Ալեքսանդր Բարդը լայն ճանաչում է ստացել որպես մասնակից և հեղինակ Army Of Lovers խմբի երգի։ 1996 թվականին, երբ Army Of Lovers–ը կորել էր հորիզոնից և նրա մասնակիցները սկսել էին մոռացության տալ, Բարդը ստեղծեց նոր նախագիծ՝ Vacuum։ 2004 թվականի գարնանը Շվեդիայում դուրս եկավ նոր «Living In A Fantasy» ձայնասկավառակը։ Այդ ժամանակ Ալեքսանդրի խումբը թողարկեց Bodies Without Organs ձայնասկավառակը։ Ներկա պահին Բարդը աշխատում է Gravitonas խմբի հետ։ Այսօր Բարդը Stockholm Records կազմակերպության և ինտերնետ-կազմակերպության սեփականատերներից մեկն է։ Գրել է 3 գիրք սոցիոլոգիայի մասին․«Նետոկրատիա. Նոր իշխող էլիտա և կյանքը կապիտալիզմից հետո», «Новая глобальная империя» և «Kroppsmaskinerna»։ Առաջին երկու գրքերը ունեցել են մեծ հաջողություններ Եվրոպայում և Ամերիկայում։ Վերջին գիրքը դուրս է եկել վերջերս և ակնկալում է անգլերեն թարգմանություն իսկ հետագայում ռուսերեն լեզվով։ Իր առաջին գրքում՝ «Նետոկրատիա» համատեղ գրված Յան Զոդերկվիստի հետ, Ալեքսանդրն առանձնացրեց, նկարագրեց և համակարգեց բավարար տվյալներ նոր սոցիոլոգիայի և քաղաքականության հասկացության մասին։