Ալյոնա Սավչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալյոնա Սավչենկո
2018-01-11 Olympiaeinkleidung Deutschland 2018 by Sandro Halank–10.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական
Բնօրինակ անուն`ուկր.՝ Олена Валентинівна Савченко
Մասնագիտացում`գեղասահորդ և figure skating coach
Երկիր`Flag of Ukraine.svg Ուկրաինա, Flag of Germany.svg Գերմանիա և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ`հունվարի 19, 1984(1984-01-19) (35 տարեկան)
Ծննդավայր`Օբուխով
Մարզիչ(ներ)`Ինգո Շտոյեր, Alexander König?, Halyna Kukhar? և Jean-François Ballester?

Ալյոնա Սավչենկո (գերմ.՝ Aljona Savchenko, ուկր.՝ Олена Валентинівна Савченко, հունվարի 19, 1984(1984-01-19), Օբուխով), ուկրաինացի և գերմանացի գեղասահորդ, հանդես է գալիս զուգասահքում: 2004 թվականից հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո: 2018 թվականին Բրունո Մասոյի հետ դարձել են օլիպիական չեմպիոն: 2004-2014 թվականներին հանդես է եկել Ռոբին Շոլկովիի հետ: Նրանք 2010 և 2014 թվականների օլիմպիադաների բրոնզե մեդալակիրներ են, աշխարհի հնգակի չեմպիոն (2008-2009, 2011-2012, 2014 թթ.) Եվրոպայի քառակի չեմպիոն (2007-2009, 2011 թթ.): Տարբեր զուգընկերների հետ դարձել է Գերմանիայի բազմակի չեմպիոն և մրցանակակիր աշխարհի և եվրոպական մրցաշարերում:

Նախկինում Ուկրաինայի դրոշի ներքո հանդես է եկել Ստանիսլավ Մորոզովի հետ, 2000 թվականին եղել է պատանիների աշխարհի առաջնության չեմպիոն:

2015 թվականից հանդես է գալիս Բրունո Մասոյի հետ:

2017 թվականի ապրիլի 2-ի տվյալներով զույգը Չմշկորդների միջազգային միության վարկանիշում զբաղեցնում է 4-րդ տեղը[1]:

Մանկական տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կիևից 45 կմ հեռավորության վրա գտնվող Օբուխով քաղաքում` ուսուցիչների բազմանդամ ընտանիքում: Ալյոնան ունի երեք եղբայր: Երբ նա երեք տարեկան էր, ծննդյան օրը որպես նվեր ընտրում է չմուշկներ: Հայրը` Վալենտին Սավչենկոն, ծանրամարտի գծով սպորտի վարպետ էր, նրան հաճախ տանում էր լճում սահելու: 5 տարեկան հասակում Ալյոնային ընդունում են սպորտային խմբակ, պարապում է կիևյան «Լդինկա» սահադաշտում, որտեղ էլ տարիներ անց դրսևորվում է նրա տաղանդը: Կիևում բնակարան վարձելու հնարավորություն չունենալու պատճառով համարյա 9 տարի ավտոբուսով ամեն օր Օբուխովոյից գալիս էր Կիև` մարզումների: Սպորտային պաշտոնյաները իրենց հոգատարությամբ երես չեն տվել Ալյոնային, Ուկրաինայի թիմում ելույթների ողջ ընթացքում նրա համար կարվել է մեկ մարզահագուստև տրամադրվել մեկ զույգ չմուշկներ, մնացած ամբողջ սպորտային հանդերձանքը ձեռք է բերվել ծնողների միջոցներով[2][3]:

Կարիերան Ուկրաինայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալյոնա Սավչենկոն և Ռոբին Շոլկովը Nebelhorn Trophy մրցաշարում, 2008 (կարճ ծրագիր)

