Անտոն Կոբերգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոն Կոբերգեր
Ծնվել էմոտ 1440[1][2][3][…]
ԾննդավայրՆյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա[4]
Մահացել էհոկտեմբերի 3, 1513[5]
Մահվան վայրՆյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա[4]
ՔաղաքացիությունԳերմանիա
Մասնագիտությունոսկերիչ, հրատարակիչ, գրավաճառ, տպագրիչ և նկարիչ
ԵրեխաներAnton Koberger?[6]
 Anton Koberger Վիքիպահեստում
Էնեա Սիլվիո Պիկկոլոմինի, Անտոն Կոբերգերի տպագրած նամակները Նյուրնբերգում, (1496)

Անտոն Կոբերգեր (գերմ.՝ Anton Koberger, նույնպես Koburger, Coberger, Coburger, մոտ 1440[1][2][3][…], Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա[4] - հոկտեմբերի 3, 1513[5], Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա[4], հայտնի գերմանացի տպիչ, Ինկունաբուլաների դարաշրջանի հրատարակիչ և գրքավաճառ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էգիդիենպլաց (Նյուրնբերգ): Ձախ կողմի տներում հիմնված էր Կոբերգերի տպագրությունը

Անտոն Կոբերգերը ծնվել է Նյուրնբերգցի հացթուխների ընտանիքում։ Նրա վաղ տարիների, կրթության և ձեւավորման մասին չկան տվյալներ։ Կոբերգերի անունն առաջին անգամ հայտնվել է Նյուրնբերգի քաղաքային փաստաթղթերում 1464 թվականին։ 1470 թ.-ին նա ամուսնացել է Ուրսուլա Ինգրամի հետ, իսկ 1491 թ.-ին, վերջինիս մահանալուց հետո, Մարգարեթ Հոլցշուերը դարձավ Կոբերգերի կինը։ Նրա երկու կանայք սերում էին Նյուրնբերգի Պատրիկների ընտանիքներից և ծնեցին 25 երեխա, որից 13-ը վերապրել են հորը։

1470 թ.-ին Կոբերգերը հիմնեց տպագրական արհեստանոց, որը հետագայում դարձավ Եվրոպայում ամենախոշորը. 24 տպագրող մեքենաներով, որտեղ աշխատել են շուրջ 100 ենթավարպետ (տպիչներ, կոմպլեկտավորողներ, նկարիչ-ձևավորողներ)։ Այս թվերն ասված են Հովհաննես Նեյդյորֆերի «Nachrichten von den vornehmsten Künstlern und Werkleuten von Nürnberg» գրքում («Հաղորդագրություններ Նյուրնբերգի ամենահայտնի նկարիչների և աշխատողների մասին», 1546 թ.): Սակայն Գեբհարդը պնդում է, որ 24 տպագրական մեքենան չէին կարող տեղավորել Կոբերգերի Նյուրնբերգյան տանը, ուստի այս ցուցանիշը, ինչպես նաեւ 100 աշխատողների պատմությունը, հավանաբար, չափազանցված[7]`:

Արտադրության աճի արդյունքում Կոբերգերի արհեստանոցը ձեռք է բերում մեծ նշանակություն, որը դուրս է գալիս մեկ տարածաշրջանի սահմաններից։ Նա կապ է հաստատում այլ ընկերությունների հետ և բացում իր արհեստանոցի մասնաճյուղերը ողջ Եվրոպայում (Վենետիկում, Միլանում Փարիզում, Լիոնում, Վիեննայում)։ Կոբերգերը երաշխավորում էր կանոնավոր վաճառք, հանրային գրքերի հրատարակում։ Արտադրական ծախսերի կրճատմամբ նա ձգտում էր միավորել տառատեսակն և շարվածքը[8]։ Բացի այդ, Կոբերգերը ուներ առնվազն երկու թղթի գործարաններ, որտեղ թուղթ էր մշակվում։

