Ալեքսանդր Պրոկոպիև
Ալեքսանդր Պրոկոպիև մակեդոներեն՝ Александар Прокопиев | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 24, 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Մասնագիտություն | գրող և երաժիշտ |
Քաղաքացիություն | Հյուսիսային Մակեդոնիա |
Կրթություն | Բելգրադի համալսարանի բանասիրական ֆակուլտետ |
Աշխատավայր | Սկոպյեի համալսարան |
Պարգևներ |
Ալեքսանդր Պրոկոպիև (մակեդոներեն՝ Александар Прокопиев), փետրվարի 24, 1953, Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), մակեդոնացի ժամանակակից գրող, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր։ Աշխատում է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեի Կյուրեղի և Մեթոդիոսի անվան համալսարանի մակեդոնական գրականության ինստիտուտում[1]։ Համբավվել է նաև որպես գրող, էսսեիստ և հարավսլավական Idoli երաժշտախմբի նախկին անդամ[2][3][4][5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդրը ծնվել է 1953 թվականին, Սկոպիեում։ 1977 թվականին ավարտել է Բելգրադի համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ ստանալով համեմատական գրականագիտության մասնագետի որակավորում, այնուհետև ավարտել է ասպիրանտուրաները Բելգրադում և ֆրանսիական Սորբոն համալսարանում։
Աշխատակցել է հայրենի և արտասահմանյան մի շարք ամսագրերի։ Այսպես. եղել է Orient Express (Օքսֆորդ, Մեծ Բրիտանիա), World Haiku (Կիոտո, Ճապոնիա) ամսագրերի խմբագրական կոլեգիաների անդամ։ Բացի այդ, գրել է կինոնկարների, թատրոնի, հեռուստաշոուների սցենարներ, ռադիոպիեսներ, երգիծական գրքեր։ Նրա մի շարք գեղարվեստական ստեղծագործություններ ու գիտական աշխատություններ թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, ճապոներեն, ռուսերեն, լեհերեն, հունգարերեն, չեխերեն, սլովակերեն և այլ լեզուներով։
Ալեքսանդր Պրոկոպիևը նաև շնորհալի և եռանդուն երաժիշտ է։ Դեռ Բելգրադում սովորելու տարիներին հանդես է եկել Idoli երաժշտախմբի կազմում, խումբ, որը նշանակալի դեր է խաղացել նախկին Հարավսլավիայում երաժշտական նոր ալիքի ձևավորման ասպարեզում։ Նրան է վերագրվում Idoli-ի երգացանկի Retko te viđam sa devojkama նշանավոր երգի հեղինակությունը[2][6], թեև ինքն անձամբ չի հաստատել դա։ Փոխարենը՝ Վլադա Դիվլիանն է պնդում, որ այդ երգի հեղինակն ինքն է[7]։ Մակեդոնիայում Ալեքսանդրը դարձել է Usta na Usta համբավավոր երաժշտախմբի անդամ, որն ակտիվ գործունեություն էր ծավալել հատկապես 1980-ական թվականներին։ Խմբի կատարումների ձայնագրությունները այսօր էլ հնչում են Հյուսիսային Մակեդոնիայի հեռուստատեսային և ռադիհաղորդումներում։
Պրոկոպիևը Հյուսիսային Մակեդոնիայի անկախ գրողների միության և PEN ակումբ-կենտրոնի անդամ է։ Գործակցում է «Իրադրություն» անվանումը կրող այլընտրանքային թատրոնի հետ։
2012 թվականին արժանացել է «Բալկանիկա 2010» միջազգային գրական մրցանակի՝ «Փոքրիկ մարդ. պատմություններ ձախ գրպանից» (մակեդոներեն՝ «Човечулец: Bајки од левиот џеб») գրքի համար[8]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Младиот мајстор на Играта (պատմվածքներ), 1983
- …или… (պատմվածքներ), 1987
- Пловидба кон Југ (պատմվածքներ), 1988
- Слово за змијата (պատմվածքներ), 1992
- Ars amatoria (պատմվածքներ), 1998
- Слика тркало (հակկուներ), 1998
- Дали Калимах беше постмодернист? (էսսեներ), 1994
- Патување на сказната (էսսեներ), 1996
- Антиупатства за лична употреба, 1996/2000
- Постмодерен Вавилон (էսսեներ), 2000
- Човекот со четири часовници (պատմվածքներ), 2003
- Борхес и компјутерот (էսսեներ), 2005
- Ѕиркачот (վիպակ), 2007
- Човечулец: бајки од левиот џеб, 2011
Ստեղծագործությունների անգլերեն թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Young Master of the Game (պատմվածքներ, 1983)
- ...or... (պատմվածքներ, 1986)
- Sailing South (պատմվածքներ, 1986)
- A Sermon on the Snake (պատմվածքներ, 1992)
- Was Callimachus a Post-Modernist? (էսսեներ, 1994)
- Fairytale on the road (էսսեներ, 1996)
- Let's make a movie together (մանկական, 1997)
- Ars amater-ia (պատմվածքներ, 1998)
- Image which rolls (հակկուներ, 1998)
- Anti-instructions for personal use (պոեզիա, 2000)
- Postmodern Babylon (էսսեներ, 2000)
- The Man With Four Watches (2003)
- Homunculus (հեքիաթներ մեծերի համար, 2015)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Institute of Macedonian Literature – Human resources Արխիվացված Ապրիլ 27, 2010 Wayback Machine
- ↑ 2,0 2,1 Interview Արխիվացված Հուլիս 25, 2011 Wayback Machine- Danas, Weekend edition, May 3 and 4, 2003, Belgrade, Serbia and Montenegro
- ↑ Interview- Naša Borba, daily newspaper, December 23, 1997, Belgrade, FR Yugoslavia
- ↑ Authors Արխիվացված 2008-10-13 Wayback Machine- Eurozine, Wien, Austria
- ↑ Member's biography Արխիվացված Օգոստոս 26, 2007 Wayback Machine- Macedonian PEN Centre
- ↑ Interview Արխիվացված Նոյեմբեր 18, 2007 Wayback Machine- Zarez, biweekly, November 2, 2006, Zagreb, Croatia
- ↑ [1]- Liner notes, Single "Maljčiki / Retko te viđam sa devojkama" (Jugoton, #SY 23765) at Discogs
- ↑ «Արխիվացված պատճենը» (մակեդոներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 27 czerwca 2012-ին.
{{cite web}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն)