Ինգրիդ Շուլերու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ինգրիդ Շուլերու
Ingrid Schulerud 2009-06-03 (bilde 01).JPG
Ծնվել էհուլիսի 8, 1959(1959-07-08) (60 տարեկան)
ԾննդավայրՕսլո, Նորվեգիա
ՔաղաքացիությունFlag of Norway.svg Նորվեգիա
ԿրթությունՕսլոյի համալսարան
Մասնագիտությունպետական ծառայող և դիվանագետ
ԱմուսինԵնս Սթոլթենբերգ
Ծնողներհայր՝ Mentz Schulerud?
Քաղաքական կուսակցությունՆորվեգական բանվորական կուսակցություն
ԵրեխաներCatharina Stoltenberg?[1]
Ingrid Schulerud Վիքիպահեստում

Ինգրիդ Շուլերու (անգլ.՝ Ingrid Schulerud, հուլիսի 8, 1959(1959-07-08), Օսլո, Նորվեգիա), նորվեգացի դիվանագետ[2][3]:

Ինգրիդ Շուլերուն 2015 թվականի ապրիլի 17-ին Նորվեգիայի Թագավորության կողմից նշանակվել է Բելգիայում դեսպան[4][5]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինգրիդի հայրը՝ Մենս Շուլերուն գրող և ռադիոհաղորդավար էր, ով հայտնի էր իր հարազատ քաղաքի՝ Օսլոյի մասին հանրագիտարանային գիտելիքներով: Նրա քույրը՝ Ինգրիդի հորաքույրը, մանկական գրքերի նորվեգացի հեղինակ Աննե-Քաթրինա Վեսթլին էր[6]:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուլերուն հաճախել է Օսլոյ Մայր տաճարի դպրոցը, որտեղ նա հանդիպել է Ենսին, երբ երկուսն էլ տասնյոթ տարեկան էին: Այստեղ, Ազգային Ուսանողական Միության ներկայացուցիչների ընտրության ժամանակ Շուլերուն հաղթում է իր ապագա ամուսնուն՝ առաջնորդելով սոցիալիստական կուսակցության ձախ թևը[3]:

Ընտանեկան կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուլերուն ամուսնացած է նորվեգացի պետական քաղաքական գործիչ, 2000-2001 և 2005-2013 թվականներին Նորվեգիայի վարչապետ, 2014 թվականից ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հետ: Լինելով վարչապետի կին, նա սկզբնական ժամանակաշրջանում՝ ավելի քան մեկ տարի, խուսափել է ամուսնու հետ պետական այցեր կատարել: Նրանք այցելել են Հնդկաստան 2001 թվականին: Շուլերուն նախընտրել է ԶԼՄ-ների ուշադրությունից դուրս մնալ՝ հիմնականում պաշտպանելով իր երեխաներին: Ամուսնական զույգն ունի մեկ որդի և մեկ դուստր[3]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատինական Ամերիկայում ճամփորդելուց հետո Շուլերուն ցանկանում էր աշխատել զարգացող կազմակերպությունների համար, սակայն Միջազգային զարգացման նախարարության կողմից նշանակվեց զբաղվել Համաշխարհային բանկի նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության ուսումնասիրությամբ: Սա հանգեցրեց նրան, որ նա դադարեցրեց իր ընթացիկ ուսումը մագիստրոսական աստիճանում, որն ավարտեց 1988 թվականին:

1990 թվականին Շուլերուն Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում Նորվեգիայի դեսպանատանն էր աշխատում, և երբ նրա ամուսինը նշանակվում է Բնապահպանության նախարարության պետքարտուղար, դա պատճառ է հանդիսանում, որ նա վերադառնա Նորվեգիա: Հետագայում նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել նախարարությունում, հիմնականում Մերձբալթիկայում և Կենտրոնական Եվրոպայում:

Նա Նորվեգիայում Արտաքին գործերի նախարարությունում Կենտրոնական Եվրոպայի և Եվրոպական տնտեսական տարածքի ֆինանսավորման գլխավոր տնօրենի տեղակալն է եղել մինչև 2015 թվականի ապրիլին Բելգիայում Նորվեգիայի դեսպան դառնալը[7][8]:

Նա ակտիվ գործունեություն է ծավալել Նորվեգիայի քաղաքացիական ծառայության միությունում, աջակցել է Նորվեգիայի ազգային պաշտպանության քոլեջին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.aftenposten.no/norge/politikk/i/WByKr/Kona-ville-ikke-at-Stoltenberg-skulle-bli-NATO-sjef
  2. «Schulerud Becomes Ambassador to Belgium»։ 'VG News, Norway'։ 17 April 2015։ Վերցված է 20 May 2017 
  3. 3,0 3,1 3,2 «World Biography for Jens Stoltenberg of Norway»։ NotableBiographies.com։ 'Encyclopedia of World Biography'։ 20 May 2017։ Վերցված է 20 May 2017 
  4. Karlsen Kirsten (17 April 2015)։ «Ingrid Schulerud blir Belgia-ambassadør»։ Dagbladet (Norwegian)։ Վերցված է 17 April 2015 
  5. «Ingrid Schulerud Becomes Ambassador in Brussels, Belgium»։ 'E24, Oslo, Norway'։ 17 April 2015։ Վերցված է 20 May 2017 
  6. "Schulerud Becomes Ambassador to Belgium". 'VG News, Norway'. 17 April 2015. Retrieved 20 May 2017.
  7. «Inauguration Speech by Ambassador Schulerud, Norway»։ YouTube.com։ 'CVAR/Severis Foundation, Norway'։ 15 September 2014։ Վերցված է 20 May 2017 
  8. «Transcript of Inauguration Speech by Ambassador Schulerud, Norway»։ 'CVAR/Severis Foundation, Norway'։ 15 September 2014։ Վերցված է 20 May 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]