Jump to content

Ալիս Սթոուն Բլեքուել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիս Սթոուն Բլեքուել
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 14, 1857(1857-09-14)[1][2]
ԾննդավայրՆյու Ջերսի, ԱՄՆ կամ Օրինջ, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[2]
Մահացել էմարտի 15, 1950(1950-03-15)[1] (92 տարեկան)
Մահվան վայրՔեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ
ԳերեզմանՖոռեսթ Հիլլ գերեզմանատուն[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲոստոնի համալսարան և Chapel Hill – Chauncy Hall School?
Մասնագիտությունլրագրող, բանաստեղծուհի, կենսագիր, կանանց իրավունքների պաշտպան, գրող և սուֆրաժիստ
Ծնողներհայր՝ Հենրի Բրաուն Բլեքուել[4], մայր՝ Լյուսի Սթոուն[4]
ԱնդամությունPhi Beta Kappa
 Alice Stone Blackwell Վիքիպահեստում

Ալիս Սթոուն Բլեքուել, (անգլ.՝ Alice Stone Blackwell, սեպտեմբերի 14, 1857(1857-09-14)[1][2], Նյու Ջերսի, ԱՄՆ և Օրինջ, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[2] - մարտի 15, 1950(1950-03-15)[1], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկյան հասարակական գործիչ, հրապարակախոս, լրագրող։ Ակտիվորեն մասնակցել է ԱՄՆ-ի ֆեմինիստական շարժմանը։ Քարոզել է ճնշված ժողովուրդների մշակույթը, այդ նպատակով անգլերեն է թարգմանել և հրատարակել Լատինական Ամերիկայի մի շարք բանաստեղծների, հունգար պոետ Շանդոր Պետեֆիի ստեղծագործությունները։ Թարգմանել է հայ միջնադարյան և նոր ժամանակների բանաստեղծների (արևելահայ և արևմտահայ) ընտիր երկերը, որոնք լույս են տեսել նրա հրատարակած «Հայկական բանաստեղծություններ» (1897) ժողովածուում։ Ամերիկյան ամսագրերում հրապարակել է հայ ժողովրդի պատմության, հասարակական կյանքին վերաբերող հոդվածներ, Րաֆֆու, Սիամանթոյի, Պետրոս Դուրյանի և ուրիշների առանձին ստեղծագործությունների թարգմանություններ։ Ըմբռնումով և ցավով է վերաբերվել հայ ժողովրդի ազատագրական ձգտումներին։ 1893 թվականին ընտրվել է «Հայաստանի բարեկամներ» (ԱՄՆ) ընկերության քարտուղար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիս Սթոուն Բլեքուել» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 453