Jump to content

Անիտա Լասկեր-Ուոլֆիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անիտա Լասկեր-Ուոլֆիշ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 17, 1925(1925-07-17)[1][2] (99 տարեկան)
ԾննդավայրՎրոցլավ, Ներքին Սիլեզիա, Պրուսիայի ազատ պետություն[3] կամ Միացյալ Թագավորություն[4]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  Գերմանիա
ԿրթությունՔեմբրիջի համալսարան
Մասնագիտությունթավջութակահար, գրող և երաժիշտ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱուշվիցի կանանց նվագախումբ և Անգլիական կամերային նվագախումբ
ԵրեխաներՌաֆայել Ուոլֆիշ
 Anita Lasker-Wallfisch Վիքիպահեստում

Անիտա Լասկեր-Ուոլֆիշ (անգլ.՝ Anita Lasker-Wallfisch, հուլիսի 17, 1925(1925-07-17)[1][2], Վրոցլավ, Ներքին Սիլեզիա, Պրուսիայի ազատ պետություն[3] և Միացյալ Թագավորություն[4]), թավջութակահար և Աուշվիցի կանանց նվագախմբի կենդանի մնացած անդամ[7][8]։

Լասկերը ծնվել է գերմանա-հրեական ընտանիքում Լեհաստանի Վրոցլավ քաղաքում և ունեցել է երկու քույր՝ Մարիանան ու Ռենատան։ Նրա հայրը՝ Ալֆոնսը, որը հանրահայտ շախմատիստ Էդուարդ Լասկերի եղբայրն էր, իրավաբան էր, իսկ մայրը՝ ջութկահար[8]։ 1933 թվականից ենթարկվել են խտրական վերաբերմունքի, բայց քանի որ նրանց հայրը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում կռվել էր ռազմաճակատում ու արժանացել «Երկաթե խաչ» շքանշանի, ընտանիքը որոշ չափով անձեռնմխելիություն է ձեռք բերել նացիստական հետապնդումներից[7]։

Երկրորդ համաշխարհային պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականին ընտանիքի ավագ դուստր Մարիանան փախել է Անգլիա[9] և դարձել Եվրոպական մայրցամաքում իրականացված Հոլոքոստից փրկված ընտանիքի միակ անդամը։ 1942 թվականի ապրիլին Լասկերի ծնողներին ձերբակալել են ու ենթադրվում է, որ նրանք մահացել են Լյուբլինի մոտակայքում[7]։ Անիտան ու Ռենատան չեն տեղահանվել, քանի որ աշխատում էին թղթի գործարանում։ Այնտեղ նրանք հանդիպել են ֆրանսիացի ռազմագերիների ու սկսել թուղթ կեղծել՝ հնարավորություն տալով ֆրանսիացի հարկադիր աշխատողներին հետ վերադառնալ Ֆրանսիա[7]։

«Ես երբեք չէի կարող ընդունել, որ ինձ պետք է սպանեն միայն նրա համար, որ ես այդպես եմ ծնվել, այսպիսով ես որոշեցի գերմանացիներին ինձ սպանելու ավելի հարմար առիթ տալ»[8]։

1942 թվականի սեպտեմբերին փորձել են փախչել Ֆրանսիա, բայց կեղծարարության համար գեստապոյի կողմից ձերբակալվել են Բրեսլավի կայարանում։ Փրկվել է միայն նրանց ճամպրուկը, որն արդեն դրել էին գնացքում, իսկ գեստապոն անհանգստացած դրա կորստով՝ մանրամասն նկարագրել է դրա գույնն ու չափը[7]

