Ալեքսանդր Պրոկոպիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Պրոկոպիև
մակեդոներեն՝ Александар Прокопиев
Ծնվել էփետրվարի 24, 1953(1953-02-24) (71 տարեկան)
ԾննդավայրՍկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Մասնագիտությունգրող և երաժիշտ
Քաղաքացիություն Հյուսիսային Մակեդոնիա
ԿրթությունԲելգրադի համալսարանի բանասիրական ֆակուլտետ
ԱշխատավայրՍկոպյեի համալսարան
Պարգևներ

Ալեքսանդր Պրոկոպիև (մակեդոներեն՝ Александар Прокопиев), փետրվարի 24, 1953(1953-02-24), Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), մակեդոնացի ժամանակակից գրող, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր։ Աշխատում է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեի Կյուրեղի և Մեթոդիոսի անվան համալսարանի մակեդոնական գրականության ինստիտուտում[1]։ Համբավվել է նաև որպես գրող, էսսեիստ և հարավսլավական Idoli երաժշտախմբի նախկին անդամ[2][3][4][5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրը ծնվել է 1953 թվականին, Սկոպիեում։ 1977 թվականին ավարտել է Բելգրադի համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ ստանալով համեմատական գրականագիտության մասնագետի որակավորում, այնուհետև ավարտել է ասպիրանտուրաները Բելգրադում և ֆրանսիական Սորբոն համալսարանում։

Աշխատակցել է հայրենի և արտասահմանյան մի շարք ամսագրերի։ Այսպես. եղել է Orient Express (Օքսֆորդ, Մեծ Բրիտանիա), World Haiku (Կիոտո, Ճապոնիա) ամսագրերի խմբագրական կոլեգիաների անդամ։ Բացի այդ, գրել է կինոնկարների, թատրոնի, հեռուստաշոուների սցենարներ, ռադիոպիեսներ, երգիծական գրքեր։ Նրա մի շարք գեղարվեստական ստեղծագործություններ ու գիտական աշխատություններ թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, ճապոներեն, ռուսերեն, լեհերեն, հունգարերեն, չեխերեն, սլովակերեն և այլ լեզուներով։

Ալեքսանդր Պրոկոպիևը նաև շնորհալի և եռանդուն երաժիշտ է։ Դեռ Բելգրադում սովորելու տարիներին հանդես է եկել Idoli երաժշտախմբի կազմում, խումբ, որը նշանակալի դեր է խաղացել նախկին Հարավսլավիայում երաժշտական նոր ալիքի ձևավորման ասպարեզում։ Նրան է վերագրվում Idoli-ի երգացանկի Retko te viđam sa devojkama նշանավոր երգի հեղինակությունը[2][6], թեև ինքն անձամբ չի հաստատել դա։ Փոխարենը՝ Վլադա Դիվլիանն է պնդում, որ այդ երգի հեղինակն ինքն է[7]։ Մակեդոնիայում Ալեքսանդրը դարձել է Usta na Usta համբավավոր երաժշտախմբի անդամ, որն ակտիվ գործունեություն էր ծավալել հատկապես 1980-ական թվականներին։ Խմբի կատարումների ձայնագրությունները այսօր էլ հնչում են Հյուսիսային Մակեդոնիայի հեռուստատեսային և ռադիհաղորդումներում։

Պրոկոպիևը Հյուսիսային Մակեդոնիայի անկախ գրողների միության և PEN ակումբ-կենտրոնի անդամ է։ Գործակցում է «Իրադրություն» անվանումը կրող այլընտրանքային թատրոնի հետ։

2012 թվականին արժանացել է «Բալկանիկա 2010» միջազգային գրական մրցանակի՝ «Փոքրիկ մարդ. պատմություններ ձախ գրպանից» (մակեդոներեն՝ «Човечулец: Bајки од левиот џеб») գրքի համար[8]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Младиот мајстор на Играта (պատմվածքներ), 1983
  • …или… (պատմվածքներ), 1987
  • Пловидба кон Југ (պատմվածքներ), 1988
  • Слово за змијата (պատմվածքներ), 1992
  • Ars amatoria (պատմվածքներ), 1998
  • Слика тркало (հակկուներ), 1998
  • Дали Калимах беше постмодернист? (էսսեներ), 1994
  • Патување на сказната (էսսեներ), 1996
  • Антиупатства за лична употреба, 1996/2000
  • Постмодерен Вавилон (էսսեներ), 2000
  • Човекот со четири часовници (պատմվածքներ), 2003
  • Борхес и компјутерот (էսսեներ), 2005
  • Ѕиркачот (վիպակ), 2007
  • Човечулец: бајки од левиот џеб, 2011

Ստեղծագործությունների անգլերեն թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Young Master of the Game (պատմվածքներ, 1983)
  • ...or... (պատմվածքներ, 1986)
  • Sailing South (պատմվածքներ, 1986)
  • A Sermon on the Snake (պատմվածքներ, 1992)
  • Was Callimachus a Post-Modernist? (էսսեներ, 1994)
  • Fairytale on the road (էսսեներ, 1996)
  • Let's make a movie together (մանկական, 1997)
  • Ars amater-ia (պատմվածքներ, 1998)
  • Image which rolls (հակկուներ, 1998)
  • Anti-instructions for personal use (պոեզիա, 2000)
  • Postmodern Babylon (էսսեներ, 2000)
  • The Man With Four Watches (2003)
  • Homunculus (հեքիաթներ մեծերի համար, 2015)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Institute of Macedonian Literature – Human resources Արխիվացված Ապրիլ 27, 2010 Wayback Machine
  2. 2,0 2,1 Interview Արխիվացված Հուլիս 25, 2011 Wayback Machine- Danas, Weekend edition, May 3 and 4, 2003, Belgrade, Serbia and Montenegro
  3. Interview- Naša Borba, daily newspaper, December 23, 1997, Belgrade, FR Yugoslavia
  4. Authors Արխիվացված 2008-10-13 Wayback Machine- Eurozine, Wien, Austria
  5. Member's biography Արխիվացված Օգոստոս 26, 2007 Wayback Machine- Macedonian PEN Centre
  6. Interview Արխիվացված Նոյեմբեր 18, 2007 Wayback Machine- Zarez, biweekly, November 2, 2006, Zagreb, Croatia
  7. [1]- Liner notes, Single "Maljčiki / Retko te viđam sa devojkama" (Jugoton, #SY 23765) at Discogs
  8. «Արխիվացված պատճենը» (մակեդոներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 27 czerwca 2012-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)