Անտոն Վայնո
Անտոն Վայնո | |
![]() | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Գիտական աստիճան՝ | տնտեսագիտական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ազգություն | Էստոնացի |
Ծննդյան օր | փետրվարի 17, 1972 (48 տարեկան) |
Ծննդավայր | Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Պարգևներ | |
Անտոն Էդուարդի Վայնո (էստ․՝ Anton Vaino, փետրվարի 17, 1972, Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս պետական գործիչ: 2016 թվականի օգոստոսի 12-ից Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավարն է և Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական անդամ: Ռուսաստանի Դաշնության առաջին դասի իրական պետական խորհրդական է (2008):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անտոն Վայնոն ծնվել է 1972 թվականի փետրվարի 17-ին Տալլինում՝ Էստոնական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում՝ խորհրդային կուսակցական և ռուս տնտեսական աշխատողների ընտանիքում: Անտոնի նախապապը՝ Հենրի (Հեյնրիխ) Վայնոնը, Տոմսկի տարածաշրջանային կուսակցության կոմիտեի ղեկավար-աշխատակից էր, Սիբիրում խորհրդային իշխանության հաստատման համար պայքարի ակտիվ մասնակից: Մասնավորապես՝ մասնակցել է Չեխոսլովակյան կորպուսի ապստամբության ճնշմանը, ինչպես նաև Տոմսկի նահանգում հակախորհրդային գյուղացիական ապստամբության ճնշմանը[1]։ Հենրիխի որդին՝ Կարլ Հենրիխովիչ Վայնոն, որը ծնվել է 1923 թվականին, կուսակցական ղեկավար աշխատող էր։ 1978-1988 թվականներին զբաղեցրել է Էստոնիայի Կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը: Անտոնի հայրը՝ 1949 թվականին ծնված Էդուարդ Կարլովիչ Վայնոնը, Ռուսաստանի Առևտրաարդյունաբերական պալատի Կուբա-Ռուսաստան գործարար խորհրդի նախագահն էր։ 1990-1997 թվականներին Էդուարդը ԱՄՆ-ում «ԱվտոՎԱԶ» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր ներկայացուցիչն էր[2], 2009 թվականից մինչ օրս՝ «ԱվտոՎԱԶ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի հետ արտաքին կապերի և փոխգործակցության գծով փոխնախագահը[3]։ Մայրը Տատյանա Գալինսկայան է, որն ամուսնացել է երկու անգամ՝ առաջին ամուսնության ժամանակ կրելով Վայնո, իսկ երկրորդ ամուսնության ժամանակ՝ Եժևսկայա ազգանունները։
Ընտանիքը մեկնել է Մոսկվա, երբ Անտոնը 5 տարեկան էր:
1996 թվականին Անտոն Վայնոն ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետը։
Պետական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1996-2001 թվականներին աշխատել է Ճապոնիայի Տոկիո մայրաքաղաքում գտնվող Ռուսաստանի դեսպանատանը։
2001-2003 թվականներին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Ասիայի երկրորդ դեպարտամենտի աշխատակից էր: Այնուհետև աշխատել է Ռուսաստանի Դաշնության նախագահի արձանագրության վարչությունում։ Զբաղեցրել է խորհրդատուի, խորհրդականի, բաժնի պետի տեղակալի պաշտոնները[4]։
2004-2007 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության նախագահի արձանագրային-կազմակերպչական վարչության պետի տեղակալ: 2004 թվականի հոկտեմբերի 4-ին նրան շնորհվել է դասական աստիճան՝ Ռուսաստանի Դաշնության երկրորդ դասի պետական իրական խորհրդական[5]։
2007 թվականի ապրիլի 26-հոկտեմբերի 8-ը Ռուսաստանի Դաշնության նախագահի արձանագրության ղեկավարի առաջին տեղակալն էր[6][7]։

2007 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2008 թվականի ապրիլի 25-ը Ռուսաստանի Դաշնության Կառավարության նախագահի՝ Վիկտոր Զուբկովի տեղակալն էր[8][9]։ 2008 թվականի հունվարի 22-ին Վայնոյին շնորհվել է բարձրագույն դասական աստիճան՝ Ռուսաստանի Դաշնության առաջին դասի պետական իրական խորհրդական[10]։
2008 թվականի ապրիլի 25-ին նշանակվել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի արձանագրության ղեկավարի և աշխատակազմի ղեկավարի տեղակալ[9]։
2011 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2012 թվականի մայիսի 21-ը Ռուսաստանի դաշնության նախարար և կառավարության աշխատակազմի ղեկավար էր[11]։
2012 թվականի մայիսի 22-ից Ռուսաստանի Դաշնության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր[12]։
2016 թվականի օգոստոսի 12-ին նշանակվել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի աշխատակազմի ղեկավար: Ընդգրկվել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի կազմում՝ որպես մշտական անդամ։ 2016 թվականի նոյեմբերի 7-ին ընդգրկվել է Ռուսաստանի Դաշնության նախագահին կից տնտեսական խորհրդի կազմում[13]։
Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մամուլը Վայնոյին է վերագրել «նոոսկոպ»-ի՝ նոոսֆերայում փոփոխություններ ամրագրելու համար նախատեսված սարքավորման գյուտը։ Այս աշխատանքի համահեղինակներից մեկն էլ Ռուսաստանի Դաշնության նախագահի խորհրդական Կոբյակովն էր[14]։