Սավչենկոն և նրա առաջին զուգընկեր Դմիտրի Բոենկոն մարզվում էին Ալեքսանդրա Արտիչենկոյի մոտ և ներկայացնում Ուկրաինան «Դինամո Կիև» ակումբի կազմում: Զույգը կազմալուծվեց 1998 թվականի պատանիների աշխարհի առաջնությունից հետո, որտեղ նրանք գրավեցին 13-րդ տեղը: Ալյոնայի հաջորդ զուգընկերը դարձավ Ստանիսլավ Մորոզովը «Կիևի Դինամոյից», իսկ մարզիչը, Գալինա Կուխարը: Սավչենկոն և Մորոզովը հաղթեցին 2000 թվականի աշխարհի պատանեկան առաջնությունում, երկու անգամ հաղթեցին Ուկրաինայի առաջնությունում, իսկ 2002 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում գրավեցին 15-րդ տեղը: Այնուհետև Ստանիսլավը ծանր վնասվածք ստացավ, իսկ Ալյոնան չսպասելով նրա ապաքինմանը, անցավ նոր զուգընկերոջ որոնումներին: Նա փորձեց սահել Ռուսաստանից Անտոն Նեմենկոյի հետ, որը պատրաստ էր տեղափոխվել Կիև: Սակայն Ուկրաինայի Ձևավոր չմշկասահքի ֆեդերացիան հրաժարվեց ֆինանսավորել այդ զույգի նախապատրաստական մարզումները: Նոր զույգի փնտրտուքների ընթացքում Սավչենկոն դիմեց ձևավոր չմշկասահքի մասին գրող լրագրող Արթուր Վերներին: Վերները Ալյոնային ներկայացրեց մարզիչ Ինգո Շտոյներին, ում մոտ կար ազատ զույգ, Ռոբին Շոլկովը և 2003 թվականի մայիսին Ալյոնան մեկնեց Գերմանիայի Հեմնից քաղաք:

Կարիերան Գերմանիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին, իրենց առաջին իսկ մրցաշրջանում, Սավչենկոն և Շոլկովը հաղթեցին Գերմանիայի առաջնությունում: Հաջորդ մրցաշրջանում նրանք նորից հաղթեցին Գերմանիայի առաջնությունում և առաջին ելույթն ունենալով միջազգային մրցումներում Եվրոպայի առաջնությունում գրավեցին չորրորդ տեղը և վեցերորդն աշխարհի առաջնությունում: 2005-2006 մրցաշրջանի ընթացքում զույգը երրորդ անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն Եվրոպայի առաջնությունում գրավեց երկրորդ տեղը և վեցերորդն աշխարհի առաջնությունում: 2005 թվականի դեկտեմբերի 29-ին Սավչենկոն ստացավ Գերմանիայի քաղաքացիություն, որը թույլ տվեց զույգին ելույթ ունենալ 2006 թվականի Թուրինի Ձմեռային օլիմպիական խաղերին, որտեղ նա վեցերորդն էր:

2007 թվականի մարտին Սավչենկոն և Շոլկովը նվաճեցին իրենց առաջին բրոնզե մեդալը միջազգային առաջնություններում, դրանից առաջ նույն թվականին դառնալով Եվրոպայի չեմպիոն: 2008 թվականին զույգը երկրորդ անգամ դառնում է Եվրոպայի չեմպիոն և հաղթում աշխարհի առաջնությունում: 2008-2009 թվականների մրցաշրջանում Գրան-պրի եզրափակիչում նրանք զբաղեցրին միայն երրորդ տեղը, իրենցից առաջ թողնելով երկու չինացի զույգերի: Ազգային առաջնությունում զույգն այս տարի հաղթեց վեցերորդ անգամ անընդմեջ:

2009 թվականի հունվարին Հելսինկիում դարձան Եվրոպայի եռակի չեմպիոններ: Երկու ամիս անց, 2009 թվականի մարտին ԱՄՆԼոս-Անջելես քաղաքում Ալյոնան Ռոբինի հետ միասին դարձան աշխարհի երկակի չեմպիոններ: 2010-2011 թվականների մրցաշրջանում զույգը հաղթեց իրենց թվով Եվրոպայի չորրորդ առաջնությունում, իսկ երկու ամիս անց Մոսկվայում դարձան աշխարհի եռակի չեմպիոններ: 2011-2012 թվականների մրցաշրջանում Սավչենկոն և Շոլկովը վերջին պահին հանվեցին Եվրոպայի առաջնությունից, Ալյոնայի վնասվածքի պատճառով, որ նա ստացել էր մարզումների ընթացքում երեք ու կես պտույտ բարդ վարժությունը կատարելիս: Նիցցի աշխարհի առաջնությունում, ռուսական զույգի Վոլոսոժար-Տրանկովի հետ համառ պայքարում, չորրորդ անգամ դարձան աշխարհի չեմպիոններ: Նախաօլիմպիական ժամանակաշրջանը Ալյոնան և Ռոբինը սկսեցին Skate Canada 2012 փուլում հաղթելով, սակայն հետագա փուլերից դուրս մնացին Ալյոնայի հիվանդության պատճառով: Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նրանք գրավեցին երկրորդ տեղը Վոլոսոժարից և Տրանկոնից հետո:

2012 թվականին Նիսում կայացած աշխարհի առաջնության ժամանակ

2013-2014 թվականների մրցաշրջանում Սավչենկոն և Շոլկովը շահեցին երկու փուլում, Գրան-պրիի և եզրափակիչի շարքում, սակայն զուգընկերուհու վնասվածքի պատճառով նրանք ստիպված եղան բաց թողնել Եվրոպայի առաջնությունը:

Զույգը որոշեց Օլիմպիական խաղերի թիմային մրցաշարին չմասնակցել, որպեսզի լավագույնս նախապատրաստվեն անհատական մրցությանը: Կարճ ծրագրից հետո Ալյոնան և Ռոբինը զբաղեցրին երկրորդ տեղը, սակայն ազատ ծրագրում թույլ տվեցին մի քանի սխալներ և երկու անգամ վայր ընկան, որի պատճառով ազատ ծրագրում գրավեցին չորրորդ, ընդհանուր հաշվարկում երրորդ տեղը: Վերջնական արդյունքում գերմանական զույգը շահեց բրոնզե մեդալ, ինչպես չորս տարի առաջ: 2014 թվականի Աշխարհի առաջնությունում նրանց գլխավոր մրցակիցների Վոլոսոժարի և Տրանկովի բացակայության պայմաններում Ալյոնան և Ռոբինը նվաճեցին աշխարկի չեմպիոնի տիտղոսը հինգերորդ անգամ:

Մարզիչ Ինգո Շտոյերը նշեց, որ Սավչենկոն Շոլկովի հետ միասին առաջատար էին, որն էլ ապահովեց զույգի հաջողությունը: Մարզիչը հիշեցրեց, որ Ալյոնան լավ բնավորություն ունի և «գլխավորը չկանգնել նրա ճանապարհին, երբ նա գնում է դեպի նպատակակետ»: Գեղասահքի գծով մասնագիտացած գերմանացի լրագրող Արթուր Վերները գերմանական և ուկրաինական մամուլում հրապարակումներում հատուկ շեշտադրում է այն հարաբերությունները, որ ձևավորվել են մարզիչի և իր սանի միջև երկարատև համագործակցության ընթացքում: Ինքը Ալյոնան հաճույքով է ընդունում, որ Ինգո Շտոյերը միշտ եղել է իր կուռքը[3][4][5][6]:

Գերմանիայում անհատական մարզաձևերում հանդես եկող սպորտսմեններին և նրաց մարզիչներին սովորաբար ֆինանսավորում է բունդեսվերը և նրանք ստանում են բանակային վարձատրություն: Սակայն Սավչենկո-Շոլկով զույգին և նրանց մարզիչին ռազմական բավարարում չտրամադրվեց, այն պատճառով, որ Շտոյերին կասկածում էին ԳԴՀ-ի ժամանակներից «Շտազի» հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ: Մամուլին տրված հարցազրույցում Սավչենկոն բացատրում է, որ իրեն այդ մասին հավաստի տվյալվեր հայտնի չեն:

Aquote1.png Այդ առիթով իմ տեսակետն է, անցյալը չարժե քրքրել: Մենք մարզիչին գնահատում ենք նրա աշխատանքի և տաղանդի համար, այլ ոչ թե նրա համար, որ վաղ անցյալում նա կարող էր սխալվել և թույլ տալ դատապարտելի արարք: Կարևոր է ինձ համար, որ դրանից կարող է տուժել իմ հեղինակությունը: Ոչ[3][7]: Aquote2.png


Մրցումների ժամանակ զույգի շրջագայությունները ֆինանսավորվում է Չմշկասահորդների միջազգային միության կողմից (ИСУ), մարզիչ Ինգո Շտոյերի գործուղումները վճարվում էին սպորտսմենների կողմից[3]:

Կարիերան Գերմանիայում ֆրանսիացու հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի Աշխարհի առաջնությունից հետո հայտարարվեց, որ զույգը բաժանվում է: 34-ամյա Շոլկովը որոշել էր ավարտել իր սպորտային կարիերան առաջիկայում ամուսնանալու պատճառով: 30-ամյա Սավչենկոն որոշեց շարունակել իր սպորտային կարիերան ֆրանսիացի գեղասահորդ Բրունո Մասոյի հետ և նախապատրաստվել 2018 թվականի Կորեայի Օլիմպիադային[8][9]:

Նոր զույգին պետք է մարզեր Ինգո Շտոյերը, բայց նա հետագայում հրաժարվեց նորաստեղծ զույգից: Զույգի մարզիչը դարձավ գերմանացի մասնագետ Ալեքսանդեր Քյոնիգը: Երկար մտորումներից հետո զույգը որոշեց հանդես գալ Գերմանիայի դրոշի ներքո, սակայն ֆրանսիական ֆեդերացիան երկար ժամանակ խոչընդոտում էր Մասոյին հարևան երկրից հանդես գալու հարցում[10]:

