Կարլ Վայնո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլ Վայնո
Ծնվել է մայիսի 28, 1923({{padleft:1923|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:28|2|0}})[1] (94 տարեկան)
Ծննդավայր Տոմսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններ գերագույն քարտուղար և ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
Քաղաքական կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Աշխատանքային արիության համար» մեդալ
Անդամություն ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե

Կարլ Հենրիխովիչ Վայնո (ծնվել է 1923 թվականին), խորհրդային պետական և կուսակցական գործիչ։ ԽՄԿԿ անդամ 1947 թվականից։

Ավարտել է Տոմսկի երկաթուղային տրանսպորտի ինժեներների էլեկտրամեխանիկական ինստիտուտը (1947 թվական), ԽՄԿԿ ԿԿ-ին կից բարձրագույն կուսակցական դպրոցը (հեռակա, 1957 թվական)։ 1947 թվականից աշխատել է երկաթուղային տրանսպորտում, 1949 թվականից՝ Էստոնիայի կոմկուսի ԿԿ-ի ապարատում։ 1952 թվականից՝ ԷԿԿ Տալինի մարզկոմի քարտուղար, 1953 թվականից՝ ԷԿԿ ԿԿ-ի բաժնի վարիչ, 1957 թվականից՝ Էստոնական ԽՍՀ ԺՏԽ-ի նախագահի տեղակալ, 1960 թվականից՝ ԷԿԿ ԿԿ-ի քարտուղար, ԷԿԿ ԿԿ-ի բյուրոյի անդամ (1970 թվականից), 1978 թվականից՝ ԷԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղարն է։ ԽՄԿԿ 26-րդ համագումարում ընտրվել է ԽՄԿԿ ԿԿ-ի անդամ։ ԽՍՀՄ 10-րդ և 11 գումարման Գերագույն խորհրդի դեպուտատ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 258 CC-BY-SA-icon-80x15.png

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Вайно Карл Генрихович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.