Jump to content

Աղավնիճ դեղատու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղավնիճ դեղատու
Աղավնիճ դեղատու
Աղավնիճ դեղատու
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Աղավնիճազգիներ (Verbenaceae)
Ցեղ Աղավնիճ (Verbena)
Տեսակ Աղավնիճ դեղատու (V. officinalis)
Միջազգային անվանում
Verbena officinalis

Աղավնիճ դեղատու (լատին․՝ Verbena officinalis), աղավնիճազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղիղ քառանիստ ցողունով, մանր, անհոտ, հնգանդամ ծաղիկներով, 70 սմ բարձրությամբ բազմամյա խոտաբույս է։ Ստորին հակադիր տերևները կոթունավոր են, փետրաձև մասնատված և եռաբաժան, իսկ վերինները՝ պարզ և նստադիր։ Բաց մանուշակագույն ծաղիկները հավաքված են ցողունների գագաթներին՝ հասկանման ծաղկաբույլերում։ Ծաղիկն ունի անհավասար բլթակներով ձագարաձև խողովակ։ Պսակի խողովակում թաքնված են 4 առէջները։ Չոր պտուղը բաժանվում է 4 կնճռոտ, գորշ կամ շագանակագույն ընկուզիկների[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես մոլախոտ աճում է ստորին և միջին լեռնային գոտիների խոնավ ճահճոտ վայրերում։ Հանդիպում է Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի, Արմավիրի, Արարատի մարզերում և Երևանում[1]։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործում են ծաղկող ցողունի վերին մասը, տերևները, արմատները, երբեմն նաև սերմերը։ Թուրմը կիրառում են կոկորդի և բերանի խոռոչի ողողումների համար, իսկ եփուկը (թրջոցների միջոցով)՝ մաշկային ցանի, որքինի, պսորիազի, ֆուրունկուլների բուժման համար և այլն։ Բույսը պարունակում է դաբաղանյութեր, ստերոիդներ, լորձանյութեր, եթերային յուղեր, միկրոտարրեր և այլն[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղավնիճ դեղատու» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղավնիճ դեղատու» հոդվածին։