Ագնեշկա Բրուգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագնեշկա Բրուգեր
գերմ.՝ Agnieszka Brugger
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 8, 1985(1985-02-08)[1] (39 տարեկան)
ԾննդավայրԼեգնիցա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
Քաղաքացիություն Գերմանիա և  Լեհաստան
Մայրենի լեզուգերմաներեն
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունԹյուբինգենի համալսարան և Դորտմունդի Մալլինկրոդտի անվան գիմնազիա (հունիս 2004)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Ամուսինանհայտ[2]
Զբաղեցրած պաշտոններԳերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանական Բունդեսթագի անդամ և Գերմանական Բունդեսթագի անդամ
ԿուսակցությունՄիություն 90/Կանաչներ
ԱնդամությունԶինաթափման, սպառազինությունների վերահսկման և չտարածման հարցերով ենթահանձնաժողով, Բունդեսթագի պաշտպանության հանձնաժողով և Համատեղ հանձնաժողով
Կայքagnieszka-brugger.de
 Agnieszka Brugger Վիքիպահեստում

Ագնեշկա Բրուգեր (գերմ.՝ Agnieszka Brugger, օրիորդական ազգանունը՝ Մալչակ ,փետրվարի 8, 1985(1985-02-08)[1], Լեգնիցա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), Միություն 90/Կանաչներ կուսակցության գերմանացի քաղաքական գործիչ։ Բունդեսթագի 17-րդ, 18-րդ, 19-րդ գումարումների պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագնեշկա Բրուգերի ծնողները Լեգնիցայից Դորտմունդ են տեղափոխվել 1989 թվականին։ Դորտմունդում Մալչակն ավարտել է Մալինկրադի գիմնազիա-մասնավոր միջնակարգ դպրոցը, որը ղեկավարվում է Պադերբորնի հռոմեական կաթոլիկ արքեպիսկոպոսության կողմից։ Սովորել է քաղաքագիտություն Թյուբինգենի համալսարանում։ Ամուսնացել է 2011 թվականի դեկտեմբերի 3-ին և փոխել ազգանունը՝ դառնալով Բրուգեր[3]։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2005-2007 թվականներին Բրուգերը եղել է Տյուբինգենի համալսարանի Ընդհանուր ուսանողական կոմիտեի անդամ։ 2007-2009 թվականներին ղեկավարել է «GrüneJugend Միություն 90 / Կանաչների երիտասարդական կազմակերպությունը Բադեն-Վյուրթեմբերգում։

Բրուգերը Բունդեսթագի պատգամավոր է ընտրվել 2009 թվականի ընտրություններում։ Այդ ժամանակվանից զբաղեցրել է Պաշտպանության հանձնաժողովի և Զինաթափման, սպառազինությունների վերահսկման և չտարածման հարցերով ենթահանձնաժողովի մամուլի քարտուղարի պաշտոնը։ Որպես Պաշտպանության կոմիտեի անդամ՝ Բրուգերը շատ է ճանապարհորդել՝ այցելելով Բունդեսվերի զորքերին արտասահմանյան առաքելություններում, այդ թվում՝ ՄԱԿ-ի բազմակողմանի ինտեգրացիայի առաքելության շրջանակներում՝ Մալիում կայունացման (2015) և Իսլամական պետության դեմ գերմանական ինտերվենցիայի ժամանակ, Ինջիրլիքի ավիաբազայում (2016)[4]։

2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար անհաջող բանակցությունների արդյունքում Քրիստոնյա դեմոկրատների (Քրիստոնեա-դեմոկրատական միություն և Քրիստոնեա-սոցիալական միություն) և Ազատ դեմոկրատական կուսակցության հետ Բրուգերը 14 հոգուց բաղկացած «Միություն 90/Կանաչներ» խմբակցության մաս էր կազմում։ 2018 թվականի սկզբին նա դարձավ իր խորհրդարանական խմբակցության ղեկավարության մաս՝ համանախագահներ Կատրին Գյորինգ-Էքարդտի և Անտոն Հոֆրեյթերի հետ միասին։ Այդ պաշտոնում նա վերահսկում էր խմբակցության նախաձեռնությունները արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զարգացման քաղաքականության բնագավառում։

