Անտոն Մեծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոն Մեծ
ԺամանակաշրջանՀռոմեական կայսրություն[1][2]
Ծնունդ251[3][4]
ԾննդավայրComa, Egypt, Եգիպտոս[1][2]
Վախճանմոտ 357[1][2]
Վախճան վայրԹեբե
ԵկեղեցիԱրևելյան Ուղղափառություն, Հայ Առաքելական Եկեղեցի, Ղպտի Ուղղափառ Եկեղեցի, Կաթոլիկություն, Բողոքականություն
Սրբացված կարգպատվելի, կաթոլիկ սուրբ[1][2], Eastern Orthodox saint? և սուրբ
Պաշտամունքի վայրՍուրբ Անտոնի վանք, Եգիպտոս
Հիշատակության օրհունվարի 30 (Արևելյան Ուղղափառություն) հունվարի 17 (Արևմտյան Քրիստոնեություն)
Աշխատանքքրիստոնյա վանական, anchorite և գրող
ԵրկիրՀին Հռոմ
ԲնակավայրDayr al-Maymun?

Անտոն Մեծ (Սուրբ Անտոն) (251[3][4], Coma, Egypt, Եգիպտոս[1][2] - մոտ 357[1][2], Թեբե), ճգնավոր-կրոնավոր, Հայ Առաքելական Եկեղեցու տոնելի սուրբ։ Գրիգոր Ա Լուսավորիչը, 302 թ-ին Կեսարիայից Մեծ Հայք գալով, ձեռնադրել և իր հետ բերել է նաև ազգությամբ հույն Անտոն և Կրոնիդես ճգնավորներին։ Անտոնը և Կրոնիդեսը գործել են Տարոնի Իննակընյան բարձունքի Գիսանեի մեհյանի տեղում Գրիգոր Լուսավորչի հիմնած Մշո Սուրբ Կարապետ վանքում։ Այստեղ հաստատել են միաբանական ուխտ, վանահայր նշանակել իրենց աշակերտներից Եպիփանին, որը միաժամանակ Տարոն գավառի առաջնորդ Զենոբ Գլակի տեղապահն էր։ Անտոնը և Կրոնիդեսը շուրջ 15 տարի գործել են Մշո Սուրբ Կարապետի վանքում, ապա մոտ 40 տարի ճգնել շրջակա անտառներում։

Անտոնի գերեզմանը մատնանշվում է Մշո Սուրբ Կարապետ վանքին մերձ մի մատուռում։ Հայ եկեղեցին սուրբ Անտոնի և սուրբ Կրոնիդեսի հիշատակը նշում է Խաչվերացի 5-րդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը, տոնելի մյուս հայ ճգնավորների հետ։ Թեև չկա նրանց նվիրված առանձին շարական, բայց Յոթը խոտաճարակներին նվիրված շարականում հիշատակվում են նաև նրանք․

Սուրբ երջանիկ երկնահանդես,
Ճգնող Անտոն, Կրոնիդես․
Ի հողանիւթ ծնեալ զարմէս՝
Գերազանցեալ ի բնութենէս․․․։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 CATHOLIC ENCYCLOPEDIA: St. Anthony
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 The Catholic Encyclopedia: An International Work of Reference on the Constitution, Doctrine, Discipline, and History of the Catholic ChurchNYC: D. Appleton & Company, 1913.
  3. 3,0 3,1 Encyclopædia Universalis (ֆր.)Encyclopædia Britannica.
  4. 4,0 4,1 CONOR.BG

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գալուստյան Շ․, Հայազգի սուրբեր, 3 հրտ․, Ե․, 1997։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: