Ահաբեկչություն Աթաթուրքի անվան օդանավակայանում
Ահաբեկչություն Աթաթուրքի անվան օդանավակայանում | |
---|---|
Տեսակ | ահաբեկչական ակտ և ահաբեկիչ-մահապարտի պայթյուն |
Երկիր | Թուրքիա |
Տեղադրանք | Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայան |
Տարեթիվ | հունիսի 28, 2016 |
Զենք | ինքնաձիգ |
Զոհվածներ | 41 մարդ[1] |
Վիրավորներ | 239 ± 0[1] |
Ահաբեկիչների քանակ | 3 |
2016 Istanbul Atatürk Airport attack Վիքիպահեստում |
Ահաբեկչություն Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում (Ստամբուլ, Թուրքիա), ահաբեկչական գործողություն, որը տեղի է ունեցել 2016 թվականի հունիսի 28-ին Ստամբուլի խոշորագույն Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում։
Դեպքերի ընթացքը
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի հունիսի 28-ին տեղական ժամանակով 22:00-ի սահմաններում (Հայաստանի ժամանակով 23:00-ին) Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել ահաբեկչություն։ Օդանավակայանի տարածքում հնչել է 2 պայթյուն, որոնք ուղեկցվել են ինտենսիվ կրակահերթով։ Որոշ աղբյուրներում նշվում է անգամ մի քանի պայթյունի մասին, որոնք հնչել են օդանավակայանի մի քանի հատվածներում[2]։ Պայթյուններից հետո դեպքի վայրից 4 զինյալներ փախուստի են դիմել[3]։ Նաև հայտնվում է, որ փոխհրաձգություն է տեղի ունեցել նաև օդանավակայանի ավտոկայանում[4]։ Ահաբեկիչները կիրառել են Կալաշնիկովի ինքնաձիգ։ Ներկա պահին զոհերի թիվը հասնում է 43-ի, իսկ վիրավորներինը` 147-ի։
Պայթյուն ժամանման սպասասրահում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկու իսլամիստ ահաբեկիչներ պայթեցրել են իրենց սպասասրահի ռենտգեն ապարատի մոտ` անվտանգության հսկիչ կետի մոտակայքում այն պահին, երբ փորձ էր կատարվում չեզոքացնել ահաբեկիչներին[4][5]։
Փոխհրաձգություն ավտոկայանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ աղբյուրների համաձայն տեղի է ունեցել փոխհրաձգություն օդանավակայանի ավտոկայանում։
Օդանավակայան բոլոր չվերթները կասեցվել են, ոստիկանությունը սկսել է ուղևոչների տարհանումը[6]։
Արդեն ահաբեկչությունից մի քանի ժամ անց ոստիկանությունը առաջ քաշեց այն տեսակետը, որ ահաբեկչությունը իրականացվել է ԴԱԻՇ-ի կողմից[6]։ Վարկածը հետագայում հաստատեց Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։
Զոհեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ահաբեկչության հետևանքով զոհվել է Թուրքիայի 28, Սաուդյան Արաբիայի 5, Իրաքի 2 քաղաքացիներ, ինչպես նաև Թունիսի, Ուզբեկստանի, Չինաստանի, Իրանի, Ուկրաինայի և Հորդանանի մեկական քաղաքացիներ։ Զոհերից 2-ի ինքնությունը դեռ չի պարզվել։ ՀՀ ԱԳՆ-ն հայտնեց, որ նախնական տվյալներով զոհերի և վիրավորների մեջ հայեր չկան։
Արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունը քննադատել են Հայաստանի, Ադրբեջանի, Մալայզիայի Արգենտինայի, ԱՄՆ-ի, Բելգիայի, Ռուսաստանի, Շրի Լանկայի, Մեծ Բրիտանիայի, Պակիստանի, Սինգապուրի և այլ երկրների առաջնորդները, ինչպես նաև ՄԱԿ-ը, ԵՄ-ն, Եվրոպայի Խորհուրդը և այլ կազմակերպություններ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.bbc.com/news/world-europe-36670576
- ↑ Suicide bombers kill at least 10 and wound 40 when they blow themselves up as police shot at them in Brussels-style attack on Istanbul airport // DailyMail.co.uk, 28.06.2016
- ↑ At least 2 blasts rock Istanbul’s Ataturk Airport, multiple injuries reported // Russia Today, 28.06.2016
- ↑ 4,0 4,1 Turkey unrest: At least 10 dead in attack on Istanbul's Ataturk airport // BBC, 28.06.2016
- ↑ Թուրքիայի կառավարությունը հայտնել է երկու ահաբեկիչների մասին // Лента.ру, 28.06.2016
- ↑ 6,0 6,1 Istanbul airport attacks: 28 killed, 60 wounded in suicide attacks at Ataturk airport in Turkey // The Daily Telegraph, 28.06.2016