«Ես բանտում էի մոտավորապես մեկ տարի ու մի օր ինձ ցած կանչեցին։ Մի ճամպրուկ էր ժամանել․ կարո՞ղ էի ես այն ճանաչել։ Դա իմ ճամպրուկն էր։ Նրանք գողացել էին ամեն ինչ, սպանել էին ամենքին, բայց այդ ճամպրուկը մեծ նշանակություն ուներ նրանց համար։ Նրանք գտել էին ճամպրուկն ու ամեն ինչ կարգին էր, թեև ես այն այլևս չտեսա, քանի որ այն ուղարկվել էր բանտի պահոցներից մեկն, իսկ հետագայում ես մի պահակի տեսա, որը կրում էր իմ զգեստներից մեկը»[7]։

Համակենտրոնացման ճամբարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիտային ու Ռենատային Աուշվից են ուղարկել 1943 թվականի դեկտեմբերին[10] տարբեր բանտային գնացքներով, որը պակաս խայտառակ տարբերակ չէր, քան կենդանիներ տեղափոխելու համար նախատեսված փոխադրամիջոցները, և պակաս անվտանգ էլ չէր, քանի որ ժամանման ընտրություն գոյություն չուներ[8]։ Աուշվիցի կանանց նվագախմբում նվագելը փրկել է նրան, քանի որ թավջութակահարներին փոխարինող գտնելը դժվար էր։ Նվագախումբը քայլերթեր էր նվագում առավոտյան ու երեկոյան, երբ հարկադիր աշխատողները մեկնում էին աշխատելու ու վերադառնում աշխատանքից։ Նրանք նաև համերգներ էին տալիս պահնորդական ջոկատների համար[7]։

1944 թվականի հոկտեմբերին Կարմիր բանակի առաջխաղացմամբ պայմանավորված Աուշվիցը տարհանվել է։ Անիտան 3000 այլոց հետ գնացքով տեղափոխվել է Բերգեն-Բելզենի համակենտրոնացման ճամբար[10] և գոյատևել է վեց ամիս՝ առանց համարյա որևէ բան ուտելու[8]։ Բրիտանական բանակի կողմից ազատագրվելուց հետո նրան տեղափոխել են մոտակայքում գտնվող տեղահանվածների ճամբար։ Նրա քույրը՝ Ռենատան, որն անգլերեն խոսել գիտեր, բրիտանական բանակում թարգմանիչ է դարձել[7]։

1945 թվականի սեպտեմբերից մինչև նոյեմբեր տեղի ունեցած բելզենյան դատավարության ընթացքում ի թիվա այլոց Անիտան նույնպես ցուցմունք է տվել ճամբարի հրամանատար Յոզեֆ Կրամերի, ճամբարի բժիշկ Ֆրից Քլայնի ու ճամբարի հրամանատարի տեղակալ Ֆրանց Հյոսլերի դեմ, որոնք բոլորն էլ մահվան են դատապարտվել ու կախվել նույն տարում[10]։

Պատերազմից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականին Մարիանայի օգնությամբ Անիտան ու Ռենատան տեղափոխվել են Մեծ Բրիտանիա[7][8]։ Անիտան ամուսնացել է դաշնակահար Փիթեր Ուոլֆիշի հետ և ունեցել երկու զավակ[8]․ որդին թավջութակահար Ռաֆայել Ուոլֆիշն է, իսկ դուստրը՝ Մայա Ջեյքոբս-Ուոլֆիշը, հոգեթերապևտ է։ Անիտան համահիմնադրել է անգլիական կամերային նվագախումբը (ECO)[11], որտեղ կատարումներով հանդես է եկել և՛ որպես անդամ, և՛ որպես մենակատար ու միջազգային շրջագայություններ կատարել։ Կոմպոզիտոր Բենջամին Ուոլֆիշը նրա թոռն է։

Համարյա 50 տարի Գերմանիայից հեռու ապրելուց հետո անգլիական կամերային նվագախմբի կազմում շրջագայությամբ այնտեղ է ժամանել 1994 թվականին։ Այդ ժամանակից ի վեր, որպես նացիստական ժամանակաշրջանի ականատես ու զոհ, այցելել է գերմանական ու ավստրիական դպրոցներ ու զրույցներ անցկացրել իր վերապրածի մասին[12]։ 1996 թվականին հրատարակել է իր «Ժառանգեք ճշմարտությունը» վերնագրով հուշագրությունը[13]։

