Ալյոնա Սավչենկո
Ալյոնա Սավչենկո | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | ուկրաիներեն՝ Олена Валентинівна Савченко |
Մասնագիտացում՝ | գեղասահորդուհի և գեղասահքի մարզիչ |
Երկիր՝ | Ուկրաինա, Գերմանիա և ԽՍՀՄ |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 19, 1984[1] (40 տարեկան) |
Ծննդավայր՝ | Օբուխով |
Հասակ՝ | 153 սանտիմետր |
Քաշ՝ | 48 կիլոգրամ |
Ալյոնա Սավչենկո (գերմ.՝ Aljona Savchenko, ուկրաիներեն՝ Олена Валентинівна Савченко, հունվարի 19, 1984[1], Օբուխով), ուկրաինացի և գերմանացի գեղասահորդ, հանդես է գալիս զուգասահքում։ 2004 թվականից հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո։
2018 թվականին Բրունո Մասոյի հետ դարձել են օլիպիական չեմպիոն։ 2004-2014 թվականներին հանդես է եկել Ռոբին Շոլկովիի հետ։ Նրանք 2010 և 2014 թվականների օլիմպիադաների բրոնզե մեդալակիրներ են, աշխարհի հնգակի չեմպիոն (2008-2009, 2011-2012, 2014) Եվրոպայի քառակի չեմպիոն (2007-2009, 2011)։ Տարբեր զուգընկերների հետ դարձել է Գերմանիայի բազմակի չեմպիոն և մրցանակակիր աշխարհի և եվրոպական մրցաշարերում։
Նախկինում Ուկրաինայի դրոշի ներքո հանդես է եկել Ստանիսլավ Մորոզովի հետ, 2000 թվականին եղել է պատանիների աշխարհի առաջնության չեմպիոն։
2015 թվականից հանդես է գալիս Բրունո Մասոյի հետ։
2017 թվականի ապրիլի 2-ի տվյալներով զույգը Չմշկորդների միջազգային միության վարկանիշում զբաղեցնում է 4-րդ տեղը[2]։
Մանկական տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կիևից 45 կմ հեռավորության վրա գտնվող Օբուխով քաղաքում` ուսուցիչների բազմանդամ ընտանիքում։ Ալյոնան ունի երեք եղբայր։ Երբ նա երեք տարեկան էր, ծննդյան օրը որպես նվեր ընտրում է չմուշկներ։ Հայրը` Վալենտին Սավչենկոն, ծանրամարտի գծով սպորտի վարպետ էր, նրան հաճախ տանում էր լճում սահելու։ 5 տարեկան հասակում Ալյոնային ընդունում են սպորտային խմբակ, պարապում է կիևյան «Լդինկա» սահադաշտում, որտեղ էլ տարիներ անց դրսևորվում է նրա տաղանդը։ Կիևում բնակարան վարձելու հնարավորություն չունենալու պատճառով համարյա 9 տարի ավտոբուսով ամեն օր Օբուխովոյից գալիս էր Կիև` մարզումների։ Սպորտային պաշտոնյաները իրենց հոգատարությամբ երես չեն տվել Ալյոնային, Ուկրաինայի թիմում ելույթների ողջ ընթացքում նրա համար կարվել է մեկ մարզահագուստև տրամադրվել մեկ զույգ չմուշկներ, մնացած ամբողջ սպորտային հանդերձանքը ձեռք է բերվել ծնողների միջոցներով[3][4]։
