Հայաստանի բարեկամներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի բարեկամներ, (անգլ.՝ "Friends of Armenia"), անգլիական ընկերություն։ Հիմնվել է 1897 թվականին, Լոնդոնում՝ Օսմանյան կայսրության հայ բնակչությանը օգնություն ցույց տալու նպատակով։ Հիմնադիրը և նախագահն էր Ֆ. Կավենդիշը։ Ընկերության գլխավոր կոմիտեի անդամներն էին ներկայացուցիչներ Բելֆաստից, էդինբուրգից, Փեյսլիից և այլ քաղաքներից։ 1900 թվականից հրատարակել է ընկերության "Friend of Armenia" («Հայաստանի բարեկամ») եռամսյա պաշտոնաթերթը։ Պարբերականը «Հայաստանի բարեկամներ»-ի գործունեությունը բնութագրել է որպես Հայաստանի «վերականգնման փորձ»։

1897-1908 թվականներին ընկերությունը հանգանակել է 60 հազար ֆունտ ստերլինգ, որը տրամադրվել է 1894-1896 թվականների ջարդերի ժամանակ տուժած հայերին։ 1909 թվականին «Հայաստանի բարեկամներ»-ը Արևմտյան Հայաստան է ուղարկել ավելի քան 3 հազար ֆունտ ստերլինգ, 1915 թվականին՝ 98 հազար։ Ընկերությունը զգալի օգնություն է ցույց տվել արևմտահայ գաղթականներին 1920-ական թվականների սկզբին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Киракосян А. Дж., Великобритания и Армянский вопрос (90-е гг. XIX в.). Е. 1990;
  • NasiЬian A., Britain and the Armenian Question. 1915-1923, L, 1984.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։