Անտոն Վայնոն Իգոր Սեչինի հետ, 2012 թվական

2007 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2008 թվականի ապրիլի 25-ը Ռուսաստանի Դաշնության Կառավարության նախագահի՝ Վիկտոր Զուբկովի տեղակալն էր[10][11]։ 2008 թվականի հունվարի 22-ին Վայնոյին շնորհվել է բարձրագույն դասական աստիճան՝ Ռուսաստանի Դաշնության առաջին դասի պետական իրական խորհրդական[12]։

2008 թվականի ապրիլի 25-ին նշանակվել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի արձանագրության ղեկավարի և աշխատակազմի ղեկավարի տեղակալ[11]։

2011 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2012 թվականի մայիսի 21-ը Ռուսաստանի դաշնության նախարար և կառավարության աշխատակազմի ղեկավար էր[13]։

2012 թվականի մայիսի 22-ից Ռուսաստանի Դաշնության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր[14]։

2016 թվականի օգոստոսի 12-ին նշանակվել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի աշխատակազմի ղեկավար։ Ընդգրկվել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի կազմում՝ որպես մշտական անդամ։ 2016 թվականի նոյեմբերի 7-ին ընդգրկվել է Ռուսաստանի Դաշնության նախագահին կից տնտեսական խորհրդի կազմում[15]։

Գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամուլը Վայնոյին է վերագրել «նոոսկոպ»-ի՝ նոոսֆերայում փոփոխություններ ամրագրելու համար նախատեսված սարքավորման գյուտը։ Այս աշխատանքի համահեղինակներից մեկն էլ Ռուսաստանի Դաշնության նախագահի խորհրդական Կոբյակովն էր[16]։

Նոոսկոպի հայեցակարգը և «Ապագայի կապիտալիզացիա» գիտական հոդվածը, որը հրատարակվել է 2012 թվականին «Տնտեսության և իրավունքի հարցեր» ամսագրում, դարձել են առավել քննարկվող թեմաներ, որոնք կապված են Վայնոյի՝ պետական բարձր պաշտոնի նշանակման հետ[17]։ Վայնոյի հետազոտությունները լուսաբանվել են միջազգային տարբեր առաջատար զանգվածային լրատվամիջոցներում[18][19]։

  • 2012 թվականի փետրվարի 16-ին պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգրով՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության գործունեության ապահովմանն ուղղված ծառայության և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[20]։
  • 2005 թվականի նոյեմբերի 24-ին պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի շնորհակալագրով՝ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 60-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների նախապատրաստման և անցկացման գործում ունեցած վաստակի համար[21]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ Ելենա Ալեքսեևնա Շուլենկովան, ծնվել է 1968 թվականին, ծնունդով լյուբերեցի էր։

Որդին՝ Ալեքսանդր Անտոնովիչ Վայնոն, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտ է[22]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://eur-lex.europa.eu/legal-content/FR/TXT/PDF/?uri=OJ:L:2022:042I:FULL&from=FR — P. 7.
  2. 2,0 2,1 2,2 https://eur-lex.europa.eu/legal-content/FR/TXT/PDF/?uri=OJ:L:2022:042I:FULL&from=FR
  3. «Семья Вайно: век на государевой службе». The New Times. 2016 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  4. «И пришел Вайно - The New Times». newtimes.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  5. «Антон Эдуардович Вайно. Биография». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 10-ին.
  6. «Биография на сайте rusportal.net». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 20-ին.
  7. Указ Президента Российской Федерации от 22 января 2008 года № 68 «О присвоении классных чинов государственной гражданской службы Российской Федерации федеральным государственным гражданским служащим Аппарата Правительства Российской Федерации»(չաշխատող հղում)
  8. Распоряжение Президента Российской Федерации от 26 апреля 2007 года № 194-рп «О первом заместителе руководителя протокола Президента Российской Федерации»
  9. Распоряжение Президента Российской Федерации от 8 октября 2007 года № 567-рп «О Вайно А. Э.»(չաշխատող հղում)
  10. «Распоряжение Правительства Российской Федерации от 8 октября 2007 года № 1378-р «О Вайно А. Э.»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 30-ին.
  11. 11,0 11,1 «Распоряжение Правительства Российской Федерации от 25 апреля 2008 года № 570-р «О Вайно А. Э.»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 30-ին.
  12. Указ Президента Российской Федерации от 4 октября 2004 года № 1269 «О присвоении квалификационных разрядов федеральным государственным служащим Администрации Президента Российской Федерации»(չաշխատող հղում)
  13. Указ Президента Российской Федерации от 27 декабря 2011 года № 1690 «О Министре Российской Федерации — Руководителе Аппарата Правительства Российской Федерации»(չաշխատող հղում)
  14. Указ Президента Российской Федерации от 22.05.2012 № 690 «О заместителе Руководителя Администрации Президента Российской Федерации»
  15. Официальное опубликование правовых актов в электронном виде
  16. «Новый глава администрации Кремля Антон Вайно и таинственный „нооскоп“»
  17. «Эксперты: идеи Вайно о „нооскопе“ восходят к Богданову и ранним коммунистам»
  18. «Nooscope mystery: The strange device of Putin’s new man Anton Vaino»
  19. Ал. Борисов. (15 августа 2016). «Что покажет кремлёвский нооскоп». Радио Свобода.
  20. Распоряжение Президента Российской Федерации от 16 февраля 2012 года № 57-рп «О награждении Вайно А. Э. Почётной грамотой Президента Российской Федерации»(չաշխատող հղում)
  21. Распоряжение Президента Российской Федерации от 24 ноября 2005 года № 567-рп «О поощрении»(չաշխատող հղում)
  22. «Чиновник из близкого круга Чемезова и Золотова возглавил АП». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Վայնո» հոդվածին։