Jump to content

Ալեքսեյ Պետուխով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Պետուխով
Ալեքսեյ Պետուխովը Լիբերցի դահուկավազքի աշխարհի առաջնության ժամանակ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ամբողջական անուն՝Ալեքսեյ Եվգենևիչ Պետուխով
Բնօրինակ անուն՝Алексей Петухов
Մասնագիտացում՝դահուկորդ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 28, 1983(1983-06-28) (41 տարեկան)
Ծննդավայր՝Կլինցի, Բրյանսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)՝Պավել Բրովին
Հասակ՝178,5
Քաշ՝77

Ալեքսեյ Պետուխով (ռուս.՝ Алексе́й Евге́ньевич Петухо́в, հունիսի 28, 1983(1983-06-28), Կլինցի, Բրյանսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս դահուկորդ, մասնագիտացած է սպրինտային դահուկավազքում, ավելի հաջողակ է չմուշկային սպորտում։ 2010 թվականի Օլիմպիական խաղերի թիմային սպրինտում բրոնզե մեդալակիր, 2013 թվականի աշխարհի չեմպիոն[1], Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ[2]։

Պատանեկան ելույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսում է ելույթները 1990 թվականին Կոլայի մարզադպրոցում մարզչի՝ Յուլիա Պոլետուխինայի մոտ։ Ավելի ուշ նրան մարզում է Եվգենի Նիկոլաևիչ Լեոնենկոն։ 1998 թվականին տեղափոխվեց Մուրմանսկի մարզադպրոցի մարզիչ Պավել Բրովինի մոտ։ Դրանից հետո միանգամից հաղթել է Ապատիտի մարզային առաջնությունում, իսկ մեկ տարի անց դուրս եկավ Սամարայում Ռուսաստանի Գավաթի եզրափակիչ փուլ, որտեղ կատարել է սպորտի վարպետի նորմատիվը։

Պետուխովը մասնակցել է երկու աշխարհի պատանեկան առաջնություններում։ 2002 թվականին գերմանական Շոնախում նա մնացել է առանց մրցանակների, իսկ 2003 թվականին շվեդական Սոլեֆտեոյի ժամանակ էստաֆետին հաղթել է ոսկե[3] և արծաթե՝ դահուկավազքի 30 կմ ընդհանուր մեկնարկից[4]։ Համաշխարհային առաջնությունից 3 ամիս առաջ նա կոտրել է ոտքը բասկետբոլի խաղում, որից հետո գիպսով էր քայլում։

Հասուն կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թ. մարտի 16-ին նորամուտը նշեց Ռուսաստանի հավաքականում և Աշխարհի գավաթի մրցաշարում, բայց արդեն հաջորդ մրցաշրջանում դահուկորդի մոտ հաջորդում է անկումը և նա հեռացվում է գլխավոր թիմից մինչև  2007/08 մրցաշրջանը, երբ նա մասնակցեց Ռիբինսկի սպրինտային մրցումներում։

Հաջողությունները եկան Պետուխովի մոտ 2008/09 մրցաշրջանում, երբ նա երկու անգամ դարձել է  Աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ անհատական սպրինտերային մրցավազքում և մեկ անգամ երրորդը Նիկոլայ Մորիլովի հետ։ Աշխարհի առաջնությունում՝ Լիբրեցում նա դարձել է իններորդ չեմպիոնը։

2009 թվականի դեկտեմբերի 5-ին Ալեքսեյը տարավ առաջին հաղթանակը, Դյուսելդորֆում Աշխարհի գավաթի առաջին փուլում նա հաղթել է իր սպրինտերային մրցավազքում։ Դեկտեմբերի 6-ին նա կրկնել է արդյունքը Նիկոլայ Մորիլովի հետ։

Փետրվարի 22-ին, 2010 թվականի XXI Ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ Վանկուվերում Ալեքսեյ Պետուխովը Նիկոլայ Մորիլովի հետ շահել է բրոնզե մեդալ սպրինտերային թիմային մրցապայքարի ազատ ոճում։

2017 թվականի նոյեմբերի 9-ին  Միջազգային օլիմպիական կոմիտեի հանձնաժողովը  Դենիս Օսվալդի ղեկավարությամբ Պետուխովին մեղավոր է ճանաչել հակադոպինգային կանոնները խախտելու համար։ Սոչիի 2014 թվականի Օլիմպիական խաղերի արդյունքները չեղյալ են հայտարարվում։ Նա ցմահ հեռացվել է Օլիմպիական խաղերում մասնակցելու հնարավորությունից[5]։ 2018 թվականի փետրվարի 1-ին դահուկորդների հետ միասին արդարացվել է և վերականգնվել է իր կոչումները և շքանշանները։ Ցմահ որակազրկումը չեղյալ է հայտարարվել[6]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու երեխա[7]։

