Անդրեա Ֆավիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեա Ֆավիլի
Andrea Favilli
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 17, 1997(1997-05-17)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Պիզա, Տոսկանա, Իտալիա
Հասակ 191 սմ
Քաշ 78 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ջենոա
Համար 30
Պատանեկան կարիերա
2013-2015 Իտալիա Լիվորնո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2017 Իտալիա Լիվորնո 0 (0)
2015-2016   Իտալիա Յուվենտուս 1 (0)
2016-2017   Իտալիա Ասկոլի 30 (8)
2017-2018 Իտալիա Ասկոլի 12 (5)
2018-2019 Իտալիա Յուվենտուս 0 (0)
2018-2019   Իտալիա Ջենոա 5 (0)
2019-ներկա Իտալիա Ջենոա 4 (0)
Ազգային հավաքական
2015 Իտալիա Իտալիա Մ18 3 (1)
2015-2016 Իտալիա Իտալիա Մ19 12 (5)
2016-2017 Իտալիա Իտալիա Մ20 10 (1)
2017-2018 Իտալիա Իտալիա Մ21 9 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 10-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 10-ի, 2019

Անդրեա Ֆավիլի (իտալ.՝ Andrea Favilli, մայիսի 17, 1997(1997-05-17)[1][2], Պիզա, Տոսկանա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ջենոայի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիվորնո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆավիլին Լիվորնոյի ակադեմիայի սան է։ 2015 թվականի փետրվարի 2-ին նա վարձավճարով միացավ Յուվենտուսին[4] և սկսեց հանդես գալ ակումբի երիտասարդական թիմի կազմում։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց 2016 թվականի փետրվարի 7-ին՝ փոխարինելով Ալվարո Մորատային Ֆրոզինոնեի դեմ խաղում[5]։ Սա դարձավ Ֆավիլիի միակ հանդիպումը Յուվենտուսի առաջին թիմի կազմում[6]։

Ասկոլի[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի օգոստոսի 31-ին Ֆավիլին 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Ասկոլի[7][8]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 10-ին՝ փոխարինման մտնելով ՍՊԱԼ-ի դեմ խաղում[9]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց դեկտեմբերի 13-ին՝ Վիրտուս Էնտելայի դեմ խաղում[10]։ Դեկտեմբերի 30-ին Ֆավիլին խփեց Տերնանայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[11]։ 2017 թվականի փետրվարի 11-ին նա դուբլ ձևակերպեց Տրապանիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[12]։ Ապրիլի 8-ին իտալացին գոլ խփեց Ֆրոզինոնեի դեմ հանդիպման ավելացված ժամանակում՝ փրկելով Ասկոլիին պարտությունից[13]։ 2016-17 մրցաշրջանում Ֆավիլին անցկացրեց 30 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

2017 թվականի ամռանը Ասկոլին գնեց Ֆավիլիի լրիվ տրանսֆերը 3 միլիոն եվրոյի դիմաց[14]։ Օգոստոսի 5-ին նա դուբլ ձևակերպեց Իտալիայի գավաթի Յուվե Ստաբիայի դեմ խաղում[15]։ Օգոստոսի 12-ին իտալացին գոլի հեղինակ դարձավ Իտալիայի գավաթի հաջորդ փուլի Կիևոյի դեմ խաղում, սակայն Ասկոլին պարտվեց 2-1 հաշվով և դուրս մնաց գավաթից[16]։ Հոկտեմբերի 14-ին Ֆավիլին 2 գոլ խփեց Վենեցիայի դեմ խաղում[17]։ Նոյեմբերի 4-ին իտալացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կարպիի դեմ խաղում[18]։ Նոյեմբերի 18-ին նա վնասվածք ստացավ Պարմայի դեմ խաղի 16-րդ րոպեին[19] և բաց թողեց մրցաշրջանի շարունակությունը։ Ասկոլիի կազմում Ֆավիլին անցկացրեց 44 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Ջենոա[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունիսի 15-ին Ֆավիլին 7․5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Յուվենտուս[20][21][22][23]։ Օգոստոսի 10-ին նա 1 տարվա վարձավճարով միացավ Ջենոային[24][25][26][27]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 2-ին՝ փոխարինման մտնելով Սասուոլոյի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[28]։ 2019 թվականի փետրվարի 1-ին Ջենոան գնեց Ֆավիլիի լրիվ տրանսֆերը[29][30]։ 2018-19 մրցաշրջանում իտալացին անցկացրեց 6 հանդիպում[29]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆավիլին ներկայացրել է Իտալիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2016 թվականին նա մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 4 հանդիպում և դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[31]։ Իտալիան հասավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ 4-0 հաշվով պարտվեց Ֆրանսիային[32][33]։ 2017 թվականին Ֆավիլին մասնակցեց Մ20 աշխարհի առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով բոլոր 7 հանդիպումներում[34]։ Նա գոլ խփեց Հարավաֆրիկյան Հանրապետության դեմ խաղում[35][36] և դարձավ 3 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Իտալիան զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը մրցաշարում՝ 3-րդ տեղի համար հանդիպման հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում հաղթելով Ուրուգվային[37][38]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտեմբերի 10-ի դրությամբ[39]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Յուվենտուս (վարձավճար) 2015–16 Սերիա A 1 0 0 0 1 0
Ասկոլի 2016–17 Սերիա B 30 8 0 0 30 8
2017–18 12 5 2 3 14 8
Ընդհանուր 42 13 2 3 0 0 0 0 44 16
Ջենոա 2018–19 Սերիա A 6 0 0 0 6 0
2019–20 3 0 1 0 4 0
Ընդհանուր 9 0 1 0 0 0 0 0 10 0
Կարիերայի ընդհանուր 52 13 3 3 0 0 0 0 55 16