Գործունեության այլ տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անվտանգության քաղաքականության դաշնային ակադեմիայի խորհրդատվական խորհրդի անդամ 2015 թվականից[5],
  • Հայնրիխ Բյոլի հիմնադրամի խորհրդատվական խորհրդի անդամ,
  • Համբուրգի համալսարանի Խաղաղության հետազոտությունների և անվտանգության քաղաքականության ինստիտուտի Բունդեսվերի եվրոպական անվտանգության և բարեփոխումների հանձնաժողովի անդամ,
  • Համերաշխության մոդեռնիզմի ինստիտուտի հիմնադիր անդամ 2010 թվականից[6]։

Քաղաքական դիրքորոշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում Բրուգերը կողմ է քվեարկել Գերմանիայի մասնակցությանը ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերին և Եվրամիության խաղաղապահ ու ռազմական առաքելություններին, որոնք տեղակայված են եղել ՄԱԿ-ի կողմից աֆրիկյան մայրցամաքում, օրինակ՝ Մալիում (EUTM Mali) (2013, 2014, 2015, 2016 և 2017) և Միավորված ազգերի կազմակերպության բազմակողմանի ինտեգրացիայի Մալիում կայունացման գծով առաքելությունում (2013, 2014, 2015, 2016, 2017, 2018), Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում (2014) և Լիբերիայում (2015)։

Լիբիայի, Սուդանի, Հարավային Սուդանի և Սոմալիի գծով Բրուգերը քվեարկության խառը պատմություն ունի։ Նա դեմ է հանդես եկել Գերմանիայի մասնակցությանը «Սոֆիա» օպերացիային, ձեռնպահ մնացել Դարֆուրում (Սուդան) (2017), Հարավային Սուդանում (2017) առաքելությունների քվեարկության ժամանակ, այն դեպքում, երբ նախկինում քվեարկել է երկու առաքելությունների օգտին (2010, 2011, 2012, 2013, 2015 և 2012)։ 2009 թվականից նա պարբերաբար ձեռնպահ է մնացել «Ատալանտա» առաքելության օպերացիայի մանդատի շարունակման վերաբերյալ քվեարկությունից, դեմ է քվեարկել Գերմանիայի մասնակցությանը Սոմալիում Եվրամիության ուսումնական առաքելությանը (2016 և 2017) կամ ձեռնպահ (2015)։

2020 թվականի նոյեմբերի 23-ին նա ստանձնել է «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի ակտիվիստ և բելառուս քաղբանտարկյալ Մարֆա Ռաբկովայի հովանավորչությունը[7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Stammdaten aller Abgeordneten des Deutschen Bundestages
  2. http://www.bundestag.de/bundestag/abgeordnete18/biografien/B/brugger_agnes/258170
  3. «Agnieszka Malczak hat geheiratet» (գերմաներեն). Schwäbische Zeitung. 2011 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 2-ին. {{cite web}}: Unknown parameter |kommentar= ignored (օգնություն)
  4. Kritik von Teilnehmer: Deutsche Türkei-Delegation "zu defensiv" Der Spiegel, October 8, 2016.
  5. Advisory Board, Bundesakademie für Sicherheitspolitik
  6. Gründungsmitglieder Institut Solidarische Moderne
  7. «Bundestagsabgeordnete übernehmen Patenschaften für Marfa Rabkova, Raman Bahnavets und Stanislau Mikhailau» (գերմաներեն). Libereco – Partnership for Human Rights. 2020 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.
  8. «У Марфы Рабковай і яшчэ васьмі палітвязняў з'явіліся еўрапейскія «хросныя»» (բելառուսերեն). Новы Час. 2020 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագնեշկա Բրուգեր» հոդվածին։