Տարիների ընթացքում իր կյանքի պատմությունը պատմել է բազմաթիվ հարցազրույցներում, օրինակ՝ Շոա հիմնադրամի տեսողական պատմության արխիվում (1998) և «Հարկադիր աշխատանք 1939–1945» առցանց արխիվում (2006)[14]։ 2000 թվականին հարցազրույց է տվել «National Life Stories» (C410/186) կազմակերպությանը Բրիտանական գրադարանի «Հրեական համայնքի կենդանի հիշողությունը» կոչվող հավաքածուի համար[15]։

2011 թվականին Քեմբրիջի համալսարանի կողմից արժանացել է աստվածաբանության դոկտորի պատվավոր կոչման[11]։

2018 թվականին Բունդեսթագում Աուշվիցի ազատագրման 73-րդ տարեդարձի առիթով հանդես է եկել հիշատակի ճառով[9]։

2019 թվականի դեկտեմբերին Լասկերը մասնակցել է Օսվենցիմում բանտարկյալների գրած և կատարած երաժշտության մասին ամերիկյան «60 րոպե» հեռուստաշոուին[16]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 3,2 Geo, Geo (գերմ.)Gruner + Jahr, 1976. — ISSN 0342-8311
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. https://www.nationalstiftung.de/pdf/PM2_04_04_19.pdf
  6. Steinmeier ehrt Holocaust-Überlebende (գերմ.) // tagesschau.deARD, 2020.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 Stephen Moss (2005 թ․ հունվարի 13). «Anita Lasker Wallfisch profile». The Guardian. Վերցված է 2007 թ․ մայիսի 26-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 Anita Lasker-Wallfisch (2003). «Testimony from "Survival: Holocaust Survivors Tell Their Story"» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 11-ին.
  9. 9,0 9,1 "Deutscher Bundestag, Remembering the victims of National Socialism with Anita Lasker-Wallfisch", 31 January 2018; retrieved 5 February 2018.
  10. 10,0 10,1 10,2 Law reports of trials of war criminals, selected and prepared by the United Nations War Crimes Commission – Volume II, The Belsen Trial (PDF). London, UK: United Nations War Crimes Commission. 1947. էջ 21f. Վերցված է 2019 թ․ հուլիսի 16-ին. «Anita Lasker, who lived in Breslau before her arrest, was sent to Auschwitz in December, 1943. She was transferred to Belsen in November, 1944. She claimed that she saw Kramer, Hoessler and Dr. Klein take part in selections for the gas chamber.»
  11. 11,0 11,1 «Honorary Degrees 2011 nominations announced: Cambridge University». 2011. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  12. Interview Արխիվացված 7 Նոյեմբեր 2012 Wayback Machine, Radio Frec broadcast 19 January 2009; accessed 22 November 2014.
  13. Lasker-Wallfisch, Anita (1996). Inherit the truth, 1939–1945: The documented experiences of a survivor of Auschwitz and Belsen. London, UK: Giles de la Mare. էջ 168. ISBN 9781900357012.
  14. Interview Archive "Forced Labor 1939–1945. Memory and History", za072(չաշխատող հղում); retrieved 5 February 2018.
  15. National Life Stories, 'Lasker-Wallfisch (1 of 11) National Life Stories Collection: 'The Living Memory of the Jewish Community', The British Library Board, 2000 Արխիվացված 2021-05-20 Wayback Machine; retrieved 7 October 2017.
  16. https://www.cbsnews.com/video/holocaust-prisoners-in-nazi-concentration-camps-made-music-now-its-being-discovered-and-performed-60-minutes-2019-12/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անիտա Լասկեր-Ուոլֆիշ» հոդվածին։