2015 թվականի հոկտեմբերի վերջին ֆեդերացիաներին հաջողվեց համաձայնության գալ և նոյեմբերին նոր զույգը մեկնարկեց Տալլինի մրցաշարին: Առաջին ելույթը հաջող էր, նրանք գրավեցին առաջին տեղը: Հետագայում հաղթեցին Վարշավայի Գավաթի մրցաշարում, այնուհետև Գերմանիայի առաջնությունում: Բրատիսլավայում մայցամաքային առաջնությունում զույգը նվաճեց արծաթե մեդալ: Այնուհետև գեղասահորդները վստահորեն հաղթեցին Բավարիայի գավաթի առաջնությունում: Ապրիլի սկզբին Բոստոնում աշխարհի առաջնությունում գերմանական զույգը ճանաչվեց եվրոպականների մեջ լավագույնը և նրանք նվաճեցին բրոնզե մեդալներ[11][12]:

Նախաօլիմպիական մրցաշրջանը զույգը սկսեց Օբերսդորֆում Նեբելխորնի մրցաշարով, որտեղ նրանք վստահորեն գրավեցին առաջին տեղը[13]: Նոյեմբերի սկզբին գերմանական զույգը հանդես եկավ Մոսկվայում, Գրան-պրի մրցաշարում, որտեղ Ռոստելեկոմի գավաթի համար մղվող համառ պայքարում գրավեցին առաջին տեղը[14]: Նոյեմբերի կեսերին զույգը հանդես եկավ Փարիզում, Գրան-պրի էտապում, որտեղ Trophée de France մրցաշարում գրավեց առաջին տեղը, գերազանցելով կարճ ծրագրում իրենց նախորդ նվաճումները[15]: Դա հնարավորություն տվեց նրանց հայտնվելու Մարսելի Գրան-պրի մրցաշարի եզրափակիչում[16]: Սակայն մրցումներից մեկ շաբաթ առաջ Ալյոնայի վնասվածքի պատճառով զույգը հանվեց մրցաշարից, ինչպես նաև ազգային առաջնությունից: Հունվարի վերջին զույգը մեկնարկեց Օստրավում անցկացվող եվրոպական առաջնությունում, որտեղ կրկնեց նախորդ տարվա հաջողությունը և համառ պայքարում նվաճեց արծաթե մեդալ[17]:

Աշխարհի առաջնության ժամանակ Հելսինկիում, 2017, մարտի 30

2017 թվականի մարտի 30-ին աշխարհի առաջնությունում նրանք նվաճեցին արծաթե մեդալ` զիջելով միայն չինացի զույգին` Սույ Վենցզին-Խան Ցունին:

Սեպտեմբերի վերջին գերմանացի զույգը Օբերստդորֆում մասնակցեց Նեբելխորնի մրցաշարին և նվաճեց արծաթե մեդալներ[18]: Մեկ ամիս անց զույգը հանդես եկավ Գրան-պրի մրցաշարի կանադական էտապում, որտեղ նվաճեց արծաթե մեդալներ[19]: Մայնի Ֆրանկֆուրտում անցկացված ազգային առաջնությունում գեղասահորդները վստահորեն դարձան չեմպիոններ:

2018 թվականի փետրվարի 15-ին Փհենչհանում, Բրունո Մասոյի հետ միասին Օլիմպիական խաղերում նվաճեցին Ոսկե մեդալներ` ազատ ծրագրում սահմանելով աշխարհի ռեկորդ (159,31):

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի ամռանը Ալյոնան ամուսնացել է 24-ամյա բրիտանացի նկարիչ Լիամ Կրոսի հետ[20]:

Սպորտային նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

(Բ. Մասոյի հետ)

Սեզոն 2015-2016 2016-2017 2017-2018
Ձմեռային օլիմպիական խաղեր 1
Գեղասահքի աշխարհի առաջնություն 3 2
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 2 2
Գրան պրիի եզրափակիչ փուլ 1
Rostelecom Cup 1
Trophée de France 1
Skate America 1
Skate Canada International 2
Տալլինի գավաթ 1
Warsaw Cup 1
Nebelhorn Trophy 1 2
Բավարիայի գավաթ 1
Գեղասահքի Գերմանիայի առաջնություն 1 1

Արդյունքներ 2010 թվականից հետո (Գերմանիա)[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղասահքի աշխարհի առաջնություն, 2012 թ.

