Jump to content

Ալեքսեյ Միշին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Միշին
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Алексей Николаевич Мишин
Մասնագիտացում՝figure skating choreographer, գեղասահորդ և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 8, 1941(1941-03-08) (83 տարեկան)
Ծննդավայր՝Սևաստոպոլ, Ղրիմի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Ալեքսեյ Միշին (ռուս.՝ Алексе́й Никола́евич Ми́шин, մարտի 8, 1941(1941-03-08), Սևաստոպոլ, Ղրիմի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), գեղասահքի խորհրդային, ռուս մարզիչ։

Սպորտային ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականից հանդես է եկել Թամարա Մոսկվինայի հետ.

Մարզչական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականից դասավանդել է Լենինգրադի Պ. Ֆ. Լեսգաֆթի անվան պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում[2], եղել է ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հավաքականի մարզիչ։ Մարզական կարիերայի սկզբում վերապատրաստվել է ԱՄՆ-ում՝ Կարլո Ֆասսիի ղեկավարությամբ, Գերմանիայում՝ Յուտտի Մյուլլերի ղեկավարությամբ։ Ամենադժվար տարրերն ու տեխնիկան և ուսուցման մեթոդները նա յուրացրել է՝ սովորելով այնպիսի վարպետների մոտ, ինչպիսիք են Ստանիսլավ Ժուկը, Իգոր Մոսկվինը[3]։

Լենինգրադի Պ. Ֆ. Լեսգաֆթի անվան պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի չմուշկասահքի և գեղասահքի ամբիոնի վարիչ[3]։

Նիդերլանդների հավաքականի մարզիչ-խորհրդատու[4]։

Ալեքսեյ Միշինի մոտ մարզվել են.

  • Ալեքսանդր Մայորով
  • Մարինա Սերովա
  • Աննա Անտոնովա (ԽՍՀՄ առաջնության արծաթե մրցանակակիր)
  • Վիտալի Եգորով (պատանիների աշխարհի առաջնության չեմպիոն)[5]
  • Յուրի Օվչիննիկով (ԽՍՀՄ չեմպիոն, Եվրոպայի առաջնության բրոնզե մրցանակակիր)[5]
  • Ալեքսեյ Ուրմանով (օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Ռուսաստանի բազմակի չեմպիոն)
  • Տատյանա Օլենյովա (ԽՍՀՄ չեմպիոն, Ալեքսեյ Նիկոլաևիչ Միշինի մարզիչը և կինը)[5]
  • Օլեգ Տատաուրով (Ռուսաստանի առաջնությունների բազմակի չեմպիոն)
  • Ռուսլան Նովոսելցև (1997 թվականի Ձմեռային ունիվերսիադայի հաղթող)
  • Տատյանա Բասովա (2003 թվականին Ռուսաստանի առաջնության բրոնզե մրցանակակիր)
  • Ալեքսեյ Յագուդին (օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Ռուսաստանի առաջնությունների բազմակի չեմպիոն)
  • Եվգենի Պլյուշչենկո (օլիմպիական կրկնակի չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի յոթակի չեմպիոն, Ռուսաստանի տասակի չեմպիոն)
  • Քսենյա Դորոնինա (Ռուսաստանի կրկնակի չեմպիոն)
  • Կատարինա Գերբոլդտ (2009 թվականի Ռուսաստանի առաջնության բրոնզե մրցանակակիր)
  • Արթուր Գաչինսկի (2011 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր, 2012 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիր)
  • Ելիզավետա Տուկտամիշևա (աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Գրան-Պրի եզրափակչի հաղթող, Ռուսաստանի չեմպիոն, Ինսբրուկում կայացած 1-ին Պատանեկան օլիմպիական խաղերի հաղթող)
  • Ալեքսանդր Պետրով (2014 թվականի պատանիների Գրան-Պրի եզրափակչի բրոնզե մրցանակակիր)
  • Կարոլինա Կոստներ (Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի հնգակի չեմպիոն, Իտալիայի ութակի չեմպիոն)

