Աննե-Քաթրինա Վեսթլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննե-Քաթրինա Վեսթլի
Ծնվել էփետրվարի 15, 1920(1920-02-15)[1][2][3]
ԾննդավայրՌենա, Նորվեգիա, Հեդմարկ, Նորվեգիա
Վախճանվել էդեկտեմբերի 15, 2008(2008-12-15)[1][2][3] (88 տարեկան)
Վախճանի վայրMjøndalen, Բուսկերուդ, Նորվեգիա
ԳերեզմանՎեստրե գրավլունդ
Մասնագիտությունդերասանուհի, գրող, թարգմանչուհի և մանկագիր
Քաղաքացիություն Նորվեգիա
ԿրթությունՕսլոյի համալսարան
Ժանրերմանկա-պատանեկան գրականություն
Պարգևներ
ԱմուսինՅոհան Վեսթլի[5]
ԶավակներJo Vestly? և Håkon Vestly?
 Anne-Cath. Vestly Վիքիպահեստում

Աննե-Քաթրինա Վեսթլի (նորվ.՝ Anne-Catharina Vestly, փետրվարի 15, 1920(1920-02-15)[1][2][3], Ռենա, Նորվեգիա, Հեդմարկ, Նորվեգիա - դեկտեմբերի 15, 2008(2008-12-15)[1][2][3], Mjøndalen, Բուսկերուդ, Նորվեգիա)[6], նորվեգացի մանկագիր։ Շվեդները նրան հաճախ համեմատում են Աստրիդ Լինդգրենի հետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննե-Քաթրինա Շուլերուն ծնվել է Նորվեգիայի Ռենա քաղաքում։ Նրա առաջին գիրքը՝ Ole Aleksander Filibom-bom-bom, ի վերջո, վերաճել է գրքերի շարքի՝ 12 գիրք։ «Ավրորա» (1966-1972 թթ.) շարքում Աննե-Քաթրինա Վեսթլին վիճարկում է ավանդական գենդերային դերերը՝ պատկերելով մի ընտանիք, որտեղ մայրն աշխատում է որպես իրավաբան, իսկ հայրը, ով անտիկ պատմության թեկնածուի կոչում ունի, մնում է տանը և խնամում իրենց երկու երեխաներին։

Աննե-Քաթրինա Վեսթլիի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Ութ երեխաները և բեռնատարը» (նորվեգերեն՝ Åtte små, to store og en lastebil) պատմում է Օսլոյում մի փոքրիկ բնակարանում ապրող ութ երեխա ունեցող ընտանիքի մասին։ Այն 9 գրքերի շարքի առաջին գիրքն էր, որի վերջին գիրքը՝ երեխաների տատիկի մասին, լույս է տեսել 2000 թվականին։ Շարքը հայտնի է որպես «Ութ երեխաներ» (Mormor og de åtte ungene): Այն ամենահայտնի նորվեգական մանկական գրքերի շարքից է։

Վեսթլին հանդես է եկել նաև որպես դերասան։ «Տատիկն ու ութ երեխաները» (Mormor og de åtte ungene) գրքի էկրանավորված տարբերակում նկարահանվել է տատիկի դերում, Kanutten og Romeo Klive (1963) մանկական հեռուստաշոուում խաղացել է Ալֆ Պրոյսենի հետ։

1946 թվականին ամուսնացել է Յոհան Վեսթլիի հետ, ով մինչև մահ նկարազարդել է Աննե-Քաթրինայի բոլոր գրքերը (որոշ անգլերեն թարգմանություններ նկարազարդել է Յոն Դյուկը)։ Աննե-Քաթրինան եղել է Մոնց Շուլերուի քույրը, Ինգրիդ Շուլերուի հորաքույրը։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի սկզբում Աննե-Քաթրինայի մոտ ախտորոշվել է Ալցհայմերի հիվանդություն։ Ընտանիքի անդամները հավաստել են, որ նրա մոտ հիվանդության նշաններն ի հայտ են եկել մի քանի տարի առաջ, նախքան ախտորոշումը։ Կյանքի վերջին տարիներն անց է կացրել ծերանոցում, որտեղ մահացել է 2008 թվականի դեկտեմբերի 15-ին 88 տարեկան հասակում[6]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Riksmål գրական մրցանակ, 1977 թ.
  • «Պեր Գյունտ» մրցանակ, 1980 թ.
  • Alf Prøysens Ærespris, 1986 թ.
  • Նորվեգացի գրավաճառների մրցանակ, 1986 թ. (Mormor og de åtte ungene på sykkeltur i Danmark գրքի համար)
  • Spellemannprisen 1991 թ. (Marte og mormor og mormor og Morten 1-4 ալբոմի համար)
  • Սուրբ Օլաֆի շքանշան, 1992 թ.
  • Նորվեգիայի արվեստի խորհրդի պատվավոր մրցանակ, 1994 թ.
  • Բրագի մրցանակ, 1995 թ.
  • Prillarguri մրցանակ, 2000 թ.

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրական գործունեության ընթացքում (1953-2004 թթ.) գրել է շուրջ 56 անուն գիրք։ Գրքերը թարգմանվել են 16 լեզուներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 ПроДетЛит (ռուս.) — 2019.
  4. https://www.riksmalsforbundet.no/sprakpriser/barne-og-ungdomsbokprisen/
  5. Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  6. 6,0 6,1 Hedeman, Anders (2008 թ․ դեկտեմբերի 15). «Anne-Cath. Vestly er død». Aftenposten (Norwegian). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 15-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննե-Քաթրինա Վեսթլի» հոդվածին։