(Ռ. Շոլկովի հետ)

Մրցույթներ/Սեզոն 2010-2011 2011-2012 2012-2013 2013-2014
Ձմեռային օլիմպիական խաղեր 3
Գեղասահքի աշխարհի առաջնություն 1 1 2 1
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 1 WD 2 WD
Գեղասահքի Գերմանիայի առաջնություն 1 1
Գեղասահքի գրան պրի եզրափակիչ 1 1 1
NHK Trophy 3
Skate America 1 1
Trophée Eric Bompard 1
Գրան պրի. Ռուսաստանի գավաթ 1 1
Skate Canada 1
Cup of China 1
NRW Trophy 1

Արդյունքներ մինչև 2010 թվական (Գերմանիա)[խմբագրել | խմբագրել կոդը]

(Ռ. Շոլկովի հետ)

Մրցույթներ/Սեզոն 2003-2004 2004-2005 2005-2006 2006-2007 2007-2008 2008-2009 2009-2010
Ձմեռային օլիմպիական խաղեր 6 3
Գեղասահքի աշխարհի առաջնություն 6 6 3 1 1 2
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 4 2 1 1 1 2
Գեղասահքի Գերմանիայի առաջնություն 1 1 1 1 1 1
Գեղասահքի գրան պրի եզրափակիչ 3 2 1 3 3
Trophée Eric Bompard 1 3
Skate America 1
Skate Canada 1 1 1
Cup of China 3
Գրան պրի. Ռուսաստանի գավաթ 3 1 2
NHK Trophy 2 1
Nebelhorn Trophy 3 1 1 1 1

Արդյունքներ Ուկրաինայի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

(Ս. Մորոզովի հետ)

Մրցույթներ/Սեզոն 1998-1999 1999-2000 2000-2001 2001-2002
Ձմեռային օլիմպիական խաղեր 15
Գեղասահքի աշխարհի առաջնություն 9
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 7 6
Գեղասահքի պատանիների աշխարհի առաջնություն 13 12 1
Ուկրաինայի առաջնություն 2 1 1
Skate Canada 6
Գրան պրի, Ռուսաստանի գավաթ 4
Nebelhorn Trophy 1
Պատանեկան գրան պրի: JGP Croatia 1
Պատանեկան գրան պրի. եզրափակիչ 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ISU World Standings for Figure Skating and Ice Dance» (անգլերեն)։ Международный союз конькобежцев (ИСУ)։ 4 января 2017։ Վերցված է 04.01.2017 
  2. Олена Савченко: «Не хочу повертатися в Україну»(ուկր.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 Героиня чужой Германии
  4. Артур Вернер. Комета Савченко
  5. Алена Савченко: Мой тренер был всегда моим кумиром
  6. Инго Штойер: «Главное — не стоять у Савченко на пути»
  7. Алёна Савченко: Мой тренер был всегда моим кумиром
  8. Алена Савченко будет выступать в паре с французом Бруно Массо
  9. Фигуристка Алёна Савченко продолжит карьеру в паре с французом Бруно Массо
  10. Союз конькобежцев Германии: «Мы хотим решить вопрос с переходом Массо как можно скорее.»
  11. Пары: Внезапные травмы и разборки старых знакомых. Archived 2016-03-13 at the Wayback Machine.
  12. Чемпионат мира. Пары: Дюамель — Редфорд победили, Столбова и Климов — 4-е, Волосожар и Траньков - 6-е.
  13. Nebelhorn Trophy. Пары: Савченко и Массо одержали победу.
  14. Rostelecom Cup. Пары: Савченко и Массо победили, Забияко и Энберт — вторые, Астахова и Рогонов — третьи.
  15. Trophée de France. Пары: Савченко и Массо победили, Тарасова и Морозов — вторые.
  16. Савченко и Массо снялись с финала Гран-при, их заменят Забияко и Энберт.
  17. Чемпионат Европы. Пары: Тарасова и Морозов одержали победу, Савченко и Массо — вторые, Столбова и Климов — четвёртые.
  18. Nebelhorn Trophy. Пары: Тарасова и Морозов победили, Савченко и Массо — вторые.
  19. Skate Canada. Пары: Дюамель и Редфорд выиграли, Савченко и Массо — вторые, Забияко и Энберт — четвёртое.
  20. Сергей Дадыгин (2016-11-17)։ «Алёна Савченко: свадьбу мы сыграли в старинном замке»։ Экспресс-газета։ Վերցված է 2017-12-09 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]