Jump to content

Ալեքսեյ Գեգեչկորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Գեգեչկորի
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր նոյեմբերի 23, 1887(1887-11-23)
Ծննդավայր Քութայիսի նահանգ, Սենակ
Վախճանի օր հունիսի 7, 1928(1928-06-07)[1] (40 տարեկան)
Վախճանի վայր Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
 
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան

Ալեքսեյ Ալեքսանդրի Գեգեչկորի (վրացերեն՝ ალექსი გეგეჭკორი; ռուս.՝ Алексей Александрович Гегечкори, նոյեմբերի 23, 1887(1887-11-23), Քութայիսի նահանգ, Սենակ - հունիսի 7, 1928(1928-06-07)[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]) կամ Սաշա (կուսակցական կեղծանուն)[2], խորհրդային պետական և կուսակցական գործիչ, Կովկասում հեղափոխական շարժման մասնակից, ՎԽՍՀ ՆԳԺԿ (1922 — 1923), Վրաստանի գյուղնախարար, ԺԿԽ փոխնախագահ, ՀամԿ(բ)Կ 11-րդ և 15-րդ համագումարների պատվիրակ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Քութայիսի նահանգի Սենակի գավառի Նաոգալեզի գյուղում (Մարտվիլի մոտակայքում), ազնվականի ընտանիքում։ Կրթությունը ստացել է գյուղի երկդասարարնանի դպրոցում։ 1901 թվականից ընտանիքից առանձնացել է և աշխատանքի է անցել Բաթումի Ռոտշիլդի գործարանում։

1908 թվականից կոմունիստական կուսակցության անդամ։ Կատարել է կուսակցական քարոզչական աշխատանքներ Թիֆլիսում, Բաքվում, Չելյաբինսկում, Մեգրելիայում, Դոնի Ռոստովում։ Փետրվարյան հեղափոխությունից հետո, 1917 թվականին մասնակցել է Քութայիսում բոլլշևիկյան բյուրոյի ստեղծմանը։

1918 թվականին արևմտյան Վրաստանի մարտական շտաբի կուսակցական կոմիտեի նախագահն է եղել։ Վրաստանում մենշևիկյան կառավարության դեմ ապստամբության կազմակերպիչներից մեկն է եղել։ Թերեքի մարզում (Թերեք) Կարմիր բանակի շարքերում մարտնչել է սպիտակգվադիականների դեմ, մարտում ծանր վիրավորվել է, ոտքը անդամահատվել է։ 1919 թ. հոկտեմբերին վերադառնալով Վրաստան, Գեգեչկորին ձերբակալվել է Վրաստանի ոստիկանության կողմից դավաճանության և զինված ապստամբության մեղադրանքով։ Այստեղ, Քութայիսի բանտում ծանոթացել է այդ ժամանակ խորհրդային անվտանգության աշխատակից Լավրենտի Բերիայի հետ, որը նույնպես ձերբակալված էր։ Սաշա Գեգեչկորիին այցելության եկած զարմուհին՝ Նինո Գեգեչկորին, հետագայում դարձավ Լավրենտի բերիայի կինը։ 1920 թվականի ՌԴ կառավարության և ռուս-վրացական հակամարտության խաղաղության պայմանագրի կնքումից հետո Գեգեչկորին ազատ է արձակվել բանտից[3]։

1918 թվականին Թերեքի մարզում ստացած վնասվածքից հետո Գեգեչկորին տարիներ շարունակ տառապել է ծանրագույն նյարդային նոպաներից և 1928 թվականի հունիսի 7–ին ինքնասպան է եղել Թիֆլիսում։

Հեղափոխական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1902 թվականից մասնակցել է հեղափոխական շարժմանը։ 1902 թվականի մարտին, Բաթումի արյունոտ իրադարձություններից հետո տեղափոխվել է Բաքու, որտեղ սոցիալ–դեմոկրատական կուսակցության շարքերն է անցել։
  • 1903 թ. մասնակցել է Բաքու–Սաբունչի ցույցին, որտեղ վիրավորվել է գլխից։
  • 1904 թվականից տեղափոխվել է Թիֆիս, որտեղ աշխատել է Սարաջևի կոնյակի գործարանում որպես բանվոր։
  • 1905-1907 թթ. հեղափոխության ժամանակ կուսակցության հանձնարարությամբ ահաբեկչական խումբ է ստեղծել։ 1905 թվականի սեպտեմբերի 25–ին Թիֆիսում կազակների դեմ հարձակման մասնակիցներից մեկն է եղել, որի ընթացքում վիրավորվել է ռումբի բեկորից, սակայն հաջողացրել է թաքնվել։ Հետագայում բանտարկվել է և բանտում կազմակերպել է սադրիչ Սամխարաձեի սպանությունը։ 1907 թվականին կուսակցական աշխատանք է կատարել Բորժոմ–Ախալցխայում։
  • 1908 թվականին երկրորդ անգամ բանտարկվել է և աքսորվել Չելյաբինսկի մարզի Միշխինո գյուղ։ Աքսորավայր տանելու ճանապարհին հաջողացրել է փախչել, որից հետո բնակվելով Չելյաբինսկում համագործակցել է «Պրիուրալիե» թերթին, բոլշևիկյան կազմակերպության շարքերում անլեգալ աշխատանք է կատարել։ Սակայն խուսափելով հետապնդումներից տեղափոխվել է Թիֆլիս, հետո Մեգրելիա, որտեղ կազմակերպել է բոլշևիկյան խմբակներ։
  • 1910 թվականին կրկին ձերբակալվել է և աքսորվել Դոնի Ռոստով։ Այստեղ կազմակերպել է արհմիությունների անլեգալ բյուրո, կուսակցական աշխատանք է կատարել, մասնակցել է Պետական դումայի ընտրությունների նախընտրական արշավին։ Կրկին ձերբակալվել է և Դոնի Ռոստովից աքսորվել է Պոլտավա, որտեղ նույնպես ակտիվ ընդհատակյա կուսակցական աշխատանքներ է կատարել[4]։

1921—1922 թթ. եղել է Թիֆլիսի հեղափոխական կոմիտեի նախագահ և Վրաստանի հեղափոխական կոմիտեի անդամ, 1922—1923 թթ. Վրաստանի Ներքին գործերի ժողկոմ, 1924 թ. գյուղատնտեսության ժողկոմ, միաժամանակ, 1922 թվականից Վրաստանի ԺԿԽ փոխնախագահ, ՀամԿ(բ)Կ 11-րդ և 15-րդ համագումարների պատվիրակ։

Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։

Անունով են կոչվել

[խմբագրել | խմբագրել կոդը]

1936—1990 թթ. Վրացական ԽՍՀ Մարտվիլի գյուղը և Մարտվիլի մարզը կրել են Ա. Ա. Գեգեչկորիի անունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Гегечкори Алексей Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Александр Гегечкори
  3. Ami Knight (1993), Beria: Stalin’s First Lieutenant, p. 24. Princeton University Press, ISBN 0-691-01093-5
  4. Ռուսաստանի պատմության պետական հանրային գրադարան, Գեգեչկորի Ալեքսեյ Ալեքսանդրովիչ

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]