Անդրեյ Տարկովսկին (1932–1986)[1] խորհրդային ռեժիսոր է, որը համարվում է բոլոր ժամանակների լավագույններից մեկը[2][3][4]։ Իր երեսուն տարվա կարիերայի ընթացքում Տարկովսկին նկարահանել է մի քանի ուսանողական ֆիլմեր և յոթ խաղարկային ֆիլմեր[3], համատեղ նկարահանել է վավերագրական ֆիլմ և գրել է բազմաթիվ սցենարներ։ Նա նաև ներկայացում է բեմադրել և գիրք է գրել։
Ծնվելով ԽՍՀՄ-ում, Տարկովսին սկսել է իր կարիերան ՎԳԻԿ-ում, որտեղ ուսանողական ֆիլմեր է նկարահանել[5]։ 1956 թվականին նա կատարել է իր ռեժիսորական դեբյուտը՝ «Մարդասպանները» ուսանողական ֆիլմով, որը Էռնեստ Հեմինգուեյի նույնանուն կարճ պատմվածքի ադապտացիան է[6]։ Իր առաջին լիամետրաժ ֆիլմը 1962 թվականի «Իվանի մանկությունը» ֆիլմն է[7], որը Վենետիկի կինոփառատոնի ժամանակ արժանացել է Ոսկե առյուծ մրցանակի[8]։ 1966 թվականին նկարահանել է «Անդրեյ Ռուբլյով» պատմական դրաման, որը նրան արժանացրել է Կաննի կինոփառատոնի միջազգային քննադատների մրցանակի[9]։
1972 թվականին նա նկարահանել է «Սոլարիս» գիտաֆանտաստիկ ֆիլմը, որը պատասխան էր Սթենլի Կուբրիկի«2001 թվականի տիեզերական ոդիսականը» (1968) ֆիլմին[10]։ «Սոլարիսը» հիմնված է Ստանիսլավ Լեմի համանուն վեպի վրա և արժանացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակի[11][12]։ Նրա հաջորդ ֆիլմը «Հայելի» (1975) ֆիլմն է։ 1976 թվականին Տարկովսկին բեմադրել է իր միակ ներկայացումը՝ Ուիլյամ Շեքսպիրի«Համլետը»Լենկոմ թատրոնում։ Տարկովսկուն դիտելով որպես այլախոհի, խորհրդային իշխանությունները մի քանի ներկայացումներից հետո արգելել են այն[13]։ Խորհրդային Միությունում իր վերջին արտադրած ֆիլմը 1979 թվականի «Ստալկեր»-ն է, ինչը նրան արժանացրել է Կաննի կինոփառատոնի էկումենիկ ժյուրիի մրցանակի[14]։
1979 թվականին Տարկովսկին լքել է Խորհրդային Միությունը և նկարահանել է «Նոստալգիա» և դրան կից «Ճանապարհորդելու ժամանակն է» ֆիլմերը[15]։ Կաննի կինոփառատոնի ժամանակ «Նոստալգիան» արժանացել է էկումենիկ ժյուրիի մրցանակի, սակայն խորհրդային իշխանությունները նրան արգելել են ստանալ Ոսկե արմավենու ճյուղը[16]։ 1985 թվականին նա հրատարակել է «Հիշելով ժամանակը» գիրքը, որտեղ ուսումնասիրել է արվեստը և կինոն[17]։ Նրա վերջին՝ «Զոհաբերություն» ֆիլմը արտադրվել է Շվեդիայում՝ նրա մահից կարճ ժամանակ անց։ Ֆիլմը Տարկովսկուն արժանացրել է իր երկրորդ Գրան պրիին Կաննում, ինչպես նաև երկրորդ միջազգային քննադատության մրցանակը, լավագույն գեղարվեստական ներդրումն և մեկ այլ էկումենիկ ժյուրիի մրցանակ[18]։ 1990 թվականին հետմահու արժանացել է Լենինյան մրցանակի՝ Խորհրդային Միության ամենահեղինակավոր մրցանակին[19]։
↑«The Mirror». Rotten Tomatoes. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 1-ին.
↑Le Fanu, Mark (2017 թ․ հուլիսի 18). «Stalker: Meaning and Making». The Criterion Collection. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 1-ին.