Մարզական արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի առաջնություններ և Օլիմպիական խաղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Год Անցկացման վայր Կարգապահություն Տեղ
2002 ՅԱԱ Գերմանիա Գերմանիա Շոնախ 10 47
2002 ՅԱԱ Գերմանիա Գերմանիա Շոնախ 1,0 26
2002 ՅԱԱ Գերմանիա Գերմանիա Շոնախ 1,0 26
2003 ՅԱԱ Շվեդիա Շվեդիա Սոլեֆտիա 30 2
2003 ՅԱԱ Շվեդիա Շվեդիա Սոլեֆտիա 10 Կլ 12
2003 ՅԱԱ Շվեդիա Շվեդիա Սոլեֆտիա 1,0 33
2003 ՅԱԱ Շվեդիա Շվեդիա Սոլեֆտիա 1,0 34
2009 ԱԱ Չեխիա Չեխիա Լիբերեց 1,6 9
2010 ՕԽ Կանադա Կանադա Վանկուվեր Էստաֆետից 3
2011 ЧМ Նորվեգիա Նորվեգիա Օսլո Սվ 14
2013 ЧМ Նորվեգիա Նորվեգիա Օսլո Էստաֆետից 1
2014 ՕԽ Ռուսաստան Ռուսաստան Սոճի Սվ DSQ
2015 ԱԱ Շվեդիա Շվեդիա Ֆալուն Կլ 20
2015 ЧМ Շվեդիա Շվեդիա Ֆալուն Սվ Էստաֆետից 2

Աշխարհի Գավաթի ելույթների վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
2010/11 Ֆինլանդիա Ֆինլանդիա
Կուուսամո
Գերմանիա Գերմանիա
Դյուսելդորֆ
Շվեյցարիա Շվեյցարիա
Դավոս
Չեխիա Չեխիա
Լիբերեց
Ռուսաստան Ռուսաստան
Ռիբինսկ
Անհատական

սպրինտ

1,4 Կլ С 1,5 Սվ Էստաֆետ 1,0 Սվ Սվ 1,0 Սվ Միավորներ Վայր
25 4 6 2 27 1 227 4
2009/10 Ֆինլանդիա Ֆինլանդիա
Կուուսամո
Գերմանիա Գերմանիա
Դյուսելդորֆ
Շվեյցարիա Շվեյցարիա
Դավոս
Էստոնիա Էստոնիա
Օտեպյաե
Ռուսաստան Ռուսաստան
Ռիբինսկ
Նորվեգիա Նորվեգիա
Դրամեն
Նորվեգիա Նորվեգիա
Օսլո
Անհատական

սպրինտ

1,4 Կլ 1,5 Սվ Էստաֆետ С 1,0 Սվ 1,4 Կլ 1,0 Սվ Էստաֆետ 1,0 Կլ 1,0 Սվ Միավորներ Վայր
32 1 1 3 30 2 1 31 2 347 3
2008/09 Ֆինլանդիա Ֆինլանդիա
Դավոս
Գերմանիա Գերմանիա
Դյուսելդորֆ
Կանադա Կանադա
Ուիստլեր
Ռուսաստան Ռուսաստան
Ռիբինսկ
Իտալիա Իտալիա
Վալդիդենտրո
Ֆինլանդիա Ֆինլանդիա
Լահթի
Նորվեգիա Նորվեգիա
Թրոնհեյմ
Շվեդիա Շվեդիա
Ֆալուն
Անհատական

սպրինտ

Սվ Սվ Էստաֆետ 1,2 Կլ Էստաֆետ 1,3 Սվ Սվ 1,2 Սվ Կլ 40 Մստ Միավորներ Վայր
9 14 3 9 4 2 2 6 38 73 278 6
2007/08 Ռուսաստան Ռուսաստան
Ռիբինսկ
Արդյունքներ
Սվ Միավորներ Վայր
18 13 123
2003/04 Իտալիա Իտալիա
Դոբիակո
Շվեյցարիա Շվեյցարիա
Դավոս
Ավստրիա Ավստրիա
Ռամզաու
Արդյունքներ
Մստ 30 Սվ Էստաֆետա 15 Կլ Է 4x10 30 Դ 10 Սվ Միավորներ Վայր
60 13 58 9 DNF DNS ' '

Պարգևներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրեմլի մեծ պալատ, Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը  Վանկուվերի 2010 թ. օլիմպիական խաղերի չեմպիոնների և մրցանակակիրների հետ,  մարտի 15, 2010թ.
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի մեդալի շքանշանակիր (մարտի 5, 2010 թ.)՝  ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, բարձր մարզական ձեռքբերումների 2010 թվականի Վանկուվերում անցկացված  XXI օլիմպիական խաղերում մեծ ավանդի համար[8]։
  • Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2010)[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Видео победы в командном спринте на чемпионате мира 2013». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 20-ին.
  2. 2,0 2,1 Приказ министра Минспорттуризма о присвоении почетного спортивного звания «Заслуженный мастер спорта России» № 13-нг от 2 марта 2010 года Արխիվացված 2010-04-30 Wayback Machine
  3. Результат мужской эстафеты (9 февраля 2003)(չաշխատող հղում)
  4. Результат мужской гонки на 30 км с общего старта (4 февраля 2003)(չաշխատող հղում)
  5. https://www.kommersant.ru/doc/3461792
  6. «Норвежская лыжница не захотела видеть россиян на Олимпиаде». Росбалт. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  7. «Лыжник Алексей Петухов: Меня колбасило. А я не понимал, почему...» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  8. Указ Президента Российской Федерации от 5 марта 2010 года № 278 «О награждении государственными наградами Российской Федерации» Արխիվացված 2013-04-26 Wayback Machine

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]