1488 թ.-ին նա «կանչվում է» Նյուրնբերգի Մեծ խորհուրդ և այդպիսով դառնում քաղաքի հայրենասերներից մեկը։ Սկսած 1504 թ.-ից, Կոբերգերը հիմնականում զբաղվում է գրքի առևտրով։ Գրքերի հրատարակումը նա հանձնարարում է օտարերկրյա ընկերություններին։

Անտոն Կոբերգերը մահացել է 1513 թ.-ի Հոկտեմբերի 3-ին և թաղվել Նյուրնբերգի Հովհաննեսի գերեզմանոցում։ Ժառանգները չկարողացան հաջողությամբ շարունակել նրա բիզնեսը։ 1526 թ.-ին տպարանը փակվեց[8], իսկ վեց տարի անց, Կոբերգերի գրախանութները դադարեցին գոյություն ունենալ։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոբերգերի Նյուրնբերգյան տպարանում, 1500 թ.-ին տպագրվել է շուրջ 250 գիրք։ Չնայած այն բանին, որ հրատարակչի անունը առաջին անգամ 1473 թ.-ին հայտնվեց իր արտադրանքի վրա, ենթադրվում է, որ գրքերի հրատարակումը սկսվել է 1470 թ.-ին` իր տպարանի ստեղծումից անմիջապես հետո։ Կոբերգեր գործարանի ամենավաղ հայտնի հրատարակումը Հովհաննես Նիդերն էր (1471 թ.):

Կոբերգերը, առաջին հերթին տպագրել է լատիներեն, աստվածաբանական, փիլիսոփայական, կանոնական և իրավական գրքեր։ Նա նաև հրապարակել է պատմական աշխատանքներ (օրինակ, Վիտեե պոնտատում Բարտոլոմեո Պլատինա, եկեղեցական աշխատանքներ (1485 թ., Միսսելե Ռատզեբուրգեն 1493 թ.) և Աստվածաշունչ։ Դասական և հումանիստական գրականություն տպագրվել է հազվադեպ։

Կոբերգերի տպարանում գերմաներեն տպագրված հրատարակությունները այնքան էլ շատ չեն, բայց նշանակալի են։ Նրանցից կարևորներից մեկը 1483 թ.-ին հրապարակված երկհատոր Աստվածաշունչն է, այսպես կոչված`գերմ.՝ Koberger (Koburger)-Bibel: Այն տպագրված է Շվաբահերի կողմից և ձևավորված փայտե փորագրություններով (Kölner niederdeutschen Bibel): Ֆրանցիսկացի Շտեֆան Ֆրիդոլինի Schatzbehalter-ը (ամբողջական անունը «Փրկության և հավերժական երանության բնօրինակների գանձարան կամ հավաքածու») Աստվածաշնչյան ակնարկ է 96 «Էջի» չափով փայտե գրավյուրաներից և նույնպես համարվում է Կոբգերերի արհեստանոցի կարևորագույն աշխատանքներից մեկը։

Ֆրիդոլինի գիրքը նկարազարդելու համար Կոբերգերը ներգրավեց Նյուրնբերգցի Մայքլ Վոլգեմուտին։ Տպագրիչի և նկարչի միջև համագործակցությունը շարունակվեց. Վոլգեմուտը և նրա խորթ որդին Վիլհելմ Պլեյդենվուրֆի հետ աշխատում էին Հարթման Շեդելի «Նյուրնբերգյան քրոնիկի» վրա[9]։ Այս հրատարակության համար կատարվեց (գերմաներեն և լատիներեն) իրականացվել է 1809 փայտե փորագրություն (գրավյուրա)։

