Մարդասպանները (ֆիլմ, 1956)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդասպանները
ռուս.՝ Убийцы
Երկիր ԽՍՀՄ
Ժանրթրիլեր և գրական ստեղծագործության էկրանավորում
Հիմք«Մարդասպանները»
1927 թվականի պատմվածք
Թվական1956
Պրեմիերա1956 (ԽՍՀՄ)
Լեզուռուսերեն
ՌեժիսորՄարիկա Բեյկու
Ալեքսանդր Գորդոն
Անդրեյ Տարկովսկի
Սցենարի հեղինակԱլեքսանդր Գորդոն, Էռնեստ Հեմինգուեյ[1] և Անդրեյ Տարկովսկի[1]
ԴերակատարներՅուլի Ֆայթ
Ալեքսանդր Գորդոն
Վալենտին Վինոգրադով
Անդրեյ Տարկովսկի
Վասիլի Շուկշին
ՕպերատորԱլֆրեդո Ալվարես
Ալեքսանդր Ռիբին
Տևողություն19 րոպե

«Մարդասպանները» (ռուս.՝ Убийцы), խորհրդային և ռուս կինոռեժիսոր Անդրեյ Տարկովսկու և նրա համակուրսեցիներ Մարիկա Բեյկուի և Ալեքսանդր Գորդոնի 1956 թվականի ուսանողական ֆիլմը[2]։ Ֆիլմը հիմնված է Էռնեստ Հեմինգուեյի «Մարդասպանները» պատմվածքի վրա, որը գրվել է 1927 թվականին[3]։ Սա Տարկովսկու առաջին ֆիլմն է, որը նկարահանվել էր, երբ նա Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտի (ՎԳԻԿ) ուսանող էր[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մարդասպանները» Էռնեստ Հեմինգուեյի կարճ պատմվածքի էկրանավորումն է։ Պատմությունը բաժանված է երեք տեսարանների։ Առաջին և երրորդ տեսարանների ռեժիսորներն էին Բեյկուն և Տարկովսկին, երկրորդը՝ Գորդոնը։

Առաջին տեսարանում Նիք Ադամսը (Յուլի Ֆայթ) հետևում է երկու գանգստերների (Վալենտին Վինոգրադով և Վադիմ Նովիկով)՝ սև վերարկուներով և սև գլխարկներով, որոնք մտնում են փոքրիկ քաղաքի ճաշարան, որտեղ Ադամսը ճաշում է։ Նրանք սեփականատիրոջը՝ Ջորջին (Ալեքսանդր Գորդոն) ասում են, որ փնտրում են բռնցքամարտիկ Օլե Անդրեսոնին և ցանկանում են սպանել նրան։ Նրանք կապում են Նիք Ադամսին և խոհարար Սեմին և սպասում են, թե երբ կհայտնվի Օլե Անդրեսոնին։ Երեք այցելուներ մտնում են ռեստորան, սակայն Ջորջը նրանց դուրս է հանում։ Այցելուներից մեկին մարմնավորում է Տարկովսկին, ով սուլում էր «Lullaby of Birdland» երգը։

Երկրորդ տեսարանը ցույց է տալիս, որ Նիք Ադամսը այցելում է Օլե Անդրեսոնին (Վասիլի Շուկշին) իր ապաստարանում՝ փոքրիկ սենյակում։ Նա զգուշացնում է Անդրեսոնին երկու գանգստերների մասին, բայց Անդրեսոնը հաշտվել է իր ճակատագրի հետ և չի ցանկանում փախչել։

Երրորդ տեսարանը ցույց է տալիս, որ Ադամսը վերադառնում է ճաշարան և սեփականատիրոջը տեղեկացնում Անդրեսոնի որոշման մասին։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յուլի Ֆայթ՝ Նիք Ադամս
  • Ալեքսանդր Գորդոն՝ Ջորջ
  • Վալենտին Վինոգրադով՝ Ալ
  • Վադիմ Նովիկով՝ Մաքս
  • Յուրի Դուբրովին՝ 1-ին հաճախորդ
  • Անդրեյ Տարկովսկի՝ 2-րդ հաճախորդ
  • Վասիլի Շուկշին՝ Օլե Անդրեսոն
  • Էրմենգելդ Կոնովալով՝ խոհարար Սեմ

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսանողները ստիպված էին աշխատել ֆիլմերի վրա երկու-երեք հոգանոց խմբերով՝ ՎԳԻԿ կինոդպրոցում սարքավորումների պակասի պատճառով։ Անդրեյ Տարկովսկին և Ալեքսանդր Գորդոնը Մարիկա Բեյկուին խնդրել են աշխատել իրենց հետ։ Էռնեստ Հեմինգուեյի պատմվածքի էկրանավորման գաղափարը պատկանում էր Տարկովսկուն։ Բոլոր դերակատարները ՎԳԻԿ-ի ուսանողներ էին, իսկ տեսախցիկով և լուսավորությամբ զբաղվել են ուսանողներ Ալֆրեդո Ալվարեսը և Ալեքսանդր Ռիբինը[5]։

Ռեկվիզիտները բերվել են ուսանողների կողմից իրենց տներից, ինչպես նաև հարազատներից և ընկերներից։ Ֆիլմը բարձր գնահատանքի է արժանացել Բեյկուի, Գորդոնի և Տարկովսկու պրոֆեսոր և դասախոս Միխայիլ Ռոմի կողմից[6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. «The Killers (A. Tarkovsky, 1956)». IST (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունվարի 13. Վերցված է 2023 թ․ հունիսի 23-ին.
  3. «When Andrei Tarkovsky made an Ernest Hemingway adaptation». faroutmagazine.co.uk (ամերիկյան անգլերեն). 2023 թ․ մարտի 10. Վերցված է 2023 թ․ հունիսի 23-ին.
  4. «"the Killers" Andrei Tarkovksy's First Feature Film | Faena». www.faena.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 23-ին.
  5. «43ª Mostra Internacional de Cinema - Movie - The Killers». 43.mostra.org. Վերցված է 2023 թ․ հունիսի 23-ին.
  6. Alexander Gordon (1990). «Student Years». Nostalgia.com. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 28-ին.
  7. Александр Гордон о фильме Убийцы Արխիվացված 2006-08-23 Wayback Machine(անգլ.) на сайте nostalghia.com Արխիվացված 2006-07-12 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]