Ալիս Սթոուն Բլեքուել
| Ալիս Սթոուն Բլեքուել | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 14, 1857[1][2] |
| Ծննդավայր | Նյու Ջերսի, ԱՄՆ կամ Օրինջ, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[2] |
| Մահացել է | մարտի 15, 1950[1] (92 տարեկան) |
| Մահվան վայր | Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ |
| Գերեզման | Ֆոռեսթ Հիլլ գերեզմանատուն[3] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Բոստոնի համալսարան և Chapel Hill – Chauncy Hall School? |
| Մասնագիտություն | լրագրող, բանաստեղծուհի, կենսագիր, կանանց իրավունքների պաշտպան, գրող, սուֆրաժիստ, թարգմանչուհի և ֆեմինիստ |
| Ծնողներ | հայր՝ Հենրի Բրաուն Բլեքուել[4], մայր՝ Լյուսի Սթոուն[4] |
| Անդամություն | Phi Beta Kappa |
| Ստորագրություն | |
Ալիս Սթոուն Բլեքուել, (անգլ.՝ Alice Stone Blackwell, սեպտեմբերի 14, 1857[1][2], Նյու Ջերսի, ԱՄՆ և Օրինջ, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[2] - մարտի 15, 1950[1], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկյան հասարակական գործիչ, հրապարակախոս, լրագրող։ Ակտիվորեն մասնակցել է ԱՄՆ-ի ֆեմինիստական շարժմանը։ Քարոզել է ճնշված ժողովուրդների մշակույթը, այդ նպատակով անգլերեն է թարգմանել և հրատարակել Լատինական Ամերիկայի մի շարք բանաստեղծների, հունգար պոետ Շանդոր Պետեֆիի ստեղծագործությունները։ Թարգմանել է հայ միջնադարյան և նոր ժամանակների բանաստեղծների (արևելահայ և արևմտահայ) ընտիր երկերը, որոնք լույս են տեսել նրա հրատարակած «Հայկական բանաստեղծություններ» (1897) ժողովածուում։ Ամերիկյան ամսագրերում հրապարակել է հայ ժողովրդի պատմության, հասարակական կյանքին վերաբերող հոդվածներ, Րաֆֆու, Սիամանթոյի, Պետրոս Դուրյանի և ուրիշների առանձին ստեղծագործությունների թարգմանություններ։ Ըմբռնումով և ցավով է վերաբերվել հայ ժողովրդի ազատագրական ձգտումներին։ 1893 թվականին ընտրվել է «Հայաստանի բարեկամներ» (ԱՄՆ) ընկերության քարտուղար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Feeney K. Blackwell, Alice Stone (14 September 1857–15 March 1950), women's rights advocate and humanitarian reformer // American National Biography Online / S. Ware — [New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229 — doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1500063
- 1 2 3 4 https://en.wikisource.org/wiki/Woman_of_the_Century/Alice_Stone_Blackwell
- ↑ Find A Grave — 1996.
- 1 2 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 101.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիս Սթոուն Բլեքուել» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 453)։ |
- Սեպտեմբերի 14 ծնունդներ
- 1857 ծնունդներ
- Նյու Ջերսիում ծնվածներ
- Մարտի 15 մահեր
- 1950 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Բոստոնի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի կին լրագրողներ
- Սոցիալիստ ֆեմինիստներ
- Ամերիկացի ֆեմինիստներ
- Ամերիկացի սուֆրաժիստներ
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- Ամերիկացի կենսագիրներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի սոցիալիստներ
- Կանանց իրավունքների իրավապաշտպաններ
- Անավարտ հոդվածներ անձի մասին