Բացառիկ աշխատանք է համարվում «Ապոկալիպսիսը» (1498 թ.), մի ամբողջ էջում տասնհինգ գրավյուրաներով` կատարված Ալբրեխտ Դյուրերի կողմից։ Աշխատանքը այս հրատարակության վրա նկարիչին լայն ճանաչում բերեց հայրենի քաղաքից դուրս։ Կոբերգերի տպարանում տպագրվել են նաև գերմանալեզու «Arzneibuch»-ը (1477 թ.) և «Heiligenleben oder die Schwäbische Chronik»- ի երկու հատորանոց հրատարակությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 CERL ThesaurusConsortium of European Research Libraries.
  2. 2,0 2,1 opac.vatlib.it
  3. 3,0 3,1 Trove — 2009.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118563890 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Lochner Koberger, Anton (Drucker) (գերմ.) // Allgemeine Deutsche BiographieL: 1882. — Vol. 16. — S. 366–368.
  6. Biographisches Lexikon der Münzmeister und Wardeine, Stempelschneider und Medailleure
  7. Gebhardt (2005) S. 13f.
  8. 8,0 8,1 Funke S. 86f.
  9. Борисовская Н. А. Старинные гравированные карты и планы. — Москва: Галактика, 1992. — 272 с. — С. 23.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվգենի Նեմիրովսկի Мир книги. С древнейших времён до начала XX века / Рецензенты Ալեքսանդր Գովորով, Е. А. Динерштейн, Վիկտոր Ուտկով. — Москва: Книга, 1986. — С. 97. — 50 000 экз.
  • Severin Corsten: Anton Koberger. In: Lexikon des gesamten Buchwesens (LGB). Hrsg. von Severin Corsten. 2., völlig neu bearbeitete und erweiterte Auflage. Bd. IV. Hiersemann, Stuttgart 1989. S. 256. ISBN 3-7772-9501-9
  • Fritz Funke: Buchkunde. Ein Überblick über die Geschichte des Buch- und Schriftwesens. Verlag Dokumentation: München 1969
  • Walter Gebhardt: Nürnberg macht Druck! Von der Medienhochburg zum Printzentrum. In: Marion Voigt (Hg.): Lust auf Bücher. Nürnberg für Leser. Nürnberg. 2005; S. 11-43
  • F. Geldner: Die deutschen Inkunabeldrucker. Ein Handbuch der deutschen Buchdrucker des XV. Jahrhunderts nach Druckorten. Teil 1. Das deutsche Sprachgebiet. Hiersemann, Stuttgart 1968. ISBN 3-7772-6825-9
  • Oskar von Hase (Bearbeiter): Verlagsverzeichnis der Koberger. 1885
  • Oskar von Hase (Hrsg.): Brieffbuch der Koberger zw Nurmbergk. Breitkopf, Leipzig 1881
  • Oscar von Hase: Die Koberger. Eine Darstellung des buchhändlerischen Geschäftsbetriebes in der Zeit des Überganges vom Mittelalter zur Neuzeit. Van Heusden, Amsterdam; Breitkopf und Härtel, Wiesbaden 1967; 3. Auflage, Neudruck der 2. neugearbeiteten Auflage 1885
  • Albert Schramm: Der Bilderschmuck der Frühdrucke. Band 17: Die Drucker in Nürnberg. Teil 1: Anton Koberger. Hiersemann, Leipzig 1934
  • Early books. Koberger’s first book, the Apocryphal New Testament, Roman law transformed into European law, the abdication of Charles V, Gongorism in Lima, incunable printing in Sicily, Pomeranian and Breton imprints, a contemporary account of the court of Tamerlane in Samarkand, Prester John, Pirckheimer’s Juvenal, humanism in Poland, Michelangelo’s Sonnets, the prototypographer of France, Petrarch’s coronation, Tritheim and the beginning of library science, first illustrated Vergil printed in Italy. Bernard Quaritch Ltd., London 1997
  • E. Voulliéme: Die deutschen Drucker des fünfzehnten Jahrhunderts. 2. Auflage. Verlag der Reichdruckerei, Berlin 1922.
  • Georg Wolfgang Karl Lochner: Koberger, Anton (Drucker). In: Allgemeine Deutsche Biographie (ADB). Band 16, Duncker & Humblot, Leipzig 1882, S. 366—368.
  • Ingrid Münch: Anton Koberger. In: Biographisch-Bibliographisches Kirchenlexikon (BBKL). Band 4, Herzberg 1992, ISBN 3-88309-038-7, Sp. 196—200.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Կոբերգեր» հոդվածին։