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուվենտուս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Italy - A. Favilli - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  4. «A.S. Livorno Calcio - Andrea Favilli passa alla Juventus F.C.». 2016 թ․ օգոստոսի 15. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  5. «Frosinone Calcio - Juventus FC, Feb 7, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  6. «Andrea Favilli | Football Stats | Juventus | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
  7. SpA, Ascoli Calcio 1898 FC. «Mercato: ufficiale Andrea Favilli». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.{{cite news}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  8. «Livorno, UFFICIALE: Favilli all'Ascoli». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  9. «Ascoli Calcio - SPAL 2013, Sep 10, 2016 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  10. «Ascoli Calcio - Virtus Entella, Dec 13, 2016 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  11. «Ternana Calcio - Ascoli Calcio, Dec 30, 2016 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  12. «Ascoli Calcio - Trapani Calcio, Feb 11, 2017 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  13. «Ascoli Calcio - Frosinone Calcio, Apr 8, 2017 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  14. «UFFICIALE: Livorno, l'Ascoli ha riscattato Favilli - Tutto Lega Pro». 2017 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  15. «Ascoli Calcio - SS Juve Stabia, Aug 5, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  16. «Chievo Verona - Ascoli Calcio, Aug 12, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  17. «Ascoli Calcio - Venezia FC, Oct 14, 2017 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  18. «Carpi FC 1909 - Ascoli Calcio, Nov 4, 2017 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  19. «Parma Calcio 1913 - Ascoli Calcio, Nov 18, 2017 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  20. «Andrea Favilli returns - Juventus.com». Juventus.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
  21. «Transfer news: Andrea Favilli completes Juventus return in €7.5m deal | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.(չաշխատող հղում)
  22. AS, Diario (2018 թ․ հունիսի 15). «Andrea Favilli completes Juventus return». AS.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
  23. «Official: Favilli back to Juventus | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
  24. «Juventus salutes Andrea Favilli - Juventus.com». Juventus.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  25. «Official: Genoa sign Favilli | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
  26. Editorial, Reuters. «BRIEF-Juventus Sends Andrea Favilli On Loan To Genoa Cricket And...». U.S. (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին. {{cite news}}: |first= has generic name (օգնություն)
  27. «Andrea Favilli completes his loan move to Genoa Andrea Favilli completes his loan move to Genoa». Onefootball English (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
  28. «US Sassuolo - Genoa CFC, Sep 2, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  29. 29,0 29,1 «Favilli to Genoa made permanent | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  30. «Juve-Genoa: Deal adjusted for Andrea Favilli». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  31. uefa.com. «Under-19 - Technical report - Team analysis - Italy – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
  32. «France U19 - Italy U19, Jul 24, 2016 - European U19 Championship 2016 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  33. UEFA.com. «Under-19 - Imperious France take third Under-19 title». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
  34. FIFA.com. «FIFA U-20 World Cup Korea Republic 2017 - Italy - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
  35. «South Africa U20 - Italy U20, May 24, 2017 - U-20 World Cup 2017 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  36. FIFA.com. «Italy back on track with South Africa win». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
  37. «Uruguay U20 - Italy U20, Jun 11, 2017 - U-20 World Cup 2017 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  38. FIFA.com. «Italy beat Uruguay on penalties to finish third». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
  39. «Andrea Favilli». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
  40. «Juventus win fifth straight Serie A title as Napoli lose to Roma». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ ապրիլի 25. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեա Ֆավիլի» հոդվածին։