Նոոսկոպի հայեցակարգը և «Ապագայի կապիտալիզացիա» գիտական հոդվածը, որը հրատարակվել է 2012 թվականին «Տնտեսության և իրավունքի հարցեր» ամսագրում, դարձել են առավել քննարկվող թեմաներ, որոնք կապված են Վայնոյի՝ պետական բարձր պաշտոնի նշանակման հետ[15]։ Վայնոյի հետազոտությունները լուսաբանվել են միջազգային տարբեր առաջատար զանգվածային լրատվամիջոցներում[16][17]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2012 թվականի փետրվարի 16-ին պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգրով՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության գործունեության ապահովմանն ուղղված ծառայության և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[18]։
- 2005 թվականի նոյեմբերի 24-ին պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի շնորհակալագրով՝ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 60-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների նախապատրաստման և անցկացման գործում ունեցած վաստակի համար[19]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինը՝ Ելենա Ալեքսեևնա Շուլենկովան, ծնվել է 1968 թվականին, ծնունդով լյուբերեցի էր։
Որդին՝ Ալեքսանդր Անտոնովիչ Վայնոն, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտ է[20]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Семья Вайно: век на государевой службе»։ The New Times։ 2016-08-29։ Վերցված է 2018-03-08
- ↑ «И пришел Вайно - The New Times»։ newtimes.ru։ Վերցված է 2016-08-16
- ↑ «Антон Эдуардович Вайно. Биография»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-10-ին։ Վերցված է 2012-09-10
- ↑ «Биография на сайте rusportal.net»։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-08-ին։ Վերցված է 2017-05-20
- ↑ Указ Президента Российской Федерации от 22 января 2008 года № 68 «О присвоении классных чинов государственной гражданской службы Российской Федерации федеральным государственным гражданским служащим Аппарата Правительства Российской Федерации»(չաշխատող հղում)
- ↑ Распоряжение Президента Российской Федерации от 26 апреля 2007 года № 194-рп «О первом заместителе руководителя протокола Президента Российской Федерации»
- ↑ Распоряжение Президента Российской Федерации от 8 октября 2007 года № 567-рп «О Вайно А. Э.»(չաշխատող հղում)
- ↑ «Распоряжение Правительства Российской Федерации от 8 октября 2007 года № 1378-р «О Вайно А. Э.»»։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-16-ին։ Վերցված է 2011-12-30
- ↑ 9,0 9,1 «Распоряжение Правительства Российской Федерации от 25 апреля 2008 года № 570-р «О Вайно А. Э.»»։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-18-ին։ Վերցված է 2011-12-30
- ↑ Указ Президента Российской Федерации от 4 октября 2004 года № 1269 «О присвоении квалификационных разрядов федеральным государственным служащим Администрации Президента Российской Федерации»(չաշխատող հղում)
- ↑ Указ Президента Российской Федерации от 27 декабря 2011 года № 1690 «О Министре Российской Федерации — Руководителе Аппарата Правительства Российской Федерации»(չաշխատող հղում)
- ↑ Указ Президента Российской Федерации от 22.05.2012 № 690 «О заместителе Руководителя Администрации Президента Российской Федерации»
- ↑ Официальное опубликование правовых актов в электронном виде
- ↑ «Новый глава администрации Кремля Антон Вайно и таинственный „нооскоп“»
- ↑ «Эксперты: идеи Вайно о „нооскопе“ восходят к Богданову и ранним коммунистам»
- ↑ «Nooscope mystery: The strange device of Putin’s new man Anton Vaino»
- ↑ Ал. Борисов. (15 августа 2016)։ «Что покажет кремлёвский нооскоп»։ Радио Свобода
- ↑ Распоряжение Президента Российской Федерации от 16 февраля 2012 года № 57-рп «О награждении Вайно А. Э. Почётной грамотой Президента Российской Федерации»(չաշխատող հղում)
- ↑ Распоряжение Президента Российской Федерации от 24 ноября 2005 года № 567-рп «О поощрении»(չաշխատող հղում)
- ↑ Чиновник из близкого круга Чемезова и Золотова возглавил АП
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անտոն Էդուարդովիչ Վայնո․ Կենսագրական տեղեկանք Ռուսաստանի նախագահի կայքում
- Կենսագրությունը lobbying.ru կայքում Archived 2020-01-25 at the Wayback Machine.
- Անտոն Էդուարդովիչ Վայնո․ Կենսագրական տեղեկություններ ՌԻԱ «Նովոստի» կայքում
- Կենսագրությունը informprom.ru կայքում
- Անտոն Էդուարդովիչ Վայնոյի կենսագրությունը ԻՏԱՌ-ՏԱՍՍ կայքում
|