Շարունակում է մարզել մարզիկների։

Պարգևներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Հայրենիքի ծառայությունների համար» շքանշան IV աստիճանի (2014 թվականի մարտի 24). Սոչիում 2014 թվականի XXII Օլիմպիական և XI Պարաօլիմպիական խաղերի պատրաստման, անցկացման, կազմակերպման ևւ Ռուսաստանի ազգային հավաքականների հաջող ներկայացման ու մեծ ներդրման համար[6]
  • «Ժողովուրդների բարեկամության» շքանշան (1994 թվականի ապրիլի 22). 1994 թվականի XVII Ձմեռային օլիմպիական խաղերում սպորտային բարձր նվաճումների համար[7]
  • «Հայրենիքի ծառայությունների համար» կրծքանշան II աստիճանի (2010 թվականի հոկտեմբերի 21). 2010 թ. Վանկուվերի (Կանադա) XXI Օլիմպիական խաղերի ժամանակ սպորտային հաջողությունների հասած մարզիկների հաջող պատրաստվածության համար[8]
  • ՌԴ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործիչ (2002 թվական)
  • ՌԴ նախագահի պատվավոր դիպլոմ (2011 թվական). աշխատանքային ձեռքբերումների, երկարաժամկետ բարեխիղճ աշխատանքի և ակտիվ հասարակական գործունեության համար[9]
  • ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1969 թվական)
  • ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ
  • Ռուսաստանի վաստակավոր մարզիչ
  • ՈՒԽՀ-ի վաստակավոր մարզիչ
  • Ռուսաստանի նախագահի շնորհակալագիր (2002 թվական)
  • Պատվավոր կոչում «Լավագույնը Սանկտ-Պետերբուրգի սպորտում» (2006 և 2012 թվականներ, Սանկտ-Պետերբուրգի կառավարություն)
  • Սանկտ-Պետերբուրգի օրենսդիր ժողովի պատվավոր դիպլոմ (2002 թվական)
  • Գեղասահքի Ռուսաստանի Դաշնության պատվավոր նշան (2003 թվական)
  • Պատվո նշան "Սանկտ-Պետերբուրգին կատարած ծառայությունների համար" (2011 թվական)[10]

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ Տատյանա Միշինիա. Ռուսաստանի վաստակավոր մարզիչ, գեղասահքի ԽՍՀՄ չեմպիոն։ Ունեն 2 որդի՝ Անդրեյ (1977 թվական) և Նիկոլայ (1983 թվական

Սպորտային ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թամարա Մոսկվինայի հետ
Մրցումներ/ մրցաշրջան 1965—66 1966—67 1967—68 1968—69
Ձմեռային օլիմպիական խաղեր 5
Գեղասահքի աշխարհի առաջնություն 6 4 2
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 6 2 3
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 2 2 1
Ձմեռային ունիվերսիադայի մեդալակիրների ցուցակ 3

Հրատարակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ա. Ն. Միշին. Գեղասահորդի որոշ շարժումների կինեմատիկ կառուցվածքը. 1971. — № № 5. — էջ 12-14
  • Ա. Ն. Միշին. Գեղասահորդի ցատկերի տեխնիկայի հիմնական տարրերը. 1972. — № № 11. — էջ 27-29
  • Ա. Ն. Միշին. Գեղասահորդի մարմնի պտտման շարժման պարամետրերի մասին. 1973. — № № 4. — էջ10-12
  • Ա. Ն. Միշին. Գեղասահքի ցատկեր. 1976 — 104 էջ
  • Ա. Ն. Միշին. Գեղասահքի դպրոցը. 1979. — 175 էջ
  • Ա. Ն. Միշին. Գեղասահորդի շարժումների բիոմեխանիկիկան. 1981. — 144 էջ
  • Ա. Ն. Միշին. Դասախոսություն. Գեղասահքի չմուշկներով պարտադիր վարժանքներ. 1985. — 26 էջ
  • Ա. Ն. Միշին, Յ. Վ. Յակիմչուկ, Կ. Զ. Գուլյաև.Գեղասահքի պատմություն. 2006. — 431 էջ
  • Ա. Ն. Միշին, Յ. Վ. Յակիմչուկ. Գեղասահքը Ռուսաստանում. 2007. — 620 էջ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Կաղապար:Зал Славы НГУ имени Лесгафта
  2. «Мишин Алексей Николаевич». Национальный государственный Университет физической культуры, спорта и здоровья им. П. Ф. Лесгафта, Санкт-Петербург. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 6-ին.
  3. 3,0 3,1 «По накатанной Тренер Алексей Мишин празднует юбилей и принимает поздравления». Российская газета. 09.03.2011, 18:05. Վերցված է 2012 թ․ հունվարի 31-ին.
  4. «Зал славы НГУ имени П. Ф. Лесгафта. Мишин Алексей Николаевич». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
  5. 5,0 5,1 5,2 ««Уголок Деда Всеведа»». Март 2001. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 25-ին.
  6. Награждённые государственными наградами Российской Федерации
  7. «УКАЗ Президента РФ от 22.04.1994 N 808 «О НАГРАЖДЕНИИ ГОСУДАРСТВЕННЫМИ НАГРАДАМИ РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ СПОРТСМЕНОВ, ТРЕНЕРОВ, РАБОТНИКОВ ФИЗИЧЕСКОЙ КУЛЬТУРЫ И СПОРТА РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ ПО ИТОГАМ XVII ЗИМНИХ ОЛИМПИЙСКИХ ИГР 1994 ГОДА»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
  8. «Указ Президента Российской Федерации от 21 октября 2010 года № 1267 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
  9. «Виталий Мутко вручил государственные награды тренерам и работникам спортивной отрасли». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
  10. Мишин награждён почетным знаком «За заслуги перед Санкт-Петербургом»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Сайт, посвященный А. Н. Мишину