Աննե-Քաթրինա Վեսթլի
Աննե-Քաթրինա Վեսթլի | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15, 1920[1][2][3] |
Ծննդավայր | Ռենա, Նորվեգիա, Հեդմարկ, Նորվեգիա |
Վախճանվել է | դեկտեմբերի 15, 2008[1][2][3] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Mjøndalen, Բուսկերուդ, Նորվեգիա |
Գերեզման | Վեստրե գրավլունդ |
Մասնագիտություն | դերասանուհի, գրող, թարգմանչուհի և մանկագիր |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Կրթություն | Օսլոյի համալսարան |
Ժանրեր | մանկա-պատանեկան գրականություն |
Պարգևներ | |
Ամուսին | Յոհան Վեսթլի[5] |
Զավակներ | Jo Vestly? և Håkon Vestly? |
Ազգականներ | Ինգրիդ Շուլերուդ |
Anne-Cath. Vestly Վիքիպահեստում |
Աննե-Քաթրինա Վեսթլի (նորվ.՝ Anne-Catharina Vestly, փետրվարի 15, 1920[1][2][3], Ռենա, Նորվեգիա, Հեդմարկ, Նորվեգիա - դեկտեմբերի 15, 2008[1][2][3], Mjøndalen, Բուսկերուդ, Նորվեգիա)[6], նորվեգացի մանկագիր։ Շվեդները նրան հաճախ համեմատում են Աստրիդ Լինդգրենի հետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննե-Քաթրինա Շուլերուն ծնվել է Նորվեգիայի Ռենա քաղաքում։ Նրա առաջին գիրքը՝ Ole Aleksander Filibom-bom-bom, ի վերջո, վերաճել է գրքերի շարքի՝ 12 գիրք։ «Ավրորա» (1966-1972 թթ.) շարքում Աննե-Քաթրինա Վեսթլին վիճարկում է ավանդական գենդերային դերերը՝ պատկերելով մի ընտանիք, որտեղ մայրն աշխատում է որպես իրավաբան, իսկ հայրը, ով անտիկ պատմության թեկնածուի կոչում ունի, մնում է տանը և խնամում իրենց երկու երեխաներին։
Աննե-Քաթրինա Վեսթլիի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Ութ երեխաները և բեռնատարը» (նորվեգերեն՝ Åtte små, to store og en lastebil) պատմում է Օսլոյում մի փոքրիկ բնակարանում ապրող ութ երեխա ունեցող ընտանիքի մասին։ Այն 9 գրքերի շարքի առաջին գիրքն էր, որի վերջին գիրքը՝ երեխաների տատիկի մասին, լույս է տեսել 2000 թվականին։ Շարքը հայտնի է որպես «Ութ երեխաներ» (Mormor og de åtte ungene): Այն ամենահայտնի նորվեգական մանկական գրքերի շարքից է։
Վեսթլին հանդես է եկել նաև որպես դերասան։ «Տատիկն ու ութ երեխաները» (Mormor og de åtte ungene) գրքի էկրանավորված տարբերակում նկարահանվել է տատիկի դերում, Kanutten og Romeo Klive (1963) մանկական հեռուստաշոուում խաղացել է Ալֆ Պրոյսենի հետ։
1946 թվականին ամուսնացել է Յոհան Վեսթլիի հետ, ով մինչև մահ նկարազարդել է Աննե-Քաթրինայի բոլոր գրքերը (որոշ անգլերեն թարգմանություններ նկարազարդել է Յոն Դյուկը)։ Աննե-Քաթրինան եղել է Մոնց Շուլերուի քույրը, Ինգրիդ Շուլերուի հորաքույրը։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի սկզբում Աննե-Քաթրինայի մոտ ախտորոշվել է Ալցհայմերի հիվանդություն։ Ընտանիքի անդամները հավաստել են, որ նրա մոտ հիվանդության նշաններն ի հայտ են եկել մի քանի տարի առաջ, նախքան ախտորոշումը։ Կյանքի վերջին տարիներն անց է կացրել ծերանոցում, որտեղ մահացել է 2008 թվականի դեկտեմբերի 15-ին 88 տարեկան հասակում[6]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Riksmål գրական մրցանակ, 1977 թ.
- «Պեր Գյունտ» մրցանակ, 1980 թ.
- Alf Prøysens Ærespris, 1986 թ.
- Նորվեգացի գրավաճառների մրցանակ, 1986 թ. (Mormor og de åtte ungene på sykkeltur i Danmark գրքի համար)
- Spellemannprisen 1991 թ. (Marte og mormor og mormor og Morten 1-4 ալբոմի համար)
- Սուրբ Օլաֆի շքանշան, 1992 թ.
- Նորվեգիայի արվեստի խորհրդի պատվավոր մրցանակ, 1994 թ.
- Բրագի մրցանակ, 1995 թ.
- Prillarguri մրցանակ, 2000 թ.
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրական գործունեության ընթացքում (1953-2004 թթ.) գրել է շուրջ 56 անուն գիրք։ Գրքերը թարգմանվել են 16 լեզուներով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 ПроДетЛит (ռուս.) — 2019.
- ↑ https://www.riksmalsforbundet.no/sprakpriser/barne-og-ungdomsbokprisen/
- ↑ Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- ↑ 6,0 6,1 Hedeman, Anders (2008 թ․ դեկտեմբերի 15). «Anne-Cath. Vestly er død». Aftenposten (Norwegian). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 15-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննե-Քաթրինա Վեսթլի» հոդվածին։ |
|
- Փետրվարի 15 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Նորվեգիայում ծնվածներ
- Դեկտեմբերի 15 մահեր
- 2008 մահեր
- Նորվեգիայում մահացածներ
- Օսլոյի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Նորվեգացի գրողներ
- 20-րդ դարի կին գրողներ
- Նորվեգացի կին գրողներ
- Նորվեգացի մանկագիրներ
- Նորվեգացի դերասանուհիներ
- Նորվեգացի թարգմանիչներ
- 21-րդ դարի կին գրողներ