Ադամածառ
Ադամածառ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Paulownia | ||||||||
|
Ադամածառ[1] (լատին․՝ Paulównia), Ադամածառազգիներ (Paulowniaceae) ընտանիքին պատկանող բույսերի ցեղ (նախկինում այս ցեղը երբեմն վերագրվում էր Փողածաղկազգիների և Խլածաղկազգիների ընտանիքին)։
Paulownia անվանումն առաջացել է գերմանացի բնագետներ Ֆիլիպ Զիբոլդի և Յոզեֆ Ցուկարինիի սխալի պատճառով. նրանք ուզում էին բույսին անվանել կայսեր Պավել I-ի դստեր Աննա Պավլովնայի (1795-1865 թթ.) անունով, բայց Anna բառով անվանել ցեղն անհնարին էր, քանի որ նման ցեղ արդեն գոյություն ուներ, իսկ Պավլովնա հայրանունը երկրորդ անուն համարեցին։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադամածառերը տերևաթափ բարձր ծառեր են։
Բունն ուղիղ է, սաղարթը (պսակը)՝ ճյուղատարած։
Տերևները հակադիր են, երկար կոթիկների վրա։ Տերևաթերթիկը (վահանիկը) խոշոր է, խորնատամնավոր կամ եռաբլթակ։ Տերևներն ամբողջաեզր են։ Տերևակիցներ չկան։
Ծաղիկները խոշոր են, մանուշակա-եղրևանեգույն, երբեմն՝ գրեթե սպիտակ, ընձյուղների ծայրերին հուրանավոր ծաղկաբույլերում են։ Ծաղկաբաժակը զանգակաձև է։
Պտուղը սերմնատփիկ է։ Սերմերը փոքր են, թևավոր։
Տարածագոտի
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է Հեռավոր Արևելքում և Հարավարևելյան Ասիայում. Չինաստան (Անհույ, Ֆուցզյան, Գուանդուն, Հուբեյ, Ցզյանսի, Սիչուան, Յուննան), Կորեա, Թայվան, Լաոս, Վիետնամ։
Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի այգիներում և պուրակներում աճեցվում է Ադամածառ թաղիքանման, կամ կայսերական (Paulownia tomentosa)՝ 15—20 մ բարձրությամբ ծառ՝ լայն պսակով և երկար կոթևների վրա գտնվող խոշոր (մինչև 30 սմ երկարությամբ և մինչև 25 սմ լայնությամբ) ամբողջածայր տերևներով։ Ծաղիկները գունատ մանուշակագույն են, ուղղաձիգ բրգաձև ծաղկաբույլերում։ Ծաղկումը տևում է մինչև տերևների հայտնվելը։ Սերմնատփիկները երբեմն մնում են ծառի վրա մինչև հաջորդ ամառ։
Բուսաբանական դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ GRIN կայքի՝ ցեղը բաղկացած է 7 տեսակից[2].
- Paulownia elongata S.Y.Hu
- Paulownia fortunei (Seem.) Hemsl., հոմանիշներ՝ Paulownia duclouxii Dode, Paulownia mikado T.Ito
- Paulownia kawakamii T.Ito
- Paulownia speciosa hort.
- Paulownia tomentosa (Thunb.) Steud.[3], հոմանիշ՝ Paulownia imperialis Siebold & Zucc.
- Paulownia catalpifolia T.Gong ex D.Y.Hong
- Paulownia taiwaniana T.W.Hu & H.J.Chang
Ըստ The Plant List կայքի՝ ցեղը ներառում է 8 տեսակ[4].
- Paulownia catalpifolia T.Gong ex D.Y.Hong — Ադամածառ կատալպատերև
- Paulownia elongata S.Y.Hu — Ադամածառ երկարավուն
- Paulownia fargesii Franch. — Ադամածառ Ֆարժեսի
- Paulownia fortunei (Seem.) Hemsl. — Ադամածառ Ֆորչունի
- Paulownia kawakamii T.Itô — Ադամածառ Կավակամիի — 1997 թվականին տեսակը վայրի բնության մեջ ուներ ընդամենը 13 հասուն ծառ (բոլորը Թայվան կղզում) և վտանգված էր[5]։
- Paulownia taiwaniana T.W.Hu & H.J.Chang (հայերեն՝ Ադամածառ թայվանական)
- Paulownia tomentosa Steud. — Ադամածառ թաղիքանման
- Paulownia tomentosa var. tsinlingensis (Pai (Bai)) T.Gong
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արժեքավոր այգեպուրակային ծառ է տաք և խոնավ կլիմա ունեցող գոտիներում աճեցնելու համար։
Ադամածառի փայտը թեթև է, փափուկ. Չինաստանում և Ճապոնիայում այն օգտագործվում է երաժշտական գործիքներ, կահույք, մանր շինվածքներ, կտրատման տախտակներ, դահուկներ և ձնասահքի տախտակներ պատրաստելու համար։
Օգտագործվում է սեղանի թենիսի ռակետների հիմքերի պատրաստման համար։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Paulownia tomentosa ծառի ընդհանուր տեսքը
-
Paulownia imperialis-ի տերևները
-
Paulownia fortunei-ի ծաղիկները
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Բուսանունների հայերեն-լատիներեն-ռուսերեն-անգլերեն-ֆրանսերեն-գերմաներեն բառարան, Ռուբեն Սերոբի Ղազարյան - 12». www.nayiri.com. Վերցված է 2022 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Species GRIN-Global». npgsweb.ars-grin.gov. Վերցված է 2022 թ․ մայիսի 5-ին.
- ↑ USDA NRCS նկարագրում է այս տեսակը ինչպես Paulownia tomentosa (Thunb.) Siebold & Zucc. ex Steud.
- ↑ «Search results — The Plant List». www.theplantlist.org. Վերցված է 2022 թ․ մայիսի 5-ին.
- ↑ International Union for Conservation of Nature and Natural Resources
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Paulownia. տեղեկություն տաքսոնի մասին «Плантариум» նախագծում։
- Ադամածառը USDA NRCS կայքում
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամածառ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամածառ» հոդվածին։ |
|
|