Կարիերան Ուկրաինայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սավչենկոն և նրա առաջին զուգընկեր Դմիտրի Բոենկոն մարզվում էին Ալեքսանդրա Արտիչենկոյի մոտ և ներկայացնում Ուկրաինան «Դինամո Կիև» ակումբի կազմում։ Զույգը կազմալուծվեց 1998 թվականի պատանիների աշխարհի առաջնությունից հետո, որտեղ նրանք գրավեցին 13-րդ տեղը։ Ալյոնայի հաջորդ զուգընկերը դարձավ Ստանիսլավ Մորոզովը «Կիևի Դինամոյից», իսկ մարզիչը, Գալինա Կուխարը։ Սավչենկոն և Մորոզովը հաղթեցին 2000 թվականի աշխարհի պատանեկան առաջնությունում, երկու անգամ հաղթեցին Ուկրաինայի առաջնությունում, իսկ 2002 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում գրավեցին 15-րդ տեղը։ Այնուհետև Ստանիսլավը ծանր վնասվածք ստացավ, իսկ Ալյոնան չսպասելով նրա ապաքինմանը, անցավ նոր զուգընկերոջ որոնումներին։ Նա փորձեց սահել Ռուսաստանից Անտոն Նեմենկոյի հետ, որը պատրաստ էր տեղափոխվել Կիև։ Սակայն Ուկրաինայի Ձևավոր չմշկասահքի ֆեդերացիան հրաժարվեց ֆինանսավորել այդ զույգի նախապատրաստական մարզումները։ Նոր զույգի փնտրտուքների ընթացքում Սավչենկոն դիմեց ձևավոր չմշկասահքի մասին գրող լրագրող Արթուր Վերներին։ Վերները Ալյոնային ներկայացրեց մարզիչ Ինգո Շտոյներին, ում մոտ կար ազատ զույգ, Ռոբին Շոլկովը և 2003 թվականի մայիսին Ալյոնան մեկնեց Գերմանիայի Հեմնից քաղաք։
Կարիերան Գերմանիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին, իրենց առաջին իսկ մրցաշրջանում, Սավչենկոն և Շոլկովը հաղթեցին Գերմանիայի առաջնությունում։ Հաջորդ մրցաշրջանում նրանք նորից հաղթեցին Գերմանիայի առաջնությունում և առաջին ելույթն ունենալով միջազգային մրցումներում Եվրոպայի առաջնությունում գրավեցին չորրորդ տեղը և վեցերորդն աշխարհի առաջնությունում։ 2005-2006 մրցաշրջանի ընթացքում զույգը երրորդ անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն Եվրոպայի առաջնությունում գրավեց երկրորդ տեղը և վեցերորդն աշխարհի առաջնությունում։ 2005 թվականի դեկտեմբերի 29-ին Սավչենկոն ստացավ Գերմանիայի քաղաքացիություն, որը թույլ տվեց զույգին ելույթ ունենալ 2006 թվականի Թուրինի Ձմեռային օլիմպիական խաղերին, որտեղ նա վեցերորդն էր։
2007 թվականի մարտին Սավչենկոն և Շոլկովը նվաճեցին իրենց առաջին բրոնզե մեդալը միջազգային առաջնություններում, դրանից առաջ նույն թվականին դառնալով Եվրոպայի չեմպիոն։ 2008 թվականին զույգը երկրորդ անգամ դառնում է Եվրոպայի չեմպիոն և հաղթում աշխարհի առաջնությունում։ 2008-2009 թվականների մրցաշրջանում Գրան-պրի եզրափակիչում նրանք զբաղեցրին միայն երրորդ տեղը, իրենցից առաջ թողնելով երկու չինացի զույգերի։ Ազգային առաջնությունում զույգն այս տարի հաղթեց վեցերորդ անգամ անընդմեջ։
2009 թվականի հունվարին Հելսինկիում դարձան Եվրոպայի եռակի չեմպիոններ։ Երկու ամիս անց, 2009 թվականի մարտին ԱՄՆ-ի Լոս-Անջելես քաղաքում Ալյոնան Ռոբինի հետ միասին դարձան աշխարհի երկակի չեմպիոններ։ 2010-2011 թվականների մրցաշրջանում զույգը հաղթեց իրենց թվով Եվրոպայի չորրորդ առաջնությունում, իսկ երկու ամիս անց Մոսկվայում դարձան աշխարհի եռակի չեմպիոններ։ 2011-2012 թվականների մրցաշրջանում Սավչենկոն և Շոլկովը վերջին պահին հանվեցին Եվրոպայի առաջնությունից, Ալյոնայի վնասվածքի պատճառով, որ նա ստացել էր մարզումների ընթացքում երեք ու կես պտույտ բարդ վարժությունը կատարելիս։ Նիցցի աշխարհի առաջնությունում, ռուսական զույգի Վոլոսոժար-Տրանկովի հետ համառ պայքարում, չորրորդ անգամ դարձան աշխարհի չեմպիոններ։ Նախաօլիմպիական ժամանակաշրջանը Ալյոնան և Ռոբինը սկսեցին Skate Canada 2012 փուլում հաղթելով, սակայն հետագա փուլերից դուրս մնացին Ալյոնայի հիվանդության պատճառով։ Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նրանք գրավեցին երկրորդ տեղը Վոլոսոժարից և Տրանկոնից հետո։
2013-2014 թվականների մրցաշրջանում Սավչենկոն և Շոլկովը շահեցին երկու փուլում, Գրան-պրիի և եզրափակիչի շարքում, սակայն զուգընկերուհու վնասվածքի պատճառով նրանք ստիպված եղան բաց թողնել Եվրոպայի առաջնությունը։
Զույգը որոշեց Օլիմպիական խաղերի թիմային մրցաշարին չմասնակցել, որպեսզի լավագույնս նախապատրաստվեն անհատական մրցությանը։ Կարճ ծրագրից հետո Ալյոնան և Ռոբինը զբաղեցրին երկրորդ տեղը, սակայն ազատ ծրագրում թույլ տվեցին մի քանի սխալներ և երկու անգամ վայր ընկան, որի պատճառով ազատ ծրագրում գրավեցին չորրորդ, ընդհանուր հաշվարկում երրորդ տեղը։ Վերջնական արդյունքում գերմանական զույգը շահեց բրոնզե մեդալ, ինչպես չորս տարի առաջ։ 2014 թվականի Աշխարհի առաջնությունում նրանց գլխավոր մրցակիցների Վոլոսոժարի և Տրանկովի բացակայության պայմաններում Ալյոնան և Ռոբինը նվաճեցին աշխարկի չեմպիոնի տիտղոսը հինգերորդ անգամ։
Մարզիչ Ինգո Շտոյերը նշեց, որ Սավչենկոն Շոլկովի հետ միասին առաջատար էին, որն էլ ապահովեց զույգի հաջողությունը։ Մարզիչը հիշեցրեց, որ Ալյոնան լավ բնավորություն ունի և «գլխավորը չկանգնել նրա ճանապարհին, երբ նա գնում է դեպի նպատակակետ»։ Գեղասահքի գծով մասնագիտացած գերմանացի լրագրող Արթուր Վերները գերմանական և ուկրաինական մամուլում հրապարակումներում հատուկ շեշտադրում է այն հարաբերությունները, որ ձևավորվել են մարզիչի և իր սանի միջև երկարատև համագործակցության ընթացքում։ Ինքը Ալյոնան հաճույքով է ընդունում, որ Ինգո Շտոյերը միշտ եղել է իր կուռքը[4][5][6][7]։
Գերմանիայում անհատական մարզաձևերում հանդես եկող սպորտսմեններին և նրաց մարզիչներին սովորաբար ֆինանսավորում է բունդեսվերը և նրանք ստանում են բանակային վարձատրություն։ Սակայն Սավչենկո-Շոլկով զույգին և նրանց մարզիչին ռազմական բավարարում չտրամադրվեց, այն պատճառով, որ Շտոյերին կասկածում էին ԳԴՀ-ի ժամանակներից «Շտազի» հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ։ Մամուլին տրված հարցազրույցում Սավչենկոն բացատրում է, որ իրեն այդ մասին հավաստի տվյալվեր հայտնի չեն։
Այդ առիթով իմ տեսակետն է, անցյալը չարժե քրքրել։ Մենք մարզիչին գնահատում ենք նրա աշխատանքի և տաղանդի համար, այլ ոչ թե նրա համար, որ վաղ անցյալում նա կարող էր սխալվել և թույլ տալ դատապարտելի արարք։ Կարևոր է ինձ համար, որ դրանից կարող է տուժել իմ հեղինակությունը։ Ոչ[4][8]։ |
Մրցումների ժամանակ զույգի շրջագայությունները ֆինանսավորվում է Չմշկասահորդների միջազգային միության կողմից (ИСУ), մարզիչ Ինգո Շտոյերի գործուղումները վճարվում էին սպորտսմենների կողմից[4]։
Կարիերան Գերմանիայում ֆրանսիացու հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի Աշխարհի առաջնությունից հետո հայտարարվեց, որ զույգը բաժանվում է։ 34-ամյա Շոլկովը որոշել էր ավարտել իր սպորտային կարիերան առաջիկայում ամուսնանալու պատճառով։ 30-ամյա Սավչենկոն որոշեց շարունակել իր սպորտային կարիերան ֆրանսիացի գեղասահորդ Բրունո Մասոյի հետ և նախապատրաստվել 2018 թվականի Կորեայի Օլիմպիադային[9][10]։
Նոր զույգին պետք է մարզեր Ինգո Շտոյերը, բայց նա հետագայում հրաժարվեց նորաստեղծ զույգից։ Զույգի մարզիչը դարձավ գերմանացի մասնագետ Ալեքսանդեր Քյոնիգը։ Երկար մտորումներից հետո զույգը որոշեց հանդես գալ Գերմանիայի դրոշի ներքո, սակայն ֆրանսիական ֆեդերացիան երկար ժամանակ խոչընդոտում էր Մասոյին հարևան երկրից հանդես գալու հարցում[11]։
2015 թվականի հոկտեմբերի վերջին ֆեդերացիաներին հաջողվեց համաձայնության գալ և նոյեմբերին նոր զույգը մեկնարկեց Տալլինի մրցաշարին։ Առաջին ելույթը հաջող էր, նրանք գրավեցին առաջին տեղը։ Հետագայում հաղթեցին Վարշավայի Գավաթի մրցաշարում, այնուհետև Գերմանիայի առաջնությունում։ Բրատիսլավայում մայցամաքային առաջնությունում զույգը նվաճեց արծաթե մեդալ։ Այնուհետև գեղասահորդները վստահորեն հաղթեցին Բավարիայի գավաթի առաջնությունում։ Ապրիլի սկզբին Բոստոնում աշխարհի առաջնությունում գերմանական զույգը ճանաչվեց եվրոպականների մեջ լավագույնը և նրանք նվաճեցին բրոնզե մեդալներ[12][13]։
Նախաօլիմպիական մրցաշրջանը զույգը սկսեց Օբերսդորֆում Նեբելխորնի մրցաշարով, որտեղ նրանք վստահորեն գրավեցին առաջին տեղը[14]։ Նոյեմբերի սկզբին գերմանական զույգը հանդես եկավ Մոսկվայում, Գրան-պրի մրցաշարում, որտեղ Ռոստելեկոմի գավաթի համար մղվող համառ պայքարում գրավեցին առաջին տեղը[15]։ Նոյեմբերի կեսերին զույգը հանդես եկավ Փարիզում, Գրան-պրի էտապում, որտեղ Trophée de France մրցաշարում գրավեց առաջին տեղը, գերազանցելով կարճ ծրագրում իրենց նախորդ նվաճումները[16]։ Դա հնարավորություն տվեց նրանց հայտնվելու Մարսելի Գրան-պրի մրցաշարի եզրափակիչում[17]։ Սակայն մրցումներից մեկ շաբաթ առաջ Ալյոնայի վնասվածքի պատճառով զույգը հանվեց մրցաշարից, ինչպես նաև ազգային առաջնությունից։ Հունվարի վերջին զույգը մեկնարկեց Օստրավում անցկացվող եվրոպական առաջնությունում, որտեղ կրկնեց նախորդ տարվա հաջողությունը և համառ պայքարում նվաճեց արծաթե մեդալ[18]։
2017 թվականի մարտի 30-ին աշխարհի առաջնությունում նրանք նվաճեցին արծաթե մեդալ` զիջելով միայն չինացի զույգին` Սույ Վենցզին-Խան Ցունին։
Սեպտեմբերի վերջին գերմանացի զույգը Օբերստդորֆում մասնակցեց Նեբելխորնի մրցաշարին և նվաճեց արծաթե մեդալներ[19]։ Մեկ ամիս անց զույգը հանդես եկավ Գրան-պրի մրցաշարի կանադական էտապում, որտեղ նվաճեց արծաթե մեդալներ[20]։ Մայնի Ֆրանկֆուրտում անցկացված ազգային առաջնությունում գեղասահորդները վստահորեն դարձան չեմպիոններ։
2018 թվականի փետրվարի 15-ին Փհենչհանում, Բրունո Մասոյի հետ միասին Օլիմպիական խաղերում նվաճեցին Ոսկե մեդալներ` ազատ ծրագրում սահմանելով աշխարհի ռեկորդ (159,31)։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի ամռանը Ալյոնան ամուսնացել է 24-ամյա բրիտանացի նկարիչ Լիամ Կրոսի հետ[21]։
Սպորտային նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանիայի արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը](Բ. Մասոյի հետ)
Սեզոն | 2015-2016 | 2016-2017 | 2017-2018 |
---|---|---|---|
Ձմեռային օլիմպիական խաղեր | 1 | ||
Գեղասահքի աշխարհի առաջնություն | 3 | 2 | |
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն | 2 | 2 | |
Գրան պրիի եզրափակիչ փուլ | 1 | ||
Rostelecom Cup | 1 | ||
Trophée de France | 1 | ||
Skate America | 1 | ||
Skate Canada International | 2 | ||
Տալլինի գավաթ | 1 | ||
Warsaw Cup | 1 | ||
Nebelhorn Trophy | 1 | 2 | |
Բավարիայի գավաթ | 1 | ||
Գեղասահքի Գերմանիայի առաջնություն | 1 | 1 |
Արդյունքներ 2010 թվականից հետո (Գերմանիա)
[խմբագրել | խմբագրել կոդը](Ռ. Շոլկովի հետ)
Մրցույթներ/Սեզոն | 2010-2011 | 2011-2012 | 2012-2013 | 2013-2014 |
---|---|---|---|---|
Ձմեռային օլիմպիական խաղեր | 3 | |||
Գեղասահքի աշխարհի առաջնություն | 1 | 1 | 2 | 1 |
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն | 1 | WD | 2 | WD |
Գեղասահքի Գերմանիայի առաջնություն | 1 | 1 | ||
Գեղասահքի գրան պրի եզրափակիչ | 1 | 1 | 1 | |
NHK Trophy | 3 | |||
Skate America | 1 | 1 | ||
Trophée Eric Bompard | 1 | |||
Գրան պրի. Ռուսաստանի գավաթ | 1 | 1 | ||
Skate Canada | 1 | |||
Cup of China | 1 | |||
NRW Trophy | 1 |
Արդյունքներ մինչև 2010 թվական (Գերմանիա)
[խմբագրել | խմբագրել կոդը](Ռ. Շոլկովի հետ)
Մրցույթներ/Սեզոն | 2003-2004 | 2004-2005 | 2005-2006 | 2006-2007 | 2007-2008 | 2008-2009 | 2009-2010 |
---|---|---|---|---|---|---|---|
Ձմեռային օլիմպիական խաղեր | 6 | 3 | |||||
Գեղասահքի աշխարհի առաջնություն | 6 | 6 | 3 | 1 | 1 | 2 | |
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն | 4 | 2 | 1 | 1 | 1 | 2 | |
Գեղասահքի Գերմանիայի առաջնություն | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | |
Գեղասահքի գրան պրի եզրափակիչ | 3 | 2 | 1 | 3 | 3 | ||
Trophée Eric Bompard | 1 | 3 | |||||
Skate America | 1 | ||||||
Skate Canada | 1 | 1 | 1 | ||||
Cup of China | 3 | ||||||
Գրան պրի. Ռուսաստանի գավաթ | 3 | 1 | 2 | ||||
NHK Trophy | 2 | 1 | |||||
Nebelhorn Trophy | 3 | 1 | 1 | 1 | 1 |
Արդյունքներ Ուկրաինայի համար
[խմբագրել | խմբագրել կոդը](Ս. Մորոզովի հետ)
Մրցույթներ/Սեզոն | 1998-1999 | 1999-2000 | 2000-2001 | 2001-2002 |
---|---|---|---|---|
Ձմեռային օլիմպիական խաղեր | 15 | |||
Գեղասահքի աշխարհի առաջնություն | 9 | |||
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն | 7 | 6 | ||
Գեղասահքի պատանիների աշխարհի առաջնություն | 13 | 12 | 1 | |
Ուկրաինայի առաջնություն | 2 | 1 | 1 | |
Skate Canada | 6 | |||
Գրան պրի, Ռուսաստանի գավաթ | 4 | |||
Nebelhorn Trophy | 1 | |||
Պատանեկան գրան պրի։ JGP Croatia | 1 | |||
Պատանեկան գրան պրի. եզրափակիչ | 1 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ «ISU World Standings for Figure Skating and Ice Dance» (անգլերեն). Международный союз конькобежцев (ИСУ). 4 января 2017. Վերցված է 04.01.2017-ին.
- ↑ Олена Савченко: «Не хочу повертатися в Україну»(ուկր.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Героиня чужой Германии». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Артур Вернер. Комета Савченко
- ↑ Алена Савченко: Мой тренер был всегда моим кумиром
- ↑ Инго Штойер: «Главное — не стоять у Савченко на пути»
- ↑ Алёна Савченко: Мой тренер был всегда моим кумиром
- ↑ Алена Савченко будет выступать в паре с французом Бруно Массо
- ↑ Фигуристка Алёна Савченко продолжит карьеру в паре с французом Бруно Массо
- ↑ Союз конькобежцев Германии: «Мы хотим решить вопрос с переходом Массо как можно скорее.»
- ↑ Пары: Внезапные травмы и разборки старых знакомых. Արխիվացված 2016-03-13 Wayback Machine
- ↑ Чемпионат мира. Пары: Дюамель — Редфорд победили, Столбова и Климов — 4-е, Волосожар и Траньков - 6-е.
- ↑ Nebelhorn Trophy. Пары: Савченко и Массо одержали победу.
- ↑ Rostelecom Cup. Пары: Савченко и Массо победили, Забияко и Энберт — вторые, Астахова и Рогонов — третьи.
- ↑ Trophée de France. Пары: Савченко и Массо победили, Тарасова и Морозов — вторые.
- ↑ Савченко и Массо снялись с финала Гран-при, их заменят Забияко и Энберт.
- ↑ Чемпионат Европы. Пары: Тарасова и Морозов одержали победу, Савченко и Массо — вторые, Столбова и Климов — четвёртые.
- ↑ Nebelhorn Trophy. Пары: Тарасова и Морозов победили, Савченко и Массо — вторые.
- ↑ Skate Canada. Пары: Дюамель и Редфорд выиграли, Савченко и Массо — вторые, Забияко и Энберт — четвёртое.
- ↑ Сергей Дадыгин (2016 թ․ նոյեմբերի 17). «Алёна Савченко: свадьбу мы сыграли в старинном замке». Экспресс-газета. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալյոնա Սավչենկոյի մասին www.isuresults.com Չմշկորդների միջազգային միության կայքում
- Ալյոնա Սավչենկոյի մասին www.isuresults.com Չմշկորդների միջազգային միության կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալյոնա Սավչենկո» հոդվածին։ |
|