Բրունո Մասո (ֆր.՝ Bruno Massot, հունվարի 28, 1989(1989-01-28), Կան), Գերմանիան ներկայացնող ֆրանսիացի գեղասահորդ, հանդես է գալիս զուգասահքում։ 2015 թվականից Ալյոնա Սավչենկոյի հետ միասին հանդես են գալիս Գերմանիայի դրոշի ներքո։ 2018 թվականին զույգը դարձել է Ձմեռային օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր (2016, 2017), Գեղասահքի աշխարհի առաջնության արծաթե (2017) և բրոնզե (2016) մեդալակիր, Գեղասահքի Գերմանիայի առաջնության կրկնակի չեմպիոն (2016 և 2018)։ Մինչև Ալյոնա Սավչենկոյի հետ ներկայանալը Դարյա Պոպովայի հետ դարձել է Գեղասահքի Ֆրանսիայի առաջնության չեմպիոն (2012) և փոխչեմպիոն (2013)։
2017 թվականի ապրիլի 14-ի տվյալներով Չմշկասահորդների միջազգային միության վարկանիշում զույգը զբաղեցնում է 4-